ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Ինչի՞ մասին էր «Ջրաշխարհի» պատմությունը․ անկրակ ծուխ չի լինում

17:17, 7 Օգս, 2023

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Անցած կիրակի երեկոյան համացանցի հայկական տիրույթում բուռն քննարկվում էր մի միջադեպ, որին հասցրեց անդրադառնալ անգամ Մարդու իրավունքների պաշտպանը։

Քանի որ պատմությունը մի քիչ խառն է և շփոթեցնող, «Փաստերի ստուգման հարթակը» ի մի բերեց դրա հետ կապված փաստերը և փորձեց պարզել, թե որտեղ է իրականությունը։

Նախ, Ֆեյսբուքում տարածվեց օգտատեր Հասմիկ Սողոմոնյանի գրառումն այն մասին, որ Երևանի «Ջրաշխարհում» հրաժարվել են ընդունել Վանաձորից եկած՝ հաշմանդամություն ունեցող երեխաների խմբին՝ պատճառաբանելով, թե նրանք «կխանգարեն հանգստացողներին»։ 

Այս գրառումն առաջացրեց հազարավոր օգտատերերի վրդովմունքը։ Տիկին Սողոմոնյանի գրառմանն արձագանքեց ավելի քան 1700 օգտատեր, ավելի քան 1500 հոգի կիսվեցին գրառմամբ։ Հարյուրավոր ակտիվ օգտատերեր, այդ թվում՝ բազմաթիվ հանրային գործիչներ առանձին գրառումներով իրենց դիրքորոշումն էին հայտնում՝ հորդորելով հրաժարվել «Ջրաշխարհի» ծառայություններից։ Դեպքին արձագանքեց նաև ՄԻՊ գրասենյակը՝ տեղեկացնելով, որ Պաշտպանը հանձնարարել է աշխատակազմին՝ ուսումնասիրել դեպքն ու զբաղվել խնդրով։ «Մարդու իրավունքների պաշտպանը խիստ կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ ցանկացած խտրական վերաբերմունքի բացառումն ու հասարակության բոլոր անդամների համար հավասար հնարավորությունների ապահովումը»,- ասվում է ՄԻՊ-ի հաղորդագրությունում: 

Նույն երեկոյան «Ջրաշխարհի» ֆեյսբուքյան էջը պարզաբանում տարածեց՝ նշելով, որ հիշյալ խումբն իսկապես եկել էր իրենց մոտ և ծանոթացել պայմաններին։ «Նրանց դիմավորել են պատասխանատու աշխատակիցները և պատրաստակամություն հայտնել երեխաներին անվճար հիմունքներով հյուրընկալելու և նրանց հանգիստը կազմակերպելու համար, ինչպես նաև ծանոթացրել Ջրաշխարհում գործող ներքին կանոնակարգին: Հայտնելով իրենց գոհունակությունը, տղաները հեռացել են հաշմանդամ երեխաների հետ վերադառնալու պայմանով: Մինչդեռ երկար սպասելուց հետո նրանք այդպես էլ չեն վերադարձել: Ջրաշխարհն իր ջերմ տանիքի տակ ընդունելու բազմամյա փորձ ունի թե՛ անապահով ընտանիքների, և թե՛ հաշմանդամություն ունեցող երեխաներին հյուրընկալելու հարցում, և այսօրվանը ևս բացառություն չէր լինելու»,- ասվում է «Ջրաշխարհի» հայտարարության մեջ: 

Այս հայտարարությանը հետևեցին արդեն այլ գրառումներ, որոնց հեղինակները մեղադրում էին «Ջրաշխարհի» տնօրինությանը՝ մեղքն ընդունելու փոխարեն թույլ արդարացումների համար։

Արդեն երկուշաբթի առավոտյան 8։32 պատմության սկզբնաղբյուրը՝ Հասմիկ Սողոմոնյանը, խմբագրեց իր գրառումը՝ շեշտելով, որ դեպքը տեղի է ունեցել ոչ թե «Ջրաշխարհում», այլ «Աքվատեկում»։  

Ավելին, Tert.am-ին տված հարցազրույցում Վանաձորից եկած երեխաներից մեկի տատիկը հաստատում է «Ջրաշխարհի» պնդումն այն մասին, որ այստեղ համաձայն են եղել ընդունել երեխաներին։ «Դեպքը պատահել է Aquatek Sport Complex-ում, որտեղ մերժում ստանալուց հետո երեխաները մոտեցել են «Ջրաշխարհ», սակայն այստեղ ջուրը բաց է և արևի ուղիղ ճառագայթների տակ, իսկ երեխաների յուրահատկություններից ելնելով՝ ծնողները չեն համաձայնվել «Ջրաշխարհից» օգտվել, դրա համար էլ խոսելուց հետո չեն գնացել»,- ասել է նա։

Իսկ «Աքվատեկի» տնօրինությունը, նրա խոսքով, մերժել է հաշմանդամ երեխաների ներկայությունը հետևյալ պատճառաբանությամբ։ «Կանչել են տնօրենին, վերջինս էլ կամավորների հետ միասին մտել է ջրային տարածք ցույց տվել, որ հաճախորդները շատ են, և ասել, որ ներկա մարդիկ կխանգարեն ձեր երեխաներին, իսկ երեխաներ էլ սայլակներով կխանգարեն մարդկանց»։

Կարևոր է հիշատակել նաև, որ երկու ժամանցի օբյեկտները՝ «Աքվատեկը» և «Ջրաշխարհը», գտնվում են միևնույն վայրում և ըստ էության նույն կազմակերպության՝ «Վալենսիա» ՀՁ ՍՊԸ երկու ստորաբաժանումներն են։ Ավելին, համաձայն «Սփյուռ» տեղեկատու համակարգի, երկու օբյեկտների տնօրենը նույն մարդն է՝ Աշխեն Մաթևոսյանը։ 

Ավելի ուշ օրվա ընթացքում News.am Medicine-ի հետ զրույցում Աշխեն Մաթևոսյանը հայտնեց, թե երեխաներին, իսկապես, հրաժարվել են ընդունել «Աքվատեկում», սակայն ոչ այն ձևակերպումներով, ինչպես նշում են երեխաների խնամակալները։ «Միանշանակ ասում եմ՝  «Կխանգարեք մյուսների հանգիստը» արտահայտություն չի եղել։ Միայն ասվել է՝ ձեր երեխաների համար հնարավոր է անհարմարություն ստեղծվի այսքան մարդու մեջ։ Երեխաները իրար հրում են, գնդակներով խաղում են ջրի մեջ, վտանգավոր կարող է լինել»,- նշել է Աշխեն Մաթևոսյանը։

Այսպիսով, փաստենք, որ ըստ մամուլում և սոցցանցերում առկա տեղեկատվության, միջադեպ իսկապես եղել է, բայց ոչ թե «Ջրաշխարհում», այլ «Աքվատեկում»։ Պատմության սկզբնաղբյուրը առաջին գրառումից մի քանի ժամ անց համապատասխան ուղղում է արել գրառման մեջ, սակայն հարյուրավոր օգտատերեր, առանց տեղի ունեցածի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ունենալու, արդեն մեղադրել էին «Ջրաշխարհի» տնօրինությանը, որը, ըստ երեխաներին ուղեկցող կնոջ պատմածի, պատրաստ է եղել նրանց ընդունել։ Միևնույն ժամանակ, իր տարածած պարզաբանման մեջ «Ջրաշխարհը» հարկ է համարել չհիշատակել փաստացի նույն ընկերության՝ «Վալենսիա» ՍՊԸ կազմում գտնվող, անմիջական հարևանությամբ գործող «Աքավատեկում» տեղի ունեցած միջադեպի մասին։ Այդուհանդերձ, ո՛չ երեխաների խնամակալները, ո՛չ տնօրինությունն իրենց պնդումների հավաստիությունն ապացուցող փաստեր չեն ներկայացնում։ 

 Հակոբ Կարապետյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` հաշմանդամությունՄարդու իրավունքների պաշտպանՋրաշխարհ

Հարակից հոդվածներ

Հաշմանդամության կարգի փոփոխության հետևանքները․ զինհաշմանդամներից քանիսն են գործազուրկ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հաշմանդամության կարգի փոփոխության հետևանքները․ զինհաշմանդամներից քանիսն են գործազուրկ

18:18, 19 Հլս, 2023

Հաշմանդամության կարգերում արված փոփոխությունը, հատկապես 44-օրյա պատերազմի ժամանակ վերջույթներից զրկված զինծառայողների դեպքում, դժգոհություններ է առաջացրել։ Հուլիսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝...

«Հարկադիր ամլացման» ծրագիր․ ի՞նչ է դա նշանակում և ինչ է առաջարկում ՀՀ ԱՆ-ն
Առանց վճռի

«Հարկադիր ամլացման» ծրագիր․ ի՞նչ է դա նշանակում և ինչ է առաջարկում ՀՀ ԱՆ-ն

18:54, 21 Հլս, 2022

Հայաստանի Առողջապահության նախարարությունը հուլիսի 15-ին նոր օրենսդրական նախագիծ է ներկայացրել՝ առաջարկելով փոխել «կամավոր ամլացման» օրենսդրական կարգավորումները, միաժամանակ առաջարկելով անգործունակ ճանաչված...

Երեխաները խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունք ունեն. փոխոստիկանապետի հարցադրմանն ի պատասխան
Մանիպուլյատիվ

Երեխաները խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունք ունեն. փոխոստիկանապետի հարցադրմանն ի պատասխան

19:05, 1 Հնս, 2022

Մայիսի 31-ին ոստիկանապետի տեղակալ Վարդան Մովսիսյանը լրագրողների հետ զրույցում, արձագանքելով լրագրողի պնդմանը, թե ցույցերի ընթացքում ուժ է կիրառվել նաև անչափահաների...

5-րդ ՄԻՊ-ը ստանձնեց պաշտոնը․ ամփոփելով նախորդ ՄԻՊ-երի գործունեությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

5-րդ ՄԻՊ-ը ստանձնեց պաշտոնը․ ամփոփելով նախորդ ՄԻՊ-երի գործունեությունը

12:48, 24 Փտր, 2022

Հայաստանի Մարդու իրավունքների հինգերորդ պաշտպան Քրիստինե Գրիգորյանը պաշտոնն ստանձնեց այսօր՝ 2022 թ․ փետրվարի 24-ին։ Նրան Ազգային ժողովի հաստատմանն էր ներկայացրել...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens