ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Վարկի մարում, նվիրատվություն, արտագնա հանգիստ․ ինչի վրա և ինչքան են ծախսում պատգամավորները

17:12, 29 Հնս, 2022

2022-ի հունվարի 1-ից հայտարարատու պաշտոնատար անձանց համար պարտադիր է դարձել ծախսերի մասին տվյալների հայտարարագրումը, եթե դրանց միանվագ արժեքը գերազանցում է 2 միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, կամ նույն տեսակի ծախսերի հանրագումարը գերազանցում է 3 միլիոն դրամը։ Կան պատգամավորներ, որոնք հայտարարագրել են նաև վերը նշված գումարը չգերազանցող որոշ ծախսեր։

FIP.am-ն ուսումնասիրել է Ազգային ժողովի պատգամավորների 2021-ի տարեկան հայտարարագրերը՝ հասկանալու, թե ինչ ծախսեր են արել պատգամավորները։

ԱԺ մի շարք պատգամավորներ 2021-ի տարեկան հայտարարագիր դեռևս չեն ներկայացրել, ուստի նրանց ծախսերը հնարավոր չի եղել ուսումնասիրել։ 2021-ի տարեկան հայտարարագիր չներկայացրած պատգամավորներն են Արամ Վարդևանյանը, Արթուր Ղազինյանը, Գեղամ Մանուկյանը և Ասպրամ Կրպեյանը։ 

2021-ի տարեկան հայտարարագիր է ներկայացրել ԱԺ 103 պատգամավոր, որոնցից 22-ը 2 միլիոնը գերազանցող ծախսեր են հայտարարագրել։

Ամենաշատ ծախսերն ունեցել են «Քաղաքացիական պայմանագրից» պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանը և Գուրգեն Արսենյանը և «Հայաստան» խմբակցությունից Վահե Հակոբյանը և Հռիփսիմե Ստամբուլյանը։ 

Խաչատուր Սուքիասյանը ծախսել է ընդհանուր 142 միլիոն 600 հազար դրամ և 20 հազար դոլար, Գուրգեն Արսենյանը՝ ֏25 միլիոն և $73 հազար, իսկ Վահե Հակոբյանը` ֏37․6 միլիոն և €11,38 հազար, Հռիփսիմե Ստամբուլյանը՝ ֏77․4 միլիոն։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից 2 միլիոն դրամը գերազանցող ծախսերի հայտարարագիր է ներկայացրել 13 պատգամավոր, «Հայաստան» դաշինքից՝ 7, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքից՝ 2։ Ըստ այդմ, ներկայացված են հիմնականում հանգստի, վարկի մարման, անշարժ գույքի վարձակալության, նվիրատվության համար արված ծախսերը։ 

Հանգստի համար ամենամեծ գումարը ծախսել են «Հայաստան» դաշինքից Վահե Հակոբյանը (֏32․5 միլիոն), «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Խաչատուր Սուքիասյանը (֏10 մլն  և $20 հազար) և Գուրգեն Արսենյանը ($25 հազար)։ 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ ֏2 միլիոնը գերազանցող ծախս ներկայացրած պատգամավորներից 8-ը որպես ծախսի նպատակ նշել են վարկի մարումը։ «Հայաստան» դաշինքից 3-ն են որպես ծախս նշել վարկի մարումը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքից՝ 1-ը։

Պատգամավորները գումար են ծախսել նաև անշարժ գույքի վերանորոգման համար։ Այսպես, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը ծախսել է 25 միլիոն դրամ՝ անշարժ գույքի վերանորոգման համար, իսկ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը նույն նպատակով ծախսել է 40 միլիոն դրամ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից պատգամավորներ Զարուհի Բաթոյանը շարժական կամ անշարժ գույքի վարձակալության համար ծախսել է ֏965 հազար, իսկ Արթուր Հովհաննիսյանը՝ ֏1․2 միլիոն։ «Հայաստան» դաշինքից Անդրանիկ Թևանյանը անշարժ կամ շարժական գույքի վարձակալության համար ծախսել է ֏5․88 միլիոն։ 8-րդ գումարման ԱԺ պատգամավորներից չորսն իրենց հայտարարագրերում նշել են, որ նվիրատվություն են արել։

Պատգամավորները հայտարարագրել են նաև այլ ծախսեր։ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարագրել է ֏47․6 միլիոն՝ ծախսի նպատակը նշելով՝ այլ ծախսեր։ ՔՊ-ական մեկ ուրիշ պատգամավոր՝ Արմեն Խաչատրյանը, հայտարարագրել է 50 հազար դոլար այլ ծախսեր։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Վահագն Հովակիմյանը որպես այլ ծախս է հայտարարագրել ֏5 միլիոն։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Էլինար Վարդանյանը որպես «այլ ծախս» նույնպես ֏5 միլիոն է հայտարարագրել, նույն դաշինքից մեկ այլ պատգամավոր՝ Վահե Հակոբյանը, նույն տողի տակ՝ ֏2․565 միլիոն դրամ։ Այլ ծախսեր է ունեցել նաև «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանը, դրանք կազմել են  9․84 միլիոն դրամ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը միակ պատգամավորն է, որը որպես ծախս է նշել նաև ուսման կամ դասընթացների համար ծախսված 165 հազար դրամ գումարը։

Շուշան Ստեփանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` «Հայաստան» դաշինք«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունԱզգային ժողովԱԺ պատգամավոր

Հարակից հոդվածներ

Ազգային Ժողովի «բացակա» պատգամավորները (ինֆոգրաֆիկա)
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ազգային Ժողովի «բացակա» պատգամավորները (ինֆոգրաֆիկա)

18:24, 22 Հլս, 2022

Ազգային Ժողովի հերթական նստաշրջանի ավարտին կառավարող մեծամասնությունը 32 ընդդիմադիր պատգամավորների անհարգելի բացակայությունների հիմքով մանդատից զրկելու գործընթաց նախաձեռնեց։ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական...

Երբեմնի ՔՊ-ական, դատավոր Ա․ Դավթյանի ընտրության քաղաքական լինելու կասկածները չեն փարատվել
Առանց վճռի

Երբեմնի ՔՊ-ական, դատավոր Ա․ Դավթյանի ընտրության քաղաքական լինելու կասկածները չեն փարատվել

17:23, 12 Հլս, 2022

2022 թվականի հունիսի 20-ին Բարձրագույն դատական խորհուրդը փակ նիստում հաստատեց և Ազգային ժողովին ներկայացրեց Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման...

Խորհրդարանական հանրապետության «անթափանց» խորհրդարանը․ ինչի՞ վրա են ծախսում պատգամավորներն իրենց փողերը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խորհրդարանական հանրապետության «անթափանց» խորհրդարանը․ ինչի՞ վրա են ծախսում պատգամավորներն իրենց փողերը

17:52, 21 Հնս, 2022

Ազգային ժողովի պատգամավորները յուրաքանչյուր ամիս, աշխատավարձին զուգահեռ, 250 հազար դրամ հավելյալ գումար են ստանում, որը նախատեսված է պատգամավորական գործունեություն իրականացնելու...

Արցախին տրվող օգնությունը՝ շարունակական շահարկման ու մանիպուլյացիայի առարկա
Մանիպուլյատիվ

Արցախին տրվող օգնությունը՝ շարունակական շահարկման ու մանիպուլյացիայի առարկա

19:20, 16 Հնս, 2022

Հունիսի 15-ին Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ամփոփիչ ելույթում անդրադարձավ Հայաստանի Հանրապետությունից Արցախին տրվող օգնությանը՝...

  • Մեր Մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens