ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ֆեյք

#Intercheck. «ՀԱՊԿ զորքերը՝ Ուկրաինայում», «փախչող տանկերն» ու այլ կեղծ տեղեկություններ՝ միջազգային լրահոսում

18:55, 4 Մրտ, 2022

ՖԵՅՔ

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:

Տարածաշրջան

Ուկրաինայում շարունակվող պատերազմը և դրա շուրջ տեղեկատվական հոսքը շարունակում են մնալ փաստեր ստուգողների ուշադրության կենտրոնում:

Վրացական factcheck.ge-ն ստուգել էր ռուսական Россия 1-ի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի պնդումները:

Սոլովյովը կրկնում էր ռուսական պետական պրոպագանդայի այն թեզը, որ Ռուսաստանը երբեք պատերազմ չի նախաձեռնել: Սակայն թե՛ հենց վրացական կայքը, թե՛ «Փաստերի ստուգման հարթակը» պարզել էին, որ Ռուսաստանի պատմության տարբեր շրջաններում նրանք իրականացրել են ագրեսիվ ծավալապաշտական ռազմական գործողություններ:

Բացի այդ, Սիմոնյանն ասել էր, որ ռուսական ուժերը կրակ չեն բացում քաղաքացիների ուղղությանը, սակայն factcheck.ge-ն ապացուցել էր, որ փետրվարի 24-ին մեկնարկած ռազմական գործողությունների հետևանքով թիրախ են դարձել բազմաթիվ քաղաքացիական օբյեկտներ, ինչի հետևանքով խաղաղ բնակիչներ էին զոհվել: Նշենք, որ այս մասին ևս  Fip.am-ը գրել էր:

Ղազախստանում գործող factcheck.kz փաստերի ստուգման կայքը անդրադարձել էր ամերիկյան NBC հեռուստաընկերությունում հնչած այն հայտարարությանը, թե Ղազախստանը հրաժարվել է իր զինված ուժերն ուղարկել Ուկրաինա՝ ի պատասխան Ռուսաստանի խնդրանքի։

Սակայն ղազախստանցի փաստեր ստուգողները պարզել էին, որ ՀԱՊԿ զորքերը կարող են օգտագործվել միայն մասնակից երկրների տարածքում, իսկ մնացած դեպքերում ղազախ խաղաղապահները կարող են այլ երկիր ուղարկվել միայն ՄԱԿ-ի մանդատի շրջանակներում։ «Այսինքն, տրամաբանորեն, նման խնդրանքը նույնիսկ չէր կարող քննարկվել և, ըստ ամենայնի, պաշտոնական մակարդակով չի հնչել»,- գրել էր կայքը՝ եզրակացնելով, որ ամերիկյան լրատվամիջոցը մանիպուլացնում է փաստերը։

Ադրբեջանական Fakt Yoxla կայքի փաստեր ստուգողները ստուգել էին սոցցանցերում տարածված լուսանկարը, որը իբրև թե պատկերում էր, թե ինչպես են ուկրաինական տանկերը փախչում մարտից: Սակայն իրականում այդ լուսանկարը հին էր և պատկերում էր 2014 թ. իրադարձությունները Մարիուպոլում: 

Միջազգային

Reuters-ի փաստեր ստուգող թիմը ստուգել է սոցցանցերում տարածվող տեսանյութերը, որոնք իբրև թե ցույց են տալիս, թե ինչպես են ուկրաինացի տղամարդիկ հրաժեշտ տալիս իրենց հարազատներին: 

#Zelenskiy
Ukrainian soldiers say goodbye to their wives 🇺🇦🇺🇦 no to war yes to peace 🇹🇷🇹🇷 pic.twitter.com/tB2BzgFSWk

— İsimsiz 🇹🇷🇹🇷 (@OyunBrosu) February 25, 2022

Սակայն իրականում այս կադրերը վերցված են 2017 թ. Նկարահանված The War of Chimeras ֆիլմից և վերջին իրադարձությունների հետ կապ չունեն:

Ամերիկյան Snopes կայքը ամերիկացիների կողմից Lukoil բենզալցակայանները բոյկոտելու ֆոնին ստուգել է, թե արդյո՞ք այն իսկապես ռուսական է: Ըստ կայքի փաստեր ստուգողների՝ Lukoil-ը ռուսական էներգետիկ ընկերություն է, որի ամերիկյան դուստր ձեռնարկությունը վերահսկում է մոտ 230 բենզալցակայանների ցանցը: Սակայն կայքը շեշտել է նաև, որ ԱՄՆ-ում Lukoil-ի բենզալցակայաններն աշխատում են արտոնագրային հիմունքներով, ինչը նշանակում է, որ դրանք շահագործվում են տեղի ձեռներեցների կողմից և համալրված են տեղացի աշխատողներով, ինչը նշանակում է, որ Մոսկվայում ապրող Lukoil-ի ղեկավարները վնաս չեն կրի ընկերության բոյկոտից: 

Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` InterCheckՊատերազմ Ուկրաինայում

Հարակից հոդվածներ

Ինչպես են ուկրաինացիները «հետ մղվել», եթե 3 օր թեժ մարտեր են․ հակասություններ Կուրսկի ռազմական գործողություններից
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպես են ուկրաինացիները «հետ մղվել», եթե 3 օր թեժ մարտեր են․ հակասություններ Կուրսկի ռազմական գործողություններից

15:47, 9 Օգս, 2024

Օգոստոսի 6-ից Ուկրաինայի հետ սահմանակից Ռուսաստանի Կուրսկի մարզը հարձակման է ենթարկվում ուկրաինական զինված ուժերի կողմից:  «Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է...

#InterCheck․ Բայդենի խոսքի սայթաքումն ու «վճարովի» Ֆեյսբուքի միֆը
Ֆեյք

#InterCheck․ Բայդենի խոսքի սայթաքումն ու «վճարովի» Ֆեյսբուքի միֆը

16:37, 15 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) անդրադարձել...

#InterCheck․ Ինչպես է ռուսական պրոպագանդան միավորում SOAD-ի Շավոյին և Էլվիս Փրեսլիի այրուն
Ֆեյք

#InterCheck․ Ինչպես է ռուսական պրոպագանդան միավորում SOAD-ի Շավոյին և Էլվիս Փրեսլիի այրուն

18:31, 8 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) անդրադարձել...

#InterCheck. Վլադիմիր Պուտինի ժամացույցն ու Ջիմի Հենդրիքսի բոնգը
Ֆեյք

#InterCheck. Վլադիմիր Պուտինի ժամացույցն ու Ջիմի Հենդրիքսի բոնգը

17:31, 1 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) ստուգել...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens