ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՌԴ-ից պարենի ներմուծումը դանդաղել է, Ուկրաինայից՝ դադարել․ հակամարտող երկրների դերը ՀՀ պարենային շուկայում

18:26, 16 Մրտ, 2022

Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի նախաձեռնած ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր հայաստանյան մեդիայում և փորձագիտական շրջանակներում պարբերաբար քննարկվում է ՀՀ տնտեսության վրա դրանց բացասական ազդեցության հարցը: Իսկ ՌԴ կառավարության կողմից ԵԱՏՄ երկրներ, այդ թվում նաև՝ Հայաստան հացահատիկային մշակաբույսերի արտահանման ժամանակավոր արգելքն ակտիվացրեց ընդհուպ մինչև պարենային անվտանգության սպառնալիքի վերաբերյալ կանխատեսումները: 

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը շտապեց փարատել հանրության այս մտահոգությունը ֆեյսբուքյան գրառմամբ:  

«Հայաստանի Հանրապետությունում ներկայումս նվազագույն պարենային զամբյուղում ներառված ապրանքների մասով կանխատեսվող դեֆիցիտ չկա։ Մենք կապի մեջ ենք ռուսաստանյան մեր գործընկերների հետ, և նույնիսկ արտահանման հնարավոր սահմանափակումների վերաբերյալ ՌԴ կառավարության որոշման պարագայում՝ Հայաստանի Հանրապետությունն ունի բնակչության պարենային անվտանգությունն ապահովելու բոլոր անհրաժեշտ ռեսուրսները»,- գրել էր նախարարը։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Հայաստանի՝ ՌԴ և Ուկրաինայի հետ տնտեսական գործակցության տվյալները, առանձնացրել պարենային ապրանքների առևտրաշրջանառության ուշագրավ թվերը: 

Ուկրաինայից ներմուծումները դադարել են, ՌԴ-ից՝ դանդաղել

Էկոնոմիկայի նախարարությունից FIP.am-ին հայտնեցին, որ այսօրվա դրությամբ, «հայտնի պատճառներով», Ուկրաինայից ներմուծումները դադարել են: 

«Ռուսաստանի Դաշնությունից ներմուծումները շարունակվում են, սակայն դրանց տեմպերը նվազել են՝ պայմանավորված եղանակային պայմաններով Լարսի անցակետի պարբերաբար փակվելու և այդ պատճառով առաջացած՝ բեռնատարների կուտակումներով, ինչպես նաև ՌԴ արտարժույթի կտրուկ արժեզրկման պատճառով մատակարարների կողմից առաջարկվող գների մասով ցուցաբերվող զգուշավորությամբ»,- ասվում է նախարարության պատասխանում: 

Ներմուծում, արտահանում, առևտրաշրջանառություն 

Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն է: Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2021 թվականին ՌԴ-ի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է $2․630 մլրդ, որը կազմում է ընդհանուր առևտրաշրջանառության 31%-ը: Ուկրաինայի հետ ՀՀ առևտրաշրջանառությունն անհամեմատ ավելի փոքր ծավալներ ունի․ հաշվետու ժամանակահատվածում այն կազմել է $168․8 մլն կամ ընդհանուր առևտրաշրջանառության շուրջ 2%-ը: 

2021 թվականին Հայաստանի ընդհանուր արտահանումը կազմել է $3․022 մլրդ, որից ՌԴ-ին է բաժին ընկել $847.25 մլն-ը, ինչը կազմում է ընդհանուր արտահանման 28%-ը։ Հայաստանից Ուկրաինա արտահանվել է $25.66 մլն-ի ապրանք, որը կազմում է ընդհանուր արտահանման 0.8%-ը:

Նախորդ տարում ՌԴ-ից ներմուծումը կազմել է ավելի քան $1․782  մլրդ կամ ընդհանուր ներմուծման 33%-ը, Ուկրաինայից՝ $143 մլն կամ մոտ 2.6%-ը: 

ՌԴ-ից և Ուկրաինայից հիմնական պարենային ապրանքների ներկրման ծավալները

FIP.am-ին Էկոնոմիկայի նախարարությունից տրամադրված տվյալների համաձայն, ՌԴ-ն ավանդաբար ՀՀ պարենային ապրանքների ամենախոշոր մատակարարն է: Մասնավորապես՝ 2021-ին Հայաստան ներմուծված մոտ $347.1 մլն-ի ագրոպարենային արտադրանքից 41.5%-ը բաժին է ընկնել ՌԴ-ին: Եվ միայն $59.4 մլն-ը կամ 7.1%-ը՝ Ուկրաինային:

Նախորդ տարի ՀՀ ներկրված 270,000 տոննա ցորենից 268,100-ը՝ 98․9%-ը, ներկրվել է ՌԴ-ից․ դրա մաքսային արժեքը կազմել է $61.5 մլն: ՌԴ-ից է եկել ՀՀ ներկրված 27,200 տոննա բուսական յուղից 25,700-ը՝ $37.8 մլն մաքսային արժեքով: 

Ռուսաստանից խոշոր եղջերավոր անասունի մսի ներմուծումը կազմել է 224.2 տոննա կամ ընդհանուր ներմուծման 4.9%-ը, թռչնի միսը՝ 15,900 տոննա կամ ընդհանուրի 41.4%-ը, կաթ և կաթնամթերք՝ 2100 տոննա կամ ընդհանուրի 14.1%-ը:

Ուկրաինայից 2021 թվականին ներմուծվել է մոտ $59.4 մլն-ի ագրոպարենային արտադրանք, որը կազմում է ընդհանուր ներմուծման 7.1%-ը: Նշվում է, որ պարենային մի շարք ապրանքներ առհասարակ նախորդ տարում չեն ներկրվել, օրինակ՝ ցորեն, բուսական յուղ, խոզի միս և ոչխարի ու այծի միս:

Ներմուծվող ապրանքախմբերի շարքում մեծ տեսակարար կշիռ ունեն նաև շաքարը՝ 4600 տոննա՝ $2.8 մլն մաքսային արժեքով, հրուշակեղենն ու շոկոլադը՝ 3700 տոննա՝ $9.7 մլն մաքսային արժեքով:

Ստորև բերված ինֆոգրաֆիկայում ներկայացված է 2021-ին Ուկրաինայից ու ՌԴ-ից ներկրված պարենային մի շարք ապրանքների ծավալը՝ ըստ տեսակարար կշռի:

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` արտահանումներմուծումՈւկրաինապարենային շուկաՌուսաստանՎահան Քերոբյան

Հարակից հոդվածներ

ՌԴ սահմանափակումների ֆոնին․ կաթնամթերքի արտահանումը նվազել է, կախվածությունը ռուսական շուկայից՝ աճել
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՌԴ սահմանափակումների ֆոնին․ կաթնամթերքի արտահանումը նվազել է, կախվածությունը ռուսական շուկայից՝ աճել

16:00, 28 Հլս, 2026

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակել է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը։ «Ռոսսելխոզնադզորի» հաղորդմամբ՝ հուլիսի 14-ից 21-ը ծառայության մասնագետները ստուգումներ են իրականացրել Հայաստանի՝ կաթնամթերք...

Ի՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով  
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ի՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով  

11:44, 24 Հլս, 2026

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 21-ին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ Բեռլինում կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է․ «Այսօր Հայաստանը...

Գևորգ Պապոյանի հայտարարությունը մոլորեցնող է․ Հայաստանից ԱՄԷ ծաղիկներ արտահանվել են նաև նախկինում
Մանիպուլյատիվ

Գևորգ Պապոյանի հայտարարությունը մոլորեցնող է․ Հայաստանից ԱՄԷ ծաղիկներ արտահանվել են նաև նախկինում

14:47, 20 Հլս, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 19-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես Դուբայ»։ Գրառման...

Կառավարության՝ հունիսյան արտահանման կանխատեսումները չեն իրականացվել
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կառավարության՝ հունիսյան արտահանման կանխատեսումները չեն իրականացվել

17:14, 3 Հլս, 2026

Հուլիսի 2-ին կայացած կառավարության նիստի օրակարգի 39-րդ և 42-րդ հարցերով նախատեսված էր արտահանման փոխհատուցման աջակցություն՝ մի շարք ապրանքատեսակների համար։ Միևնույն...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens