ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Լրատվական

24 նյութ մեկ օրում․ Regnum-ը գրոհում է Լիտվան

16:57, 23 Հկտ, 2017

Ռուսական մամուլը հոկտեմբերի 20-ին լրատվական արշավ էր սկսել Լիտվայի Հանրապետության դեմ։

Մեկ օրվա ընթացքում Regnum լրատվական գործակալությունը Լիտվային առնչվող բազմաթիվ նյութեր է հրապարակել, որոնցում ապատեղեկատվություն տարածելով դեմոնիզացնում է այս պետությանը։ 10 ժամվա ընթացքում (08:47-ից 18։43-ն ընկած ժամանակահատվածում) կայքը 24 հոդված է հրապարակել. ամեն 25 րոպեն` 1 ապատեղեկատվություն։

Լիտվայում ավել գումար են խնդրում Ռուսաստանը փնովելու համար

Այս վերնագրով նյութն առաջինն էր (հրապարակվել է ժամը 08։47), որում ԶԼՄ-ն պատմում է Լիտվայի խորհրդարանի քննարկումների մասին 2018 թվականի պետական բյուջեի մասով։ Լրատվականը նաև մեջբերում է ընդդիմադիր պատգամավոր Ժիգիմատաս Պավիլենիսի խոսքերը, վերջինս դժգոհում է իշխող քաղաքական կոալիցիայից, երկրի արտաքին գործերի նախարարությանը հատկացվելիք գումարի չափերից՝ պահանջելով ավել գումար հատկացնել արտաքին գերատեսչությանը։

Այլ կերպ ասած, Regnum-ը ներկայացնում է դասական ժողովրդավարական գործընթաց՝ ընդդիմությունը քննադատում է իշխանությանը, սակայն ԱԳՆ-ին հատկացվող գումարի աճի պահանջը մեկնաբանում որպես Ռուսաստանը փնովելու համար հատկացվող գումարի աճ։

Լիտվայի 2018 թվականի բյուջե։ Պատերազմի գումար և մի փոքր սոցիալ-տնտեսական

9 րոպե անց կայքում հայտնվեց հաջորդ նյութը՝ ավելի բարձրագոչ և պրոպագանդիստական։ Այստեղ կայքն ավելի մանրամասն է ներկայացնում Լիտվայի 2018 թվականի պետական բյուջեն։

Բյուջեի հիմնական ցուցանիշները հետևյալն են՝ ՀՆԱ-ի 2,9% աճ, միջին աշխատավարձի 6,2% աճ և գործազրկության 6,4%-ի նվազում։ Երկրի վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսի խոսքերով այս բյուջեն անկախությունից ի վեր առաջին պրոֆիցիտային բյուջեն է։ Ակնկալվում է, որ պետական եկամուտները կգերազանցեն ծախսերը մոտ 250 մլն եվրոյով։

Այստեղ, սակայն, Regnum-ը քննադատում է Լիտվայի իշխանություններին երկրի ռազմական բյուջեն մեծացնելու համար՝ այն էլ «երկրում տիրող աղքատության ֆոնին»։

Նշենք, որ Համաշխարհային բանկի տվյալներով՝ Լիտվայում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն գրեթե 2 անգամ ավելի բարձր է, քան Ռուսաստանում, իսկ ռազմական բյուջեով Ռուսաստանը 69 անգամ գերազանցում է Լիտվային։

«Խղճուկ եվրոն»

Այստեղ հեղինակը լիտվական ընդդիմադիր գործիչների, իշխանության հասցեին քննադատական հայտարարություններն է մեջբերում, այնուհետև ինքն է քննադատում այդ  գործիչներին՝ մեղադրելով իշխանությունների հետ առևտրի մեջ։

Նյութերի քանակը, ինչպես արդեն նշել ենք 24-ն է։ Թվարկենք դրանցից մի քանիսի վերնագրերը․

«Հաշմանդամները Լիտվային անհետաքրքիր են»,

«Տոտալիտարզիմը Լիտվայում արդեն մեկնարկել է․ տուր ամեն ինչ պետությանը»,

«Լիտվան օգնության է սպասում Ռուսաստանի դեմ պատերազմում»,

«Անգրագետների հետ հեշտ է. Լիտվային առաջարկել են հրաժարվել համալսարաններից»,

«Նոր շուկայի փլուզում Սաուդյան Արաբիային պետք չէ Լիտվական սերուցքային կարագը»,

«Լիտվան մոտ է կորցնելու 1 մլն քաղաքացի»,

«Լիտվական լիբերալները գլխատված են, կուսակցությունը՝ կոշտ օրինազանց»։

Վերոնշյալը ինֆորմացիոն պատերազմի լավագույն օրինակներից է։ Նման «ստրատեգիայով» էր գործում ռուսական քարոզչության ծանր հրետանին 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի ժամանակ և գործում է այսօր ուկրաինական ճգնաժամն անելանելի դարձնելու համար։

Ռաֆայել Աֆրիկյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` LithuaniaRegnumRussian pressЛитваРегнумроссийское новостное агенство RegnumРоссияРоссия-ЛитваԺիգիմատաս Պավիլենիսինֆորմացիոն պատերազմԼիտվաԼիտվա-ՌուսաստանպրոպագանդաՌեգնումՍաուլյուս Սկվերնյալիս

Հարակից հոդվածներ

Ռուսական մեդիայի արձագանքը ՀՔԾ-ի գործողություններին
Լրատվական

Ռուսական մեդիայի արձագանքը ՀՔԾ-ի գործողություններին

17:11, 3 Օգս, 2018

Վերջին շրջանում ռուսական ԶԼՄ-երում ակտիվորեն քննարկվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումը։ Այս առնչությամբ ռուսական մեդիադաշտում ապատեղեկատվության կամ...

Կարպիս Փաշոյանի դեմ մեդիա-տեռորը փորձարկվել է նաև Նիկոլ Փաշինյանի դեմ
Լրատվական

Կարպիս Փաշոյանի դեմ մեդիա-տեռորը փորձարկվել է նաև Նիկոլ Փաշինյանի դեմ

00:08, 17 Հլս, 2018

Ժամանակակից լրատվությունը սահմանակցում է մի կողմից պրոպագանդայի, մյուս կողմից մանիպուլյացիայի հետ։ Մեդիայի նպատակը հաճախ մի փոքր այլ է, քան օբյեկտիվ...

Պուտինի խոստումները և իրականությունը ՌԴ տնտեսության հզորացման մասին
Պաշտոնական

Պուտինի խոստումները և իրականությունը ՌԴ տնտեսության հզորացման մասին

13:19, 22 Մրտ, 2018

Ինչպես հայտնի է, կիրակի Ռուսաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններում չորրորդ անգամ հաղթեց գործող նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա հավաքեց ռեկորդային՝ մոտ...

Ռուսական ԶԼՄ-ները պատմել են հորինված ակցիայի մասին
Լրատվական

Ռուսական ԶԼՄ-ները պատմել են հորինված ակցիայի մասին

13:30, 7 Փտր, 2018

Ռուսական մի շարք ԶԼՄ-ներ պատմել են Եվրոպայում «Ների՛ր ինձ» խորագրով ֆլեշմոբի մեկնարկի մասին, որով ներգաղթյալների կողմից բռնաբարության ենթարկված զոհերը, իբր,...

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens