ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Պուտինի ելույթների հակասականությունը՝ ազգերի ինքնորոշման սկզբունքը մեկնաբանելիս

23:02, 24 Փտր, 2022

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Վերջին օրերին Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկու առանցքային հայտարարություն է տարածել, որտեղ պատմական համեմատությունների միջոցով փորձել է արդարացնել այս օրերին Ուկրաինայում իր երկրի ծավալած գործողությունները։

Այդ հայտարարություններում մի շարք քարոզչական և մանիպուլյատիվ դրվագներ կան, որոնցից առանձնացրել ենք Հայաստանի և հայության համար էական կարևորություն ունեցող՝ ազգերի ինքնորոշման իրավունքի երկակի մեկնաբանումը Պուտինի կողմից։

Ազգերի ինքնորոշումը՝ «ազգայնականության բացիլ»

Առաջին՝ փետրվարի 21-ի ելույթում, որով հայտարարվեց Դոնեցկի և Լուգանսկի «ժողովրդական հանրապետությունների» ճանաչման մասին, Պուտինը մասնավորապես նշում է, որ Ուկրաինան ամբողջությամբ և հիմնովին ստեղծվել է Ռուսաստանի, ավելի կոնկրետ՝ բոլշևիկյան իշխանության կողմից։

Պատմական էքսկուրս անելով՝ Պուտինը նկարագրում է 1917-ի հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Ռուսական Կայսրությունից մնացած տարածքներում պետական կառավարման ձևերի և մեթոդների շուրջ ծավալված բանավեճը։ Նա հիշեցնում է, որ Իոսիֆ Ստալինը, որը 1922-ին համատեղում էր ՌԿ(բ)Կ-ի Կենտկոմի առաջին քարտուղարի և Ազգային հարցերով ժողկոմի (նախարարի) պաշտոնները, առաջարկում էր գնալ Ռուսաստանի կազմում ինքնավար հանրապետությունների միություն ստեղծելու ճանապարհով, մինչդեռ, ըստ Պուտինի, Վլադիմիր Լենինն առաջարկում էր «զիջել ազգայնականներին, ինչպես ինքը (Լենինն) էր այդ ժամանակ անվանում՝ անկախականներին, և գնալ կոնֆեդերատիվ միության ճանապարհով՝ հիմքում դնելով ազգերի ինքնորոշման իրավունքը, ընդհուպ մինչև ամբողջական անջատում»։

«Ինչի՞ համար էր պետք արքայական ընծա անել և բավարարել ցանկացած, անսահմանորեն աճող ազգայնական նկրտումները նախկին կայսրության ծայրամասերում» — հարցադրում է անում ՌԴ այսօրվա նախագահը՝ խորհրդային հանրապետությունների ժողովուրդներին փաստացի համարելով «պատմական Ռուսաստանի բնակչություն», իսկ նրանց անկախական ձգտումները՝ «ազգայնականության բացիլ», որը, ըստ Պուտինի, ի վերջո օգնեց քանդել ԽՍՀՄ-ը։

Ընդ որում, Պուտինը 1980-ականների երկրորդ կեսից Խորհրդային Միությունում ընթացող ազգային-ժողովրդավարական շարժումների դրդապատճառ է համարում ոչ թե ԽՍՀՄ ժողովուրդների չիրականացված ակնկալիքներն ու ձգտումները, այլ դրանք անվանում է «տեղի էլիտաների աճող ախորժակի» դրսևորում։ 

Ազգերի ինքնորոշումը՝ «ազատության առհավատչյա»

Իսկ փետրվարի 24-ին հրապարակված ուղերձում, որով Պուտինը փաստացի պատերազմ հայտարարեց Ուկրաինային այդ երկրի «դենացիֆիկացիայի» և «դեմիլիտարիզացիայի» նպատակով, արդեն հակառակը՝ ազգերի ինքնորոշման իրավունքը հիշատակվում է դրական՝ «ազատարար» և «մարդասիրական» համատեքստում։ Նա նշում է, որ Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված իրողությունները թեև խիստ կարևոր են, բայց «ոչ ոք չի չեղարկել ազգերի ինքնորոշման սկզբունքը, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության առաջին հոդվածում»։

Այնուհետև, Վլադիմիր Պուտինը թեև ի միջի այլոց խոսում է ԽՍՀՄ-ից անկախացած  երկրների ինքնիշխանությունը հարգելու մասին, այդուհանդերձ, փաստացի ուղիղ տեքստով հայտարարում է, որ ժամանակակից Ուկրաինայում ապրող բոլոր ժողովուրդներն ինքնորոշվելու իրավունք ունեն։

«Ո՛չ ԽՍՀՄ կազմավորման ընթացքում, ո՛չ Երկրորդ աշխարհամարտից հետո ժամանակակից Ուկրաինայում բնակվող մարդկանց ոչ ոք երբեք չի հարցրել, թե ինչպես են նրանք ուզում կազմակերպել իրենց կյանքը։ Մեր քաղաքականության հիմքում ազատությունն է՝ բոլորի ազատությունը՝ ինքնուրույն որոշելու իրենց և իրենց երեխաների ապագան։ Եվ մենք կարծում ենք՝ կարևոր է, որ այդ ընտրության իրավունքից կարողանան օգտվել այսօրվա Ուկրաինայում ապրող բոլոր ցանկացող ժողովուրդները»,- իր ելույթում ասում է ՌԴ նախագահը։

Այսպիսով, մեկ շաբաթվա ընթացքում իր ունեցած երկու առանցքային ելույթների ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մանիպուլացնում է ազգերի ինքնորոշման հանրաճանաչ սկզբունքի բովանդակությունը՝ մի կողմից այն ներկայացնելով որպես տուրք ազգայնականությանը, մյուս կողմից, Ուկրաինայում իր գործողություններն արդարացնելու նպատակով ընդունելի է համարում այդ երկրում ապրող տարբեր խմբերի ինքնորոշման հնարավորությունը։ 

Հակոբ Կարապետյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ՈւկրաինաՊատերազմ ՈւկրաինայումՎլադիմիր Պուտին

Հարակից հոդվածներ

Բարդուղիմեոս առաքյալը քարոզել ու նահատակվել է Մեծ Հայքում․ Հայ-առաքելական եկեղեցին հակադարձում է ռուս հոգևորականին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Բարդուղիմեոս առաքյալը քարոզել ու նահատակվել է Մեծ Հայքում․ Հայ-առաքելական եկեղեցին հակադարձում է ռուս հոգևորականին

16:41, 10 Սպտ, 2024

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու այցելության ժամանակ ռուս հոգևորականներից մեկի կողմից հերքվել էր սուրբ Բարդուղիմեոս առաքյալի՝ Մեծ Հայքում քարոզելու,...

Ինչպես գրավել չգրավածը․ ռուսական կողմը հայտարարել է 2 գյուղ հետ գրավելու մասին, որոնք ուկրաինական ուժերը չէին էլ գրավել 
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպես գրավել չգրավածը․ ռուսական կողմը հայտարարել է 2 գյուղ հետ գրավելու մասին, որոնք ուկրաինական ուժերը չէին էլ գրավել 

13:19, 29 Օգս, 2024

Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզը, որը սահմանակից է Ուկրաինային, շարունակում է հարձակման ենթարկվել ուկրաինական զինված ուժերի կողմից և արդեն շուրջ 20...

Պուտինը սխալ է ներկայացրել Բեսլանի ահաբեկչության ժամանակ զոհված երեխաների թիվը և խոսել թշնամիներից
Սխալ

Պուտինը սխալ է ներկայացրել Բեսլանի ահաբեկչության ժամանակ զոհված երեխաների թիվը և խոսել թշնամիներից

13:34, 26 Օգս, 2024

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 20-ին Հյուսիսային Օսիայում էր՝ Բեսլանում: Այնտեղ նա, նախ, այցելել էր «Հրեշտակների քաղաք» հուշարձան-գերեզմանոց, որտեղ գտնվում...

Եռակողմ համաձայնագրում Սյունիքի մասին հիշատակում չկա․ Սերգեյ Լավրովի հակասական ու սխալ հայտարարությունները
Մանիպուլյատիվ

Եռակողմ համաձայնագրում Սյունիքի մասին հիշատակում չկա․ Սերգեյ Լավրովի հակասական ու սխալ հայտարարությունները

15:43, 20 Օգս, 2024

Օգոստոսի 19-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու պետական այցի շրջանակում ռուսական պատվիրակության կազմում ընդգրկված ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens