ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

«Ոտքս գետնին խփեմ, 200 հազար մարդ հավաքեմ». սունկ-կայքերի տարածած ու «Ազատության» լրագրողի գործածած մեջբերումը հավաստի չէ

14:55, 20 Ապր, 2022

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Այսօր մի քանի լրատվամիջոցներում և համացանցում սկսեց ակտիվորեն տարածվել մի տեղեկություն, իբր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ասել է, թե «որ պահին ոտքը գետնին խփի, 200 հազար մարդ դուրս կգա փողոց»։ Այս վերնագրով տեղեկությունը տարածել են freenews.am, araratnews.am լրատվական կայքերը, armpublic.com, armenianews.net, medianews.site և այլ սունկ կայքեր։ 

Այս լուրը Ֆեյսբուքում տարածել են նաև մեծ լսարան ունեցող մի շարք օգտատերեր։ Տարածվող արտահայտության հիման վրա 1in.am լրատվական կայքը նույնիսկ «Արթուր Վանեցյանը «բարձրացրել» է ոտքը՝ Ռոբերտ Քոչարյանը սպասում է» վերտառությամբ հոդված է հրապարակել։ 

Արթուր Վանեցյանն արդեն մի քանի օր է, ինչ նստացույց է անում Ազատության հրապարակում։ Այսօր՝ ապրիլի 20-ին, ակցիայի ընթացքում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողն այս լուրի վերաբերյալ հարց ուղղեց Վանեցյանին․ «Պարոն Վանեցյան, երեկ դուք ասում էիք, որ, կարծեմ երեկ եք հայտարարել չէ՞, որ, որ պահին Ձեր ոտքը գետնին խփեք, 200 հազար մարդ է հավաքվելու։ Ինչու՞ է այդ պահն ուշանում և ի՞նչ նկատի ունեիք․․․»,- հարցնում է «Ազատության» լրագրողը։

Հարցին ի պատասխան՝ Վանեցյանը նշեց․ «Ես զարմանում եմ, որ «Ազատություն» ռադիոկայանը՝ այդքան պրոֆեսիոնալ լրատվամիջոց, ֆեյք նյութերը ցիտում ա և ասում ա, որ ես երեկ այդպիսի բան եմ ասել։ Ես նման հայտարարություն երբևիցե չեմ արել։ Այդ հայտարարության սկզբնաղբյուրը նիկոլական «պերֆեկտթիվիներն են» և հիմար խոսակցություններ են։ Ես նման հայտարարություն չեմ արել ու ես երբեք նման հարց չեմ քննարկել»։

Նշված տեղեկությունն ու Վանեցյանի պնդումն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ «լուրի» սկզբնաղբյուրը armenianews.net սունկ կայքն է։ Դեռևս ամիսներ առաջ infocom.am-ը հայտնաբերել էր, որ այս կայքի դոմենը գրանցված է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի անունով և ամենայն հավանականությամբ՝ հենց նրան էլ պատկանում է։ 

Բացի դրանից, այս կայքը հայտնի է կեղծ, մանիպուլյատիվ կամ ստուգման ոչ ենթակա տեղեկությունների սկզբնաղբյուր լինելով։ Ինչ վերաբերում է կոնկրետ այս հոդվածին, ապա այնտեղ, մասնավորապես, գրված է. «…Սակայն աստղայինը տարած Վանեցյանը կարծում էր, որ իր բարձր վարկանիշը պայմանավորված է միայն իր անձով: Անգամ իր մտերիմներից մի քանիսի մոտ մի քանի անգամ հայտարարել է, թե եթե պետք լինի, փողոցով իշխանափոխություն կանի»,- նշվում է հոդվածում, որտեղ, ի հավելումն սրա, իբր մեջբերվում է Վանեցյանի ուղիղ խոսքը․ ««Որ պահին պետք եղավ, ոտքս գետնին խփեցի, 200,000 մարդ դուրս կգա փողոց»,- ասել է Վանեցյանն իր մտերիմներին»:

Հոդվածն ընթերցելիս ակնհայտ է դառնում, որ կայքի մեջբերած արտահայտությունը Վանեցյանը չի արել լրագրողի հետ խոսելիս, հետևաբար նաև փաստ չէ, որ նման արտահայտություն Վանեցյանի կողմից առհասարակ եղել է։ Հոդվածը տարածել են իշխանության հետ կապերով հայտնի լրատվամիջոցները, որոնց թվում են araratnews.am և freenews.am կայքերը։ Ըստ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կենսագրության՝ araratnews.am լրատվամիջոցը հիմնադրել է հենց ինքը և 2013-2018 թթ․ եղել է կայքի գլխավոր խմբագիր, իսկ freenews.am կայքի գլխավոր խմբագիրն այս պահին էլ Սիմոնյանի կինն է՝ Մարիամ Մարգարյանը։ Վերջինս եղել է նաև araratnews.am-ի խմբագիրը։ 

Այսինքն՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ փոխկապակցված կայքի հրապարակած ոչ հավաստի տեղեկությունը տարածում են Ալեն Սիմոնյանի հետ փոխկապակցված լրատվամիջոցները։ Սա առաջին դեպքը չէ․ նախկինում էլ են այս կայքերը տարածել նույն մեխանիզմով քարոզչական և ստուգման ոչ ենթակա տեղեկություններ։

Այսպիսով՝ համացանցում և լրատվամիջոցներում տարածվող տեղեկության սկզբնաղբյուրը կառավարող ուժի հետ փոխկապակցված սունկ կայքն է, որի հիման վրա էլ տեղեկությունը տարածվում է սոցցանցերում և որի հիման վրա «Ազատության» լրագրողը հարց ուղղեց Վանեցյանին, իսկ 1in.am-ը վերլուծական հոդված հրապարակեց։ 

Լուսանկարը՝ Photolure.am-ի:

Նարեկ Մարտիրոսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Արթուր Վանեցյանբողոքի ակցիա

Հարակից հոդվածներ

Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հունիսի 3-ի բախման քրոնիկոնը․ Ինչպես սկսվեց և ինչ արձագանք ստացավ բռնությունը (տեսանյութեր)

17:47, 14 Հնս, 2022

Գլխավոր լուսանկարը՝ Photolure  «Դիմադրություն» շարժումն արդեն ավելի քան 40 օր փողոցային պայքարի միջոցով փորձում է հասնել գործող վարչապետի հրաժարականին։ Շարժման մասնակիցները...

Աչքը կորցրած որևէ քաղաքացի «Մալայան» ԲԿ չի տարվել․ կայքերն ապատեղեկատվություն են տարածում
Սխալ

Աչքը կորցրած որևէ քաղաքացի «Մալայան» ԲԿ չի տարվել․ կայքերն ապատեղեկատվություն են տարածում

17:09, 18 Մյս, 2022

Մայիսի 18-ին մի շարք լրատվամիջոցներ տարածեցին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի խոսքը, որտեղ վերջինս ասում է, թե նույն...

Ոստիկանությունը հրաժարվում է տրամադրել տեղեկությունը, որն ինքը հրապարակել էր 2 օր առաջ
Մանիպուլյատիվ

Ոստիկանությունը հրաժարվում է տրամադրել տեղեկությունը, որն ինքը հրապարակել էր 2 օր առաջ

16:04, 12 Մյս, 2022

Օրեր առաջ Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրաններից մեկում մահացավ ընդդիմադիր «Դիմադրություն» շարժման մասնակիցներից մեկը։ Այս դեպքից անմիջապես հետո քաղաքացու մահվան պատճառների...

Ֆրանսիայի հրապարակում քաղաքացու մահվան շուրջ շահարկումներն անհիմն են (Թարմացված)
Առանց վճռի

Ֆրանսիայի հրապարակում քաղաքացու մահվան շուրջ շահարկումներն անհիմն են (Թարմացված)

18:26, 10 Մյս, 2022

Թարմացում․ Նյութի հրապարակումից հետո՝ մայիսի 10-ին, ժամը 19։06 ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որով, ըստ էության, հաստատվեց, որ Ֆրանսիայի հրապարակում մայիսի 5-ին...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens