ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

5 միլիոներորդ հայաստանցուն սպասելիս․ ծնելիությունը խթանող ծրագրերն ավելացել են, աճը դեռ նկատելի չէ

16:43, 30 Հնս, 2022

2020 թ․ սեպտեմբերի 21-ին Հայաստանի՝ մինչև 2050 թ․ ռազմավարությունը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկա տասնամյակներին Հայաստանի բնակչությունն առնվազն 5 միլիոնի պետք է հասցնել։  

Դրանից առաջ՝ 2019-ին, Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստին այն ժամանակվա փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ կառավարության նպատակն է 2021-ից ընտանիքում միջին նորման 3 երեխան դարձնելը։

Արդեն ներկայիս փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ հունիսի 10-ին տեղի ունեցած Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստից հետո տարածված հաղորդագրության մեջ որևէ հիշատակում չկար, թե ինչ արդյունք են այս տարիներին արձանագրել կառավարության ծրագրերը։ Միայն ներկայացվել էր, որ Ժողովրդագրական պատկերի բարելավման ծրագրերին ուղղվող բյուջեն 2022 թվականին, 2019-ի համեմատ, կրկնապատկվել է՝ 14․5 մլրդ դրամից դառնալով շուրջ 31․4 մլրդ դրամ։ 

Կառավարության հունիսի 30-ի նիստին ևս անդրադարձ է եղել ժողովրդագրական խնդրին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ժողովրդագրության ոլորտում կարևոր փոփոխություն կա։ «Հիմա մենք հանգել ենք նրան, որ մինչև երկու տարեկան երեխայի նպաստի չափը պետք է ավելացնենք, այն 28,600 դրամից պիտի դառնա 30,700: Պետք է բոլոր մայրերին մինչև երկու տարեկան երեխայի խնամք տանք, անկախ քաղաքային կամ գյուղական բնակավայրից, և անկախ նրանից՝ աշխատող է, թե չաշխատող»,- նշել է վարչապետ Փաշինյանը։  

2021-ի օգոստոսին ընդունված հնգամյա ծրագրի համաձայն, կառավարությունը ձեռնամուխ է լինելու Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման նոր ռազմավարության և 2021-2026 թվականների գործողությունների ծրագրի մշակմանը, որն «առաջիկա տարիներին ծնելիության կայուն աճ ապահովելու, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ հանրապետության բնակչության թվի էական աճ գրանցելու նախադրյալներ կստեղծի»։ 

«Փաստերի ստուգման հարթակը» փորձել է պարզել, թե ինչ արդյունքներ են գրանցել կառավարության ծրագրով ծնելիության կայուն աճ ապահովելուն միտված գործողությունները։ 

Ծնելիության խրախուսման ինչ ծրագրեր կան 

Ժողովրդագրական իրավիճակը բարելավելու և ծնելիությունը խթանելու նպատակով պետության կողմից նորածին երեխայի ընտանիքին տրամադրվող ֆինանսական աջակցության գումարները վերջին տարիներին ավելացել են, հաստատվել են նոր ծրագրեր։ 

Մասնավորապես, երեխայի ծննդյան միանվագ նպաստը 2020 թվականից կտրուկ բարձրացվել է՝ առաջին երեխայի դեպքում 50 հազար դրամից դառնալով ֏300 հազար։ Երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը ֏150 հազարից դարձել է ֏300 հազար։ Երրորդ և չորրորդ երեխայի ծննդյան դեպքում հատկացվում է 1 միլիոն դրամ, իսկ հինգերորդ և հաջորդ երեխաների ծննդյան միանվագ գումարը ֏1․5 միլիոն է։ 

Մայրության նպաստ ստանալու իրավունք ունեն ինչպես աշխատող, այնպես էլ չաշխատող մայրերը։ Աշխատողների դեպքում նպաստի չափը հաշվարկվում է օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից: Իսկ չաշխատող անձին մայրության նպաստը նշանակվում է բժշկական հաստատության կողմից տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա, որի չափը կազմում է 156,600 դրամ։

Երեխայի մինչև 2 տարեկան խնամքի նպաստ տրվում է աշխատող մայրերին։ Գործող կառավարությունը նպաստի չափը 18,000 դրամից նախ դարձրեց ֏25,500, ապա ավելացրեց՝ դարձնելով ֏28,600։ Գյուղաբնակ չաշխատող մայրերը ստանում են ֏28,600, իսկ աշխատող անձինք՝ ֏57,200։

2022-ից երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի ծննդյան դեպքում մինչև երեխայի 6 տարեկան դառնալը տրամադրվում է ամսական ֏50,000 աջակցություն։

Կառավարությունը նաև ընդունել է երեխա ունեցող ընտանիքներին բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թվականների հիպոթեկին ուղղված ծրագրերը։

2018-ին ընդունվել է օրենք, ըստ որի, սահմանված չափորոշիչների հիման վրա գործում էր «դայակ՝ պետության հաշվին» ծրագիրը։ Մինչդեռ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից պարզաբանեցին, որ ներկա պահին ծրագիրը վերախմբագրման փուլում է՝ արդյունավետության բարձրացման նպատակով։

ՀՀ-ում ծնված երեխաների թիվը 2010-2021 թթ․-ին

Կառավարությունը մտադիր է ժողովրդագրական պատկերի բարելավմանն ուղղվող ծրագրերի ու բյուջեի ավելացման միջոցով առաջիկայում ծնելիության կայուն աճ, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ բնակչության թվի էական աճ ապահովել։  Այդուհանդերձ, 2010-ականների սկզբից ի վեր նկատվող ծնելիության անկումը շարունակվել է նաև 2018-ի իշխանափոխությանը հաջորդող առաջին երկու տարիներին։ 

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2010 թվականից հետո ծնված երեխաների թիվը շարունակաբար նվազել է։ Կտրուկ անկում արձանագրվել է 2017-ին՝ 10․1%-ով, նախորդ տարվա 40,638-ից հասնելով 37,699-ի։ 

Եթե 2010-ին հանրապետությունում ծնվել է 44,810, դրան հաջորդող տարում՝ 2011-ին, այդ թիվը դարձել է 43,447, 2012-ին՝ 42,333, 2013-ին՝ 41,770։ Տասնամյակի ընթացքում միակ տարին, որը աճ է գրանցել նախորդի համեմատ, 2014-ն է՝  43,183 ծնունդ, 2015-ին (41,815) և 2016-ին (40,638) կրկին նվազել է։ 

Իշխանափոխության տարում՝ 2018-ին, նախորդ տարվա համեմատ 4․2 տոկոսով պակաս ծնունդ է գրանցվել, ծնվել է 36,502 երեխա։ 2019-ին ևս, 2018-ի նկատմամբ ծնունդները պակասել են, ճիշտ է՝ շատ ավելի նվազ քանակով՝ 0․3%-ով (36,041)։ 

Միայն 2020-ից ծնունդների թիվը Հայաստանում սկսել է աճել․ 2019-ի նկատմամբ 1․1%-ով՝ 36,448 երեխա է ծնվել։ 2021-ին, 2020-ի համեմատ, 0․6 %-ով ավել ծնունդ է գրանցվել՝ 36,585 երեխա: 

2022 թ․ հունվար-ապրիլ ամիսներին գրանցվել է 10,665 ծնունդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պակաս է 7․3 %-ով։ 2021-ի առաջին քառորդին ծնվել է 11,466 երեխա։ 

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ժողովրդագրական վիճակՀՀ Կառավարություն

Հարակից հոդվածներ

Կառավարությունը չի կարգավորում, բայց արտոնություն է տալիս.  ինքնահոսի մատնված ինքնագլորը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կառավարությունը չի կարգավորում, բայց արտոնություն է տալիս. ինքնահոսի մատնված ինքնագլորը

14:37, 21 Հլս, 2022

Վերջին տարիներին՝ հատկապես 2021-ից սկսած, Երևանի փողոցներում ի հայտ է եկել նոր փոխադրամիջոց։ Մայթերին՝ հետիոտն հատվածում երթևեկող, վարձակալությամբ տրվող էլեկտրական...

Պատգամավոր Պապոյանը «մի փոքր» սխալվում է․ ոչ թե հունվար-մարտ, այլ հունվար-մայիս, ոչ թե 12,740, այլ 12,800, ոչ թե 841, այլ 781
Սխալ

Պատգամավոր Պապոյանը «մի փոքր» սխալվում է․ ոչ թե հունվար-մարտ, այլ հունվար-մայիս, ոչ թե 12,740, այլ 12,800, ոչ թե 841, այլ 781

14:18, 7 Հլս, 2022

ԹԱՐՄԱՑՈՒՄ․  Այս նյութի հրապարակումից հետո՝ 14։52-ին, Գևորգ Պապոյանը խմբագրել է գրառումը՝ շտկելով տվյալները։ «Տեխնիկական փոքրիկ վրիպակ կար, որը ուղղվեց», - հետգրությամբ...

Նվազագույն աշխատավարձը անփոփոխ կմնա․ կառավարության որոշումը սխալ է մեկնաբանվել
Մանիպուլյատիվ

Նվազագույն աշխատավարձը անփոփոխ կմնա․ կառավարության որոշումը սխալ է մեկնաբանվել

15:31, 11 Մրտ, 2022

Կառավարությունը մարտի 10-ի նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունեց մի որոշում, որը սխալ մեկնաբանվեց մամուլի և պաշտոնատար անձանց կողմից։  Որոշումը վերաբերում...

Արտոնություններ, նվիրատվություն իշխող կուսակցությանն ու Արցախին․ փաստեր ՀՀ-ում թուրքական կապիտալով ընկերությունների մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արտոնություններ, նվիրատվություն իշխող կուսակցությանն ու Արցախին․ փաստեր ՀՀ-ում թուրքական կապիտալով ընկերությունների մասին

19:20, 23 Փտր, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» նախորդիվ անդրադարձել էր Հայաստանի չորս ղեկավարների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին...

  • Մեր Մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens