ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Իրանի՝ F-35 կործանիչ խոցելու պնդման հետքերով. տարածվող լուսանկարը կեղծ է

23:18, 14 Հնս, 2025

Իսրայելա–իրանական զինված հակամարտության թեժ պահերին իրանական մեդիադաշտում հունիսի 14-ին տարածված լուսանկարը, որում երևում է այրվող ռազմական օբյեկտ և ներկայացվում որպես խոցված F 35 կործանիչ, կեղծ է, իրական չէ։ Համենայնդեպս, պաշտոնական որևէ աղբյուր չի հաստատում, որ F 35 է խոցվել։

Հայաստանյան և ռուսական լրատվամիջոցները (1, 2, 3, 4), նաև իրենց սոցիալական էջերի հարթակներում տարածելով այս լուսանկարը, տեղեկացրել են, որ Իրանի հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են իսրայելական F 35 կործանիչ։

Արտապատկերումը՝ 5-րդ ալիքի տելեգրամից

Իսրայելի պաշտպանության ուժերը պաշտոնապես արդեն հերքել են տեղեկությունները, որ իրանական ռազմական ուժերը F 35 են խոցել, իսկ իրանական աղբյուրների կողմից տարածվող լուրերը որակել  «ապատեղեկատվական արշավի մի մաս, որը նախատեսված է Իրանի դեմքը փրկելու միջոց՝ «Rising Lion» գործողության ընթացքում կրած ծանր կորուստներից հետո»։

Իսրայելում, նկատենք, F 35–երը հայտնի են «Adir» (ամենակարող) անվանումով։ 

Ինչ վերաբերում է տարածվող լուսանկարին, ապա դրա բոլոր նշանները վկայում են, որ այն ամենևին էլ իսրայելական F 35 կործանիչ չէ։ Ըստ այս կործանիչների նկարագրության, դրա պոչը միանգամայն այլ կառուցվածք ունի՝ ուղղահայաց ու հորիզոնական ստաբիլիզատորներ։ Ուղղահայաց ստաբիլիզատորը (vertical stabilizer/tail fin) տարածվող լուսանկարում սխալ է տեղադրված՝ հենց շարժիչի վրա, ինչը հատուկ չէ երկու պոչային հենք ունեցող օբյեկտներին։ 

 

Բացի այդ, Իսրայելի նշանը՝ Դավթի Աստղը, տարածվող լուսանկարում երևում է սխալ տեղում, մինչդեռ այդ հատվածում որևէ նշան չէր կարող լինել։ 

F-35

Իրանական մեդիայի կողմից տարածված լուսանկարում այսպես կոչված այրվող հատվածը շատ հարթ է երևում ու մաքուր և իրական վնասվածքի տպավորություն չի թողնում։ Նշենք նաև, որ տեղանքում որտեղ ընկած է օբյեկտը, ջախջախված մասնիկներ չկան, ինչը տեխնոլոգական մանիպուլյացիայի տպավորություն է թողնում։ 

Այսպիսով, Իսրայել-Իրան ռազմական ագրեսիայի պայմաններում իրանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե Իրանի հակաօդային պաշտպանական համակարգը իսրայելական F 35–եր է խոցել, չի հաստատվում։ Ավելին, իբրև թե խոցված  F 35-ի լուսանկարը, որը կայծակնային արագությամբ տարածվել է նաև ռուսական ու հայկական մեդիադաշտում, կեղծ է, ամենայն հավանականությամբ արհեստական բանականության կողմից ստեղծված պատկեր է։  

 

Հասմիկ Համբարձումյան

 

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` F 35ինֆորմացիոն պատերազմիրանականկործանիչ

Հարակից հոդվածներ

24 նյութ մեկ օրում․ Regnum-ը գրոհում է Լիտվան
Լրատվական

24 նյութ մեկ օրում․ Regnum-ը գրոհում է Լիտվան

16:57, 23 Հկտ, 2017

Ռուսական մամուլը հոկտեմբերի 20-ին լրատվական արշավ էր սկսել Լիտվայի Հանրապետության դեմ։ Մեկ օրվա ընթացքում Regnum լրատվական գործակալությունը Լիտվային առնչվող բազմաթիվ...

Հարակից հոդվածներ

24 նյութ մեկ օրում․ Regnum-ը գրոհում է Լիտվան
Լրատվական

24 նյութ մեկ օրում․ Regnum-ը գրոհում է Լիտվան

16:57, 23 Հկտ, 2017

Ռուսական մամուլը հոկտեմբերի 20-ին լրատվական արշավ էր սկսել Լիտվայի Հանրապետության դեմ։ Մեկ օրվա ընթացքում Regnum լրատվական գործակալությունը Լիտվային առնչվող բազմաթիվ...

FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens