ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ֆեյք

#Intercheck. Մակրոնի ֆոտոսեսիան Պուտինի հետ կապ չունի, իսկ վրացիները ստուգում են Փաշինյանի մասին ադրբեջանցիների գրածը

16:02, 11 Մրտ, 2022

ՖԵՅՔ

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:

Տարածաշրջան

Ղազախստանում գործող factcheck.kz փաստերի ստուգման կայքը ստուգել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիրի Պուտինի մասնակցությամբ տեսանյութը, որտեղ ՌԴ նախագահն իբրև թե հայտնում է Ուկրաինայի հետ բանակցություններում հաջողությունների մասին. «Մենք հասել ենք խաղաղության Ուկրաինայի հետ: Ուկրաինայի հետ՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ներառյալ Լուգանսկը և Դոնեցկը»: Ղազախստանցի փաստեր ստուգողները պարզել են, որ տեսանյութը «դիփֆեյք» է և Պուտինը նման բան չի ասել: Դիփֆեյքը աուդիո և վիդեո նյութեր են, որոնք ստեղծվում են արհեստական բանականության միջոցով իրական, արդեն գոյություն ունեցող նյութերի հիման վրա:

Deepware-ի տեխնոլոգիան ցույց էր տվել, որ 5 արհեստական ​​ինտելեկտներից 4-ը տեսանյութում հայտնաբերել են «դիփֆեյք» տեխնոլոգիաների նշաններ։ Սակայն անզեն աչքով ևս երևում է, որ Պուտինի դիմախաղը չի համընկնում խոսքի հետ:

Վրացական factcheck.ge-ն ստուգել էր սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերի տարածած՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ազգային ժողովում ունեցած ելույթի սխալ թարգմանությունը: 

Մարտի 2-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Փաշինյանը պատասխանել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավորի այն մեկնաբանությանը, թե «Փաշինյանը հանձնել է Արցախի 75 տոկոսը Ադրբեջանին»։ Փաշինյանը պահանջել է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններից հրապարակավ հայտարարել իրենց դիրքորոշումը Արցախի՝ այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տեղանունների վերաբերյալ․ «Վերջապես Սանասար է, թե՞ Կուբաթլի․․․ եթե ​​Սանասար է և ոչ Կուբաթլի, ապա 20 տարի ինչու՞ են ձեր ղեկավարները քննարկել այդ տարածքները Ադրբեջանին հանձնելու հարցը»,- ասել է Փաշինյանը։ 

Ադրբեջանցիները տարածել էին այս խոսքը՝ պնդելով, որ նա ասել է «ոչ թե Սանասար է, այլ Կուբաթլի»՝ տպավորություն ստեղծելով, որ Փաշինյանը այդ տարածքները ճանաչել է որպես Ադրբեջանի մաս: Վրաստանցի փաստեր ստուգողները փաստել են, որ ադրբեջանցի օգտատերերի գրառումները մանիպուլյատիվ են: 

Ադրբեջանական Fakt Yoxla կայքի փաստեր ստուգողները ստուգել էին մի լուսանկար, որն իբր ցույց էր տալիս, թե ուկրաինացի ազգայնականները բերման են ենթարկում Իրպեն քաղաքը լքել փորձող փախստականներին: Սակայն նկարը ոչ մի հիմք չի տալիս ենթադրելու, որ այդ քաղաքացիները բերման են ենթարկվում: Ըստ Associated Press (AP) գործակալության՝ նկարում պատկերված է, թե ինչպես են ավերված կամուրջի մոտ հավաքված քաղաքացիները փորձում լքել քաղաքը, իսկ զինվորականները փորձում են օգնել նրանց:

Միջազգային 

Ամերիկյան Snopes-ը ստուգել է սոցցանցերում մեծ տարածում ստացած պնդումը, թե Pornhub կայքը Ռուսաստանում արգելափակվել է: Կայքի ներկայացուցիչները հայտարարել են, որ տեղեկությունն ամբողջովին կեղծ է և որևէ տեղ կայքը չի արգելափակվել: 

Բրիտանական Reuters-ը ստուգել է սոցիալական ցանցերում լայնորեն տարածված՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նկարները, որոնք իբրև թե արվել էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մարտի 8-ին ունեցած հեռախոսազրույցից հետո: 

Wonder how that call went?

The Élysée Palace released images of French President Macron after his call with Putin today, regarding the invasion of Ukraine. 🇫🇷🇷🇺🇺🇦 pic.twitter.com/leUaKjt2y9

— TLM (@tamlynne12) March 8, 2022

Սակայն իրականում նկարները հին են, հրապարակվել էին փետրվարին, ընդ որում՝ տարբեր օրերի ընթացքում: Ավելին՝ մարտի 8-ին երկու նախագահները հեռախոսազրույց չեն ունեցել: 

Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` InterCheckԷմանուել ՄակրոնՆիկոլ ՓաշինյանՊատերազմ Ուկրաինայում

Հարակից հոդվածներ

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ
Տվյալների լրագրություն

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ

22:21, 18 Նյմ, 2024

Նոյեմբերի 18-ին պաշտոնապես հաստատվեց Հայաստանի կառավարության առանցքային մի շարք անդամների պաշտոնանկությունների մասին լուրը․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ազատման դիմում...

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան

14:43, 17 Սպտ, 2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ին տեղի ունեցած ասուլիսում անդրադարձել էր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» (ԱՆԻՖ/ANIF-Armenian National Interests Fund) լուծարմանը...

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից
Սխալ

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից

17:11, 2 Սպտ, 2024

Օգոստոսի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին, թե իբր ՀՀ Սահմանադրությունն...

Մեկ անձից գնում՝ հեծանվարշավի կազմակերպման համար
Չդասակարգված

Մեկ անձից գնում՝ հեծանվարշավի կազմակերպման համար

15:26, 19 Օգս, 2024

Կառավարության որոշմամբ հավելյալ 3․160 մլն դրամ է հատկացվել վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ «Tour de Sevan 2024»...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens