ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մեծամասամբ ճիշտ

Ռուսաստանը չի հեռացվել ՄԱԿ-ի խորհրդից, Մոսկվայի անդամակցությունը կասեցվել է. ինչ է դա նշանակում

14:12, 8 Ապր, 2022

ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան ապրիլի 7-ին արտահերթ նիստի ընթացքում կողմ է քվեարկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ռուսաստանի անդամակցության կասեցմանը:

Հայալեզու լրատվամիջոցների մի մասը, այդ թվում՝ «Ամերիկայի Ձայն»-ը, 365news.am-ը և այլ կայքեր, լուսաբանել է քվեարկությունը՝ հայտնելով, որ Ռուսաստանը հեռացվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից,: 

Բանաձևը իրականում կոչվում է «Ռուսաստանի Դաշնության իրավունքների կասեցումը` կապված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին անդամակցության հետ»: Քվեարկությունը տեղի է ունեցել 2006 թ.-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը ձևավորող Գլխավոր ասամբլեայի բանաձևի հիման վրա: Դրանում, մասնավորապես, ասվում է, որ «Գլխավոր ասամբլեան քվեարկող անդամների երկու երրորդի մեծամասնությամբ կարող է կասեցնել Խորհրդի ցանկացած այն անդամի անդամակցությունը, որը թույլ է տալիս մարդու իրավունքների կոպիտ և համակարգված խախտումներ»։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը բաղկացած է 47 անդամ երկրներից, որոնցից յուրաքանչյուրն ընտրվում է Գլխավոր ասամբլեայի անդամների մեծամասնությամբ, գաղտնի քվեարկությամբ, երեք տարի ժամկետով և երկու անընդմեջ պաշտոնավարումից հետո անմիջապես վերընտրվելու իրավունք չունի:

Ռուսաստանը Խորհրդի ներկա կազմ է ընտրվել 2021-ին, մինչև 2023-ը։ Նախօրեին ընդունված որոշումը նշանակում է, որ Ռուսաստանը կզրկվի խորհրդում ձայնի իրավունքից, բայց կկարողանա ներկա գտնվել նիստերին։ 

Ի պատասխան այս բանաձևի ընդունման՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչությունը հայտարարել է, որ ՌԴ-ն որոշում է կայացրել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում անդամակցության վաղաժամ դադարեցման մասին:

58 երկրների հետ համահեղինակությամբ Ուկրաինայի առաջարկած բանաձևին աջակցել է 93 պետություն։ 24 պատվիրակություն դեմ է արտահայտվել, իսկ 58-ը ձեռնպահ է մնացել։ ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչությունը չի մասնակցել քվեարկությանը:

Բանաձևի ստեղծման համար հիմք են հանդիսացել ուկրաինական Բուչա քաղաքում տեղի ունեցած իրադարձությունները: Ռուսական զորքերի հետ քաշվելուց հետո պարզվել էր, որ քաղաքում, ըստ պաշտոնական տվյալների, 300-ից ավելի խաղաղ բնակիչ է սպանվել: Պաշտոնական Մոսկվան հերքում է մեղադրանքները: 

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ՄԱԿՄարդու իրավունքների խորհուրդՊատերազմ Ուկրաինայում

Հարակից հոդվածներ

«60 րոպե» քարոզչություն՝ ռուսական պետական ալիքով
Մանիպուլյատիվ

«60 րոպե» քարոզչություն՝ ռուսական պետական ալիքով

17:30, 4 Մյս, 2022

Ուկրաինայի տարածք Ռուսաստանի ներխուժումով սկսված ռազմական գործողությունները շարունակվում են արդեն երկու ամսից ավելի:  «Փաստերի ստուգման հարթակը» հետևում է պատերազմի ժամանակ...

Ճշմարտությունն ու սուտը՝ Բուչայի ու Ռաքքայի միջև Պուտինի համեմատություններում
Մանիպուլյատիվ

Ճշմարտությունն ու սուտը՝ Բուչայի ու Ռաքքայի միջև Պուտինի համեմատություններում

18:57, 13 Ապր, 2022

Ապրիլի 12-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ համատեղ ասուլիսում անդրադարձել է Ուկրաինայում ռազմական գործողություններին։ Պուտինը,...

#InterCheck. Հիտլերը Ստամբուլում չի աշխատել, իսկ Օլիմպիադան Չեռնոբիլում չի անցկացվում
Ֆեյք

#InterCheck․ Ռուս ուսանողներն ու ղազախական ֆեմինիզմը

18:36, 8 Ապր, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան  Վրացական factcheck.ge-ն ուսումնասիրել է պնդումը,...

Սիրիայի հետ անհարկի համեմատություններ Ուկրաինայի ռազմական ղեկավարությունից
Մանիպուլյատիվ

Սիրիայի հետ անհարկի համեմատություններ Ուկրաինայի ռազմական ղեկավարությունից

19:16, 24 Մրտ, 2022

Մարտի 24-ին Ուկրաինայի Ազգային գվարդիան ինֆոգրաֆիկա հրապարակեց Թվիթերի իր միկրոբլոգում, որում նշվում է, թե պատերազմի 22 օրերի ընթացքում Ուկրաինայի վրա...

  • Մեր Մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens