ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Ալեքսանյանի 3 մանիպուլյացիաները՝ Հայկ Մարությանի մասին 1 գրառման մեջ

16:18, 18 Փտր, 2022

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Ազգային ժողովի «ՔՊ» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը փետրվարի 17-ին Ֆեյսբուքում գրառում է կատարել, որով անդրադարձել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին և նրա եզրափակիչ ելույթին՝ իրեն անվստահության հայտնելու օրը։

Ալեքսանյանը հիշեցրել է, որ Մարությանը խոսել է կառավարության անդամների բարձր վարձատրության մասին՝ դրանք որակելով որպես շեղում 2018-ի հեղափոխական արժեքներից։

«Օրեր առաջ ձերբակալվեց Հայկ Մարությանի մտերիմը հանդիսացող Արմեն Գրիգորյանը, ով Մարությանի հրամանով նշանակվել էր «Աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն։ Ձերբակալվեց 17 միլիոն դրամի չարաշահման համար։ Մարությանի մտերիմը մեղքն ընդունեց ու վնասը վերականգնեց։

Հիշեցնեմ, որ այս մարդը ամսական ստանում էր 1․5 միլիոն դրամ միջինացված աշխատավարձ: Նաև հիշեցնեմ, որ այս մարդը իր պաշտոնում էր նշանակվել միայն Հայկ Մարությանի մտերիմը լինելու բերումով»,- գրել է պատգամավոր Ալեքսանյանը։

Պատգամավորի գրառումը տարածվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի կայքում, «Ռադիո Ավրորայի» կայքում, Araratnews.am, Iravaban.net և այլ կայքերում, ինչպես նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ֆեյսբուքյան էջում։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Ալեքսանյանի գրառման մեջ առկա պնդումները և դրանցում հայտնաբերել մի քանի փաստական սխալ և մանիպուլյացիա:

Մասնավորապես՝

1․ Վահագն Ալեքսանյանը նշում է, որ Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման (ԵԱՍՄ) հիմնարկի տնօրենին օրեր առաջ ձերբակալել են 17 միլիոն դրամի չարաշահման համար։ Մինչդեռ, այդ ձերբակալության համար հիմք են հանդիսացել նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի՝ դեռևս 2021-ի հոկտեմբերին իրավապահներին ուղարկած տվյալները։ Ընդ որում, քրեական գործը, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, հարուցվել է նոյեմբերի 4-ին, երբ Մարությանը դեռ քաղաքապետ էր։ Չնայած, որ Ալեքսանյանը գրառման մեջ երկու անգամ շեշտել է Արմեն Գրիգորյանի՝ Մարությանի մտերիմը լինելու հանգամանքը, սակայն հատկանշական է, որ Գրիգորյանի դեմ իրավական գործընթացը սկսվել է հենց Մարությանի դիմումի համաձայն։ 

2․ Ալեքսանյանը շեշտում է, որ չարաշահումների համար մեղադրվող ԵԱՍՄ տնօրեն Արմեն Գրիգորյանը ստանում էր 1․5 մլն դրամ միջինացված աշխատավարձ։ Ըստ ԵԱՍՄ հաստիքացուցակի՝ այդ հիմնարկի տնօրենի ամսական դրույքաչափը կազմում է 850 հազար դրամ՝ հարկերը ներառյալ, կամ շուրջ 605 հազար՝ հարկերը հանած։

«Ինֆոքոմին» քաղաքապետարանից տված տեղեկության համաձայն՝ ԵԱՍՄ հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանի՝ յուրաքանչյուր ամիս ստացած աշխատավարձի և պարգևավճարի հանրագումարի հարկված եկամուտը կազմել է շուրջ 970 հազար դրամ, ինչը Վահագն Ալեքսանյանի ներկայացրած թվից պակաս է շուրջ 530 հազարով։ Եթե նույնիսկ դիտարկենք, թե Ալեքսանյանը նկատի է ունեցել ոչ թե հարկված, այլ հարկերը ներառված աշխատավարձը, ապա չհարկված աշխատավարձը կազմել է մոտ 1 մլն 350 հազար դրամ։ 

3․ Վահագն Ալեքսանյանն իր գրառման մեջ խոսում է նախկին քաղաքապետի՝ հայտնի ելույթում հեղափոխական արժեքները հիշատակելու մասին՝ հիշեցնելով, թե նա «մեծ շեշտ դրեց նախարարների աշխատավարձի վրա, դրանք որակելով հեղափոխական արժեքների ուրացում»։ Մինչդեռ, իր ելույթում խոսելով պետական համակարգում բարձր աշխատավարձերի անընդունելիության մասին՝ Հայկ Մարությանն ընդգծել էր, որ խոսքը վերաբերում է հեղափոխական թիմին։

«Շեշտում եմ՝ ես չեմ խոսում պետական համակարգի այսպես կոչված տեխնոկրատ անդամների մասին, որոնք անկախ ամեն ինչից պրոֆեսիոնալներ են և իրենց աշխատանքի դիմաց պետք է գնահատվեն։ Ես խոսում եմ գաղափարական հեղափոխականների մասին, հեղափոխությանը մասնակցած և հեղափոխության շնորհիվ պաշտոն ստացած մարդկանց մասին»,- քաղաքապետի պաշտոնում իր վերջին ելույթում ասել էր Հայկ Մարությանը։

Այսպիսով, որոշակի տարածում ստացած իր ֆեյսբուքյան գրառման մեջ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը թույլ է տվել փաստական հանգամանքների խեղաթյուրումներ և մանիպուլյացիաներ։

Նարեկ Մարտիրոսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Հայկ ՄարությանՎահագն Ալեքսանյան

Հարակից հոդվածներ

Քարոզչական էջերը խախտել են «լռության օրվա» կարգը
Տվյալների լրագրություն

Քարոզչական էջերը խախտել են «լռության օրվա» կարգը

17:53, 17 Սպտ, 2023

Երևանի ավագանու ընտրության «լռության օրը»՝ սեպտեմբերի 16-ին, «Փաստերի ստուգման հարթակը» սոցիալական մեդիայում նկատել է գովազդի միջոցով քարոզչություն։  Հիշեցնենք, որ համաձայն...

#InterCheck․ Ինչպես է ռուսական պրոպագանդան միավորում SOAD-ի Շավոյին և Էլվիս Փրեսլիի այրուն
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ալեքսանյանի կուրությունն ու կուրության մեղադրանքները. ինչով են տարբերվում ՔՊ-ական և այլ «ֆեյքերը»

16:03, 11 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» սեպտեմբերի 4-ին «Անհայտ ծագման հազարավոր դոլարներ՝ Ավինյանի հակառակորդներին «սևացնելու» համար․ ինչպես են ՔՊ-ական կեղծ էջերն աշխատում Ֆեյսբուքում»...

Անհայտ ծագման հազարավոր դոլարներ՝ Ավինյանի հակառակորդներին «սևացնելու» համար․ ինչպես են ՔՊ-ական կեղծ էջերն աշխատում Ֆեյսբուքում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Անհայտ ծագման հազարավոր դոլարներ՝ Ավինյանի հակառակորդներին «սևացնելու» համար․ ինչպես են ՔՊ-ական կեղծ էջերն աշխատում Ֆեյսբուքում

18:39, 4 Սպտ, 2023

Նախընտրական շրջանում սոցիալական ցանցերում ակտիվանում են ինչպես քաղաքական ուժերն ու գործիչները, այնպես էլ նրանց սատարող կեղծ օգտահաշիվներն ու էջերը։ Վերջերս...

Փոխքաղաքապետն ուղղում է ինքն իրեն․ նոր ավտոբուսների թվի հարցում Մարությանը ճիշտ էր
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Փոխքաղաքապետն ուղղում է ինքն իրեն․ նոր ավտոբուսների թվի հարցում Մարությանը ճիշտ էր

12:17, 11 Ապր, 2023

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանն ապրիլի 4-ին հայտարարել է, որ քաղաքապետարանն այս 4.5 տարվա ընթացքում ձեռք է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens