ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Պաշտոնական

Սերժ Սարգսյանի ու ռուսական ռադիոկայանի համատեղ ապատեղեկատվությունը

17:29, 3 Նյմ, 2017

Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական Business FM ռադիոկայանին: Պատասխանելով Հայաստան-Ռուսաստան ներկա հարաբերությունների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն քաղաքականության վերաբերյալ հարցերին՝ Սարգսյանը խոսել է նաև այս ամիս Եվրամիության հետ ստորագրվելիք նոր համաձայնագրի մասին՝ աղավաղելով դրա բովանդակությունը:

«Ըստ էության, սա Եվրամիության հետ համագործակցության խորացում է: Առաջին հերթին մեր հասարակության արդիականացում: Այնտեղ արդյունավետ կառավարում է, մարդու իրավունքներ: Տնտեսությանը գրեթե չի առնչվում: Ասում եմ «գրեթե», քանի որ այնտեղ, իրականում կետ կա, համաձայն որի այդ համաձայնագրով պարտավորությունները ոչ մի դեպքում չեն կարող հակասել պարտավորություններին, որոնք ավելի վաղ վերցրել է Հայաստանը», — ասել է  Սարգսյանը:

Ապատեղեկատվության ապատեղեկատվություն

Սարգսյանի պնդումը, թե ՀՀ-ԵՄ համաձայնագիրը «տնտեսությանը համարյա չի առնչվում» չի համապատասխանում իրականությանը:  Իրականությանն առավել չի համապատասխանում ռուսական Business FM ռադիոկայանի հարցազրույցի համար ընտրված վերնագիրը` «ՀՀ-ԵՄ համաձայնագիրը չի առնչվում տնտեսությանը»:

ՀՀ-ԵՄ նախաստորագրված նոր համաձայնագրում ԵՄ-ն և Հայաստանը անդրադարձ են արել համագործակցության ամենալայն բնագավառներին՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Հայաստանի էներգետիկ անվտանգությանը, ենթակառուցվածքային զարգացմանը, կրթական ոլորտին, շրջակա միջավայրի պահպանությանը և այլն, ինչպես նաև տնտեսությանը: Համաձայնագրի 4-րդ գլուխն ամբողջությամբ նվիրված է կողմերի տնտեսական համագործակցությանը:

Այստեղ ներկայացված են կողմերի պարտավորությունները տնտեսական երկխոսությունների վարման, մակրոտնտեսական քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, տնտեսական զարգացումների ռազմավարությունների համատեղ մշակման, տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման, հարկային համակարգում տնտեսական հարաբերությունների բարելավման նպատակով ներդրումների և արդար փոխհամագործակցության վերաբերյալ:

Բացի այս, անդրադարձ կա արդյունաբերական միջավայրի զարգացման, առևտրային համագործակցության, մաքսային համակարգի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքների անհրաժեշտությանը: Համաձայնագիրը նախատեսում է ՀՀ-ԵՄ համագործակցություն Հայաստանում տնտեսական կայունության հաստատման ուղղությամբ, աջակցություն ՀՀ ջանքերին՝ զարգացնելու իր տնտեսական ներուժը միջազգային համագործակցության միջոցով:

Զուգահեռ իրականությունում

Նույն ժամանակ, երբ ռուսական ռադիոկայանը հրապարակեց Սարգսյանի հարցազրույցը, Հայաստանի փոխարտգործնախարար Կարեն Նազարյանն ԱԺ-ում խորհրդարանի Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը հայտարարում էր, որ Հայաստանը տնտեսական ակնկալիքներ ունի ԵՄ-ի հետ համաձայնագրից:

«Այն [խմբ.՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը] նոր հնարավորություններ կտա նաև բիզնեսի ներդրումների և աշխատատեղերի ստեղծման համար: Եվ համաձայնագրի համապարփակ, ուժեղացված և հավասարակշռված առևտրի դրույթները կօգնեն Հայաստանին հաջողությամբ ինտեգրվելու տնտեսական և մասնավորապես՝ համաշխարհային, եվրոպական տնտեսությունում», — ասել է Նազարյանը:

Տպավորություն է ստեղծվում, որ Սարգսյանը, անելով այս ապատեղեկատվական հայտարարությունը կամ ծանոթ չէ Հայաստան-ԵՄ նախաստորագրված պայմանագրի բովանդակությանը, կամ էլ նման հայտարարությամբ ռուսական կողմի առաջ արդարանալու փորձ է անում:

Հարցազրույցի՝ ապատեղեկատվություն պարունակող այդ հատվածը առանձնացված կերպով լուսաբանվեց նաև Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվականի նոյեմբերի 2-ի հիմնական թողարկման ընթացքում։

Հիշեցնենք, որ Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում:

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Business FMBusiness FM radioEUEU-ArmeniaOrakargSerzh SargsyanԱրևելյան գործընկերությունԵՄ-ՀայաստանԵվրամիությունԿարեն ՆազարյանՀայաստան-ԵվրամիությունՀանրային հեռուստաընկերությունՀՀ-ԵՄ համաձայնագիրռուսական ռադիոկայանՍերժ Սարգսյան

Հարակից հոդվածներ

Սերժ Սարգսյանը սխալվում է. 2016-ին ընդամենը մեկ երկիր է դատապարտել Ադրբեջանի ագրեսիան
Սխալ

Սերժ Սարգսյանը սխալվում է. 2016-ին ընդամենը մեկ երկիր է դատապարտել Ադրբեջանի ագրեսիան

18:23, 17 Փտր, 2021

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ի տարբերություն 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի, միջազգային հանրությունը...

2020-ի ամենահետաքրքիր հետաքննություններն ու ուսումնասիրությունները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

2020-ի ամենահետաքրքիր հետաքննություններն ու ուսումնասիրությունները

12:08, 7 Հնվ, 2021

2020 թվականը Հայաստանի նորանկախ պատմության ամենաշրջադարձային տարիներից էր։ Տարվա «բնականոն» ընթացքը խափանվեց երկու խոշոր արհավիրքներով՝ կորոնավիրուսի համավարակով և Արցախում Ադրբեջանի...

Քառօրյա պատերազմի վերաբերյալ հարցման մասին Սերժ Սարգսյանի պնդումը կեղծ է
Սխալ

Քառօրյա պատերազմի վերաբերյալ հարցման մասին Սերժ Սարգսյանի պնդումը կեղծ է

16:15, 20 Օգս, 2020

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով հարցին, թե ինչու՞ Ապրիլյան պատերազմից հետո իշխանությունները չէին պատասխանում հնչող...

Սերժ Սարգսյանի և լրատվամիջոցների բարդ հարաբերությունները
Մեծամասամբ սխալ

Սերժ Սարգսյանի և լրատվամիջոցների բարդ հարաբերությունները

15:31, 20 Օգս, 2020

Հայաստանի երրորդ նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 19-ին հանդես եկավ իր գործունեության պատմության ամենաերկարատև մամուլի ասուլիսով, որի ժամանակ...

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×