ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Ֆեյք

Սուպերմարկետների անունից սառնարանների խաղարկության մասին կեղծ տեղեկություն է տարածվում

14:00, 15 Հնս, 2022

ՖԵՅՔ

Այսօր Ֆեյսբուք սոցիալական հարթակի հայկական տիրույթում «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի անունից կեղծ տեղեկություն է տարածվել, թե նրանք պատրաստվում են 200 վնասված սառնարան նվիրել իրենց հրապարակումը տարածողներին և կայքում գրանցվողներին՝ պատահականության սկզբունքով։

Հրապարակումից 3 ժամ անց այն արդեն 1200-ից ավելի արձագանք ունի, մեկնաբանվել է 1200-ից ավելի անգամ։ Հրապարակումն ունի 6400-ից ավելի տարածում։

Նույն սառնարանները, սակայն, նույն սկզբունքով ցանկանում են մրցույթի մասնակիցներին նվիրել նաև Carrefour Market Fans անվանմամբ էջում։ Այս մեկն էլ բավականին տարածում է գտել։

Սառնարաններ նվիրում են տարբեր երկրներում

Այս նույն լուսանկարը վերջին մեկ ամսվա ընթացքում նմանատիպ էջերով տարածվել է բազմաթիվ երկրներում։ Բովանդակությունը նույնն է եղել, ինչ մեզ մոտ տարածում գտած հրապարակման դեպքում է։ 

Մայիսի 31-ին «Հորդանանի Հաշիմյան թագավորություն» անվանմամբ արաբալեզու ֆեյսբուքյան էջը տարածել էր նույն լուսանկարը՝ նույնաբովանդակ կից տեքստով։ Նույն օրը այս լուսանկարը նույն բովանդակությամբ տարածվել էր մեկ այլ արաբալեզու ֆեյսբուքյան էջում։ Հունիսի 1-ին Սառնարանների այս լուսանկարը նույնաբովանդակ հայտարարությամբ տարածվել է Labais անվանմամբ ֆեյսբուքյան էջում, որը այս անգամ արդեն լատվիերենով կոչ է անում մասնակցել քերծվածքներով սառնարանների խաղարկությանը։ Հունիսի 12-ին երկու ֆեյսբուքյան էջ դարձյալ տարածել են [1,2] հենց նույն լուսանկարը։

Defy անվանմամբ ֆեյսբուքյան կեղծ էջն էլ այս լուսանկարը տարածել է հաջորդ օրը՝ հունիսի 13-ին։ Այս էջը քիչ առաջ ջնջել է իր հրապարակումը, իսկ Defy կենցաղային տեխնիկայի վաճառքի խանութը հաճախորդներին զգուշացրել է կեղծիքի մասին։   

Լուսանկարը շատ այլ ֆեյսբուքյան էջերում նույնպես տարածվել է, սակայն այս մի քանի օրինակները բավարար են ապացուցելու համար, որ «Երևան սիթիի» և «Քարֆուրի» անուններով ներկայացող ֆեյսբուքյան էջերի տարածած լուսանկարները նոր չեն և սառնարաններն իրականում չեն պատրաստվում նվիրաբերել։

Ֆեյսբուքյան էջերը կեղծ են

Նման մրցույթների հավաստիությունը ստուգելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել և պարզել, թե ովքեր են այն տարածում և որն է դրա սկզբնաղբյուրը։ Նշված երկու էջերը, որոնք տարածել են լուսանկարները, ստեղծվել են օրեր առաջ, ընդ որում, երկուսն էլ նույն օրը՝ մայիսի 24-ին։

Բացի այդ, երկու էջերի բովանդակությունը նույնական է։ Բացի այս մեկ հրապարակումից, այլ հրապարակումներ չկան։

«Երևան սիթի» և «Քարֆուր» սուպերմարկետների ցանցերից մեզ հետ զրույցում հաստատեցին, որ խաղարկությունը կեղծ է, նշված էջերն իրենց չի պատկանում և սառնարանների խաղարկության հետ իրենք որևէ առնչություն չունեն։

Ո՞րն է նպատակը

Նմանատիպ «մրցույթների» նպատակները կարող են տարբեր լինել՝ լսարան հավաքելուց, մինչև անձանց բանկային կամ այլ անձնական տվյալներին հասանելիություն ստանալը, ինչը հնարավորություն կտա «մրցույթը» ստեղծողներին գումար վաստակել։ Այս երևույթը կիբերհանցագործության տեսակ է, որին այլ կերպ անվանում են «ֆիշինգ»։

Կոնկրետ այս մրցույթի դեպքում, մուտք գործելով իրենց նշած կայք՝ առաջարկվում է  ստանալ անվճար նվեր քարտ, որի համար պետք է ձեր հեռախոսահամարից կարճ հաղորդագրություն (sms) ուղարկեք նրանց։ Այս քայլից հետո հնարավոր է՝ գումար գանձվի ձեր հեռախոսահամարից, և դուք դառնաք կիբերհարձակման զոհ։

Այսպիսով՝ մրցույթի միջոցով սառնարան շահելու մասին տարածվող լուսանկարները և տարածող աղբյուրները կեղծ են։

Նարեկ Մարտիրոսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` «Քարֆուր»Երևան Սիթիֆեյք

Հարակից հոդվածներ

Մանիպուլյացիաներ, կեղծիքներ, հակասություններ․ ինչպես անցավ 2021-ը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ֆեյքերի բանակ, ընտրություններ, պաշտոնյաների ունեցվածք․ FIP.am-ի հետաքննություններն ու ուսումնասիրությունները 2021-ին

19:02, 30 Դկտ, 2021

Մեր նախորդ հոդվածը 2021 թ․-ին ստուգված տեղեկությունների մասին էր։ Մանիպուլյացիաներն ու ստերը բացահայտելուց բացի, «Փաստերի ստուգման հարթակը» մի շարք հետաքննություններ և...

«Ֆեյքելու ենք»․ Քոչարյանի վիրտուալ դաշինքը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Ֆեյքելու ենք»․ Քոչարյանի վիրտուալ դաշինքը

19:00, 17 Հնս, 2021

Ավարտին է մոտենում 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Այս քարոզարշավում իրենց ուրույն դերն ունեն սոցիալական ցանցերում գործող «ֆեյքային ֆաբրիկաները»,...

Ինչ են քարոզում իշխանամետ էջերը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչ են քարոզում իշխանամետ էջերը

15:05, 17 Մրտ, 2021

Վերջին տարիներին սոցիալական ցանցերում բավական ակտիվ գործունեություն են ծավալում քաղաքական ուժերին կամ գործիչներին սատարող կեղծ օգտահաշիվները՝ ֆեյքերը։ Հայաստանն այս առումով...

Արթուր Վանեցյանի «վիրտուալ հայրենիքը» կամ ընդդիմադիրի 160 ֆեյքերը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արթուր Վանեցյանի «վիրտուալ հայրենիքը» կամ ընդդիմադիրի 160 ֆեյքերը

15:55, 27 Հնվ, 2021

2020-ի դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվանել էր «ֆեյք»։ «Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն քանդել...

  • Մեր Մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens