ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հնգապատիկ գերազանցություն․ Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական ծախսերը՝ թվերով (ինֆոգրաֆիկա)

14:45, 25 Մյս, 2022

Հայաստանյան մամուլում և քաղաքական գործիչների շրջանում պարբերաբար քննարկվում են Հայաստանի՝ տարբեր տարիների ռազմական ծախսերը և ձեռք բերած զենք-զինամթերքը։ Քննարկումները հատկապես ակտիվացան 44-օրյա պատերազմից հետո՝ դառնալով բազմաթիվ մանիպուլյացիաների և շահարկումների առարկա։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Հայաստանի և Ադրբեջանի ռազմական բյուջեները և դրանց առանձնահատկությունները, ինչպես նաև Հայաստանի՝ տարբեր տարիներին ձեռք բերած զենք-զինամթերքի մասին բաց աղբյուրներում առկա տեղեկությունները։

Աղբյուրներ

Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը պետական բյուջեում ռազմական և պաշտպանական ծախսերի համար համեմատաբար մեծ գումարներ են հատկացնում՝ դասվելով աշխարհի ամենառազմականացված երկրների շարքին։ Ըստ Global Militarization index-ի՝ 2020 թվականի տվյալներով Հայաստանը աշխարհում երկրորդ, իսկ Հարավային Կովկասում առաջին ամենառազմականացված պետությունն էր։ 2021 թվականի ցուցանիշներով Հայաստանը աշխարհում հինգերորդն էր, Ադրբեջանը՝ երրորդը՝ Իսրայելից և Օմանից հետո։ 

Երկրների ռազմական ծախսերի մասին տեղեկությունների հիմնական աղբյուրը պետական բյուջեով համապատասխան հատկացումներն են։ Հայաստանի դեպքում այս հատկացումները տրվում են Պաշտպանության նախարարությանը։ Ադրբեջանը ռազմական ծախսերի համար հատկացված միջոցները տրամադրում է  Պաշտպանության նախարարությանը, Պետական սահմանապահ ծառայությանը, Պետական անվտանգության ծառայությանը և Արտաքին հետախուզության ծառայությանը։

Զենքերի առուվաճառքի և դրանց արժեքների վերաբերյալ հիմնական աղբյուրը մասնագիտացված կազմակերպություններն են, մասնավորապես՝ Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը (SIPRI)։ Այս տվյալները, սակայն, ամբողջական չեն․ բազմաթիվ ռազմական գործարքներ և դրանց արժեքները կարող են գաղտնի մնալ տարբեր պատճառներով։ 

Ռազմական ծախսերի ընդհանուր պատկերը 

Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանը շուրջ 20 տոկոսով ավելացրեց երկրի ռազմական բյուջեն՝ $2․2 միլիարդից հասցնելով տարեկան $2․6 միլիարդի՝ 2021 և 2022 թվականների համար։ 

Հայաստանը ռազմական ծախսերին հատկացվող գումարները զգալիորեն ավելացրել էր 2018 թվականի հեղափոխությունից հետո՝ հասցնելով ՀՆԱ-ի շուրջ հինգ տոկոսին՝ այս հարաբերակցությամբ գերազանցելով Ադրբեջանին։ 

2021-ին Հայաստանը պետական բյուջեից ՊՆ-ին հատկացրել էր շուրջ $600 մլն, իսկ 2022-ին ռազմական ծախսերն ավելացրել ավելի քան 10 տոկոսով՝ հասցնելով $750 միլիոնի։  

2021 թվականին Հայաստանի ռազմական ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 4․4 տոկոսը, Ադրբեջանինը՝ 5․3 տոկոսը։ 

Արցախյան առաջին պատերազմից հետո՝ սկած 1995 թվականից, Հայաստանը ռազմական և պաշտպանական ծախսերի համար հատկացրել է շուրջ 9 միլիարդ դոլար։ Ադրբեջանի ռազմական ծախսերը նույն ժամանակահատվածի համար շուրջ 5 անգամ ավելի են։ 

Loading...

Loading…

Չնայած թվերի բացարձակ արժեքների էական անհամաչափությանը՝ Հայաստանը 2020 թվականին ռազմական ծախսերին ուղղել է բյուջեի 17%-ը, Ադրբեջանը՝ 13%-ը:

Թեպետ երկու երկրները ռազմական հատկացումների հարաբերական մեծությամբ աշխարհում առաջատարներից են, Ադրբեջանի տնտեսության թռիչքաձև աճը մեծապես ազդել է նրա ռազմական գնումների քաղաքականության վրա։ Այսպես, Ադրբեջանը զգալիորեն մեծացրել է ռազմական հատկացումները 2006 թվականին՝ հայտնի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի գործարկումից հետո, ինչպես նաև 2016 թվականի Ապրիլյան պատերազմին նախորդող մի քանի տարիներին։ Հետաքրքիր է նաև, որ 2020 թվականին՝ պատերազմից անմիջապես առաջ, Ադրբեջանը կրկին մեծացրել էր ռազմական ծախսերը՝ շուրջ 17 տոկոսով, մինչդեռ Հայաստանը կրճատել էր 2․6 տոկոսով։ 

Ինչպես է բաշխում ռազմական բյուջեն Հայաստանը

Ինչպես արդեն նշեցինք, Հայաստանի ռազմական ծախսերի մասին միակ պաշտոնական աղբյուրը պետական բյուջեն է, որտեղ առանձնացված են հիմնական ուղղություններով հատկացումները։ Ռազմական ծախսերի աճը Հայաստանում հիմնականում համեմատելի է եղել տնտեսական աճի հետ, թեև երբեմն նաև գերազանցել է ՀՆԱ-ի աճի տեմպերին։

Այսպես, վերջին 10 տարվա ընթացքում՝ 2012-2021 թվականներին, Հայաստանի ռազմական բյուջեն ֏155 միլիարդից դարձել է շուրջ ֏312 միլիարդ կամ աճել է 2 անգամ։ Նույն ժամանակահատվածում ՀՆԱ-ն 4․266 տրիլիոն դրամից դարձել է ֏6․983 տրիլիոն կամ աճել 1․6 անգամ։ 2022 թվականի բյուջեով Պաշտպանության նախարությանը հատկացվել է շուրջ 345 միլիարդ դրամ։ 

ՊՆ-ին տրվող հատկացումները 2018 թվականի բյուջեով նկատելիորեն ավելացել են՝ 209 միլիարդ դրամից դարձնելով 247 միլիարդ, որից 238 միլիարդը՝ ռազմական կարիքների բավարարման համար։ 

Ինֆոգրաֆիկայից երևում է, որ Հայաստանի ռազմական բյուջեի աճը հիմնականում համընկնում է ընդհանուր աճի հետ, և, որպես կանոն, հատկացումները տատանվել են ՀՆԱ-ի 3-4 տոկոսի սահմաններում։ Ուշագրավ է, որ Հայաստանը նվազեցրել է ՊՆ-ին հատկացումները 2016 թվականի քառօրյա և 2020 թվականի 44-օրյա պատերազմներից հետո։

Պետական բյուջեի և դրանում ռազմական ծախսերի մասին տվյալները ամբողջական չեն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման շրջանում, երբ Հայաստանը պատերազմում էր Ադրբեջանի դեմ և գտնվում հետխորհրդային շրջանի ճգնաժամում։ Այնուամենայնիվ, այս տարիներին Հայաստանը ձեռք էր բերել մեծ քանակի զենք Ռուսաստանից, ինչն էլ որոշիչ ազդեցություն էր ունեցել պատերազմի ընթացքի վրա։

Ըստ պետական բյուջեի ցուցանիշների՝ հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանում՝ 1998-2008 թվականներին, Պաշտպանության նախարարությանը հատկացվել է ընդհանուր 639 միլիարդ։

Սերժ Սարգսյանի կառավարման տասնամյակում՝ ներառյալ 2018 թվականը, Հայաստանը ՊՆ-ին հատկացրել է ֏1 տրիլիոն 828 միլիարդ, իսկ արդեն Թավշյա հեղափոխությանը հաջորդող չորս տարիներին՝ Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում (2019, 2020, 2021 և 2022 թվականներին)՝ ֏1 տրիլիոն 272 միլիարդ։

Loading...

Loading…

Այդուհանդերձ, կրկին շեշտենք, որ երկրի ՀՆԱ-ն զգալիորեն ավելացել է համեմատած 2000-ական թվականների հետ, ինչն էլ արտահայտվում է ռազմական ծախսերի համար հատկացումների ցուցանիշներում։

Ինչ զենքեր են գնում

Հայաստանի զենքի առևտրի հիմնական, եթե չասենք՝ միակ խոշոր գործընկերը Ռուսաստանն է։ Ռուսաստանից է Հայաստանը ստանում իր զենքի ավելի քան 95 տոկոսը։

Տարիներ առաջ նույն իրավիճակն էր նաև Ադրբեջանի դեպքում, սակայն վերջին տասնամյակում այդ երկիրը դիվերսիֆիկացրել է զենքերի մատակարարումը՝ գնելով հսկայական քանակի զենք և զինամթերք Իսրայելից, Թուրքիայից, Ուկրաինայից և այլ երկրներից։

Ըստ SIPRI-ի տվյալների՝ 2015-2019 թթ. Ռուսաստանին է բաժին ընկել Ադրբեջանի ռազմական գնումների ընդամենը 31%-ը՝ 2009-2013 թթ. 80%-ի համեմատ: ՀԱՊԿ վերջին համաժողովի ընթացքում՝ մայիսի 16-ին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Ռուսաստանի և ՀԱՊԿ անդամ մյուս երկրների կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի խնդրին։ Ի պատասխան նախկինում հնչած նման քննադատությունների՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստան-Ադրբեջան ռազմական համագործակցությունը բնորոշել էր որպես «պարզապես բիզնես»։

2020 թվականի պատերազմի ընթացքում «Փաստերի ստուգման հարթակը» անդրադարձել էր Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարներին և նրանցից ձեռք բերված զենքերի հիմնական տեսակներին։

Известные и неизвестные поставщики оружия Азербайджану

Ադրբեջանին զենք կամ ռազմական այլ տեխնիկա  մատակարարող երկրների շարքում են ինչպես հայտնի մատակարարներ, այնպես էլ Եվրոպական Միության և Եվրոպայի այլ երկրներ, որոնք տարբեր տարիներին Ադրբեջանին վաճառել են ինչպես փոքր զինատեսակներ, այնպես էլ տեխնոլոգիաներ։

Սրանից հետո նոր հայտարարություններ նոր զինատեսակների ձեռքբերման մասին Ադրբեջանը չի արել։

Հայաստանը, սակայն, այս տարվա սկզբին հայտարարել էր Ռուսաստանից նոր տրանսպորտային ուղղաթիռների ձեռքբերման մասին, որի գործարքի արժեքը դեռևս հայտնի չէ։ Վերջին մեծ գործարքը Հայաստանը կատարել էր 2019 թվականին՝ ձեռք բերելով շուրջ 120 միլիոն դոլար արժողությամբ չորս ՍՈՒ-30 մարտական ինքնաթիռներ։ 

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ընտանեկան բռնության մասին ավելի հաճախ են հաղորդում․ 79% աճ կա
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ընտանեկան բռնության մասին ավելի հաճախ են հաղորդում․ 79% աճ կա

17:17, 28 Օգս, 2026

Հայաստանում ընտանեկան բռնության վերաբերյալ ոստիկանություն ստացվող հաղորդումների թիվը վերջին տարիներին զգալիորեն աճել է։ Եթե 2022 թվականին ոստիկանությունը ստացել էր 1547...

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta

15:25, 28 Օգս, 2026

Meta ընկերությունը հրապարակել է իր սոցիալական մեդիայի հարթակներում (Facebook, Instagram) համակարգված վնասակար գործողությունների սպառնալիքների վերաբերյալ 2026 թվականի երկրորդ կեսի զեկույցը,...

Ի՞նչ են ցույց տալիս վարորդական իրավունքից զրկումների թվերը
Տեսանյութեր

Ի՞նչ են ցույց տալիս վարորդական իրավունքից զրկումների թվերը

11:59, 27 Օգս, 2026

2012-2025 թվականներին 6659 վարորդ իրավունքից զրկվել է կրկնակի։ Միաժամանակ ՃՏՊ-ների ու վիրավորների թիվն աճում է, իսկ զոհերինը՝ նվազում։ Մանրամասները https://fip.am/50990

ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը Հայաստանի դպրոցականների թվում 8 տարում գրեթե կրկնապատկվել է
Տվյալների լրագրություն

ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը Հայաստանի դպրոցականների թվում 8 տարում գրեթե կրկնապատկվել է

12:36, 26 Օգս, 2026

2026-2027 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե վերջին 8 տարիներին Հայաստանի հանրակրթական դպրոցներում ինչպես է փոփոխվել...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens