ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

Ոստիկանությունը հրաժարվում է տրամադրել տեղեկությունը, որն ինքը հրապարակել էր 2 օր առաջ

16:04, 12 Մյս, 2022

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Օրեր առաջ Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրաններից մեկում մահացավ ընդդիմադիր «Դիմադրություն» շարժման մասնակիցներից մեկը։ Այս դեպքից անմիջապես հետո քաղաքացու մահվան պատճառների շուրջ երկկողմանի շահարկումներ սկսվեցին։ 

Իշխանամետ մամուլը, հղում անելով անանուն աղբյուրներին, հայտնում էր, որ քաղաքացին մահացել է թմրանյութերի գերդոզավորումից։ Նույնիսկ  ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ակնարկեց դրա մասին՝ դեպքի հաջորդ օրը ԱԺ ամբիոնից կոչ անելով ոստիկաններին «․․․հնարավորինս շուտ մտնել ու ստուգել էդ մարդկանց, նման նյութեր երկնած մարդկանց ապաստարանները որպես էդպիսին, որպեսզի հնարավորինս շուտ կանխվի թմրամիջոցներից հերթական գերդոզավորման դեպքերը, որոնք գուցե ունենան մահվան ելքեր»։  

*Նյութի հրապարակումից հետո Վահագն Ալեքսանյանը կապվեց Fip.am-ի խմբագրության հետ և հայտնեց, որ իր՝ մեջբերվող հայտարարության մեջ Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրանում քաղաքացու մահվանը վերաբերող ակնարկ չկա։ 

 Մյուս կողմից, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը և Արմեն Աշոտյանը քաղաքացու մահը կապեցին շտապօգնության մեքենայի բացակայության և ուշ օգնություն ցուցաբերելու հետ, իսկ Էդուարդ Շարմազանովը վախճանվածին համարեց նահատակ։ 

«Փաստերի ստուգման հարթակը», մահվան իրական պատճառը պարզելու ակնկալիքով, հենց նույն օրը՝ մայիսի 5-ին, պաշտոնական հարցմամբ դիմեց ՀՀ ոստիկանություն։ Հարցմամբ խնդրել էինք մեզ տրամադրել տեղեկություն քաղաքացու մահվան պատճառի մասին, ինչպես նաև հարցրել էինք, թե արդյո՞ք անձը մահացել է թմրանյութի գերդոզավորումից և արդյո՞ք քաղաքացու մարմնի վրա եղել են թմրանյութի օգտագործման արտաքին նշաններ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցած տեղեկությունը կարող էր պարունակել նախաքննական կամ բժշկական գաղտնիք՝ խնդրել էինք տեղեկությունը տրամադրել առանց անձի ինքնությունը բացահայտելու։

Մահվան հաջորդ օրը Armlur.am-ը փաստաթուղթ հրապարակեց և գրեց, որ այն ապացուցում է, որ քաղաքացին մահացել է ոչ թե գերդոզավորումից, այլ սուր սրտային անբավարարությունից: Իրականում սակայն, մահվան հանգամանքները պարզելու համար պետք է իրականացվեր դատաբժշկական փորձաքննություն, հետևաբար մահվան ճշգրիտ պատճառը կպարզվեր միայն այդ փորձաքննությունից հետո։

Հրապարակված փաստաթղթից ակնհայտ էր, որ այն դատաբժշկական փորձաքննության պատասխանը չէր։ 

Armlur.am-ի մանիպուլյացիաների և թեմայի վերաբերյալ FIP.am-ի անդրադարձը կարդացեք այստեղ։

Թեմայի շուրջ պարզաբանում ստանալու համար մայիսի 10-ին հեռախոսով կապ հաստատեցինք ոստիկանության հետ։ Մեզ ասացին, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքները չկան, սակայն դրանից մոտ երկու ժամ անց ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց՝ ըստ էության հաստատելով, որ քաղաքացու մահվան պատճառը թմրանյութերի գերդոզավորումն է։ 

Հաջորդ օրը՝ մայիսի 11-ին, ոստիկանությունը, մեր մայիսի 5-ի գրավոր հարցմանն ի պատասխան, մերժեց տրամադրել մեր հայցած տեղեկությունը՝ պատճառաբանելով, որ այն խախտում է անձի անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը։

Փաստացի, ոստիկանությունն անձնական տվյալների պաշտպանության պատճառաբանությամբ հրաժարվում է մեզ տրամադրել նույն տեղեկությունը, որը երկու օր առաջ արդեն իսկ հրապարակել էր։

Ստացվում է, որ կա՛մ ոստիկանությունը մահացած քաղաքացու վերաբերյալ հայտարարություն անելիս խախտել է քաղաքացու անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը, կա՛մ մեր հարցմանը մերժելով խախտում է տեղեկատվության ազատության մասին օրենքը։

Նարեկ Մարտիրոսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` բողոքի ակցիաԴիմադրությունՀՀ ոստիկանությունՖրանսիայի հրապարակ

Հարակից հոդվածներ

Պատգամավոր Ղազինյանը սխալվում է․ ծանր հայհոյանքի համար բերման ենթարկելը իրավաչափ է
Մեծամասամբ սխալ

Պատգամավոր Ղազինյանը սխալվում է․ ծանր հայհոյանքի համար բերման ենթարկելը իրավաչափ է

15:36, 18 Մյս, 2022

Այսօր ընդդիմադիր «Դիմադրություն» շարժման փողոցային անհնազանդության ակցիաների ժամանակ միջադեպ եղավ ոստիկանների և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի միջև։ Ըստ տեսագրության՝...

ՔՊ-ական պատգամավորը սխալվում է․ ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ անհամաչափ բիրտ ուժ է կիրառել
Սխալ

ՔՊ-ական պատգամավորը սխալվում է․ ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ անհամաչափ բիրտ ուժ է կիրառել

18:29, 16 Մյս, 2022

Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը Freenews-ի եթերում մայիսի 14-ին տված հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով այս օրերին փողոցում տեղի ունեցող...

Ֆրանսիայի հրապարակում քաղաքացու մահվան շուրջ շահարկումներն անհիմն են (Թարմացված)
Առանց վճռի

Ֆրանսիայի հրապարակում քաղաքացու մահվան շուրջ շահարկումներն անհիմն են (Թարմացված)

18:26, 10 Մյս, 2022

Թարմացում․ Նյութի հրապարակումից հետո՝ մայիսի 10-ին, ժամը 19։06 ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որով, ըստ էության, հաստատվեց, որ Ֆրանսիայի հրապարակում մայիսի 5-ին...

Ոչ թե ՊՆ, այլ ոստիկանության մեքենաներ․ MediaHub-ի կեղծիքը բացահայտվում է իր իսկ տարածած տեսանյութում
Սխալ

Ոչ թե ՊՆ, այլ ոստիկանության մեքենաներ․ MediaHub-ի կեղծիքը բացահայտվում է իր իսկ տարածած տեսանյութում

15:49, 1 Մյս, 2022

Մայիսի 1-ին MediaHub լրատվամիջոցը յութուբյան իր ալիքում տեսանյութ է հրապարակել, որում երևում են Երևանի կենտրոնական փողոցներում երթևեկող ԳԱԶ-3308 մակնիշի «Սադկո»...

  • Մեր Մասին
  • Մեթոդոլոգիա
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens