ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Կրեմլյան քարոզչամիջոցները սուտ տեղեկություններ են տարածում ԵՄ-ՀՀ քաղհասարակության պլատֆորմի անդամների ընտրության մասին

11:20, 20 Օգս, 2024

ՍԽԱԼ

Կրեմլի քարոզիչները, որոնց հիմա ընդունված է անվանել Z-քարոզիչներ (Ուկրաինայի դեմ սկսած պատերազմում ռուսական զորքերն իրենց փոխադրամիջոցների վրա օգտագործում էին Z տառով տարբերանշաններ), վերջին շրջանում պարբերաբար անդրադառնում են Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ներկայացնում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։ 

Այս անգամ կրեմլյան քարոզչամիջոց հանդիսացող որոշ տելեգրամյան ալիքներ վկայակոչել են գրեթե մեկ ամիս առաջ արված՝ «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանի կասկածելի հայտարարությունները՝ տարածելով ատելություն Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների վերաբերյալ։ 

Մասնավորապես, «Системный пестицид» տելեգրամյան ալիքը օգոստոսի 17-ին գրել էր, թե իբր հայկական հասարակական կազմակերպությունները պայքարում են արևմտյան ֆինանսավորման համար և այդ ՀԿ–ների շրջանում «ցուցադրական սկանդալ» է հասունանում։ Ավելին, ռուսական քարոզչական ալիքը, առանց փաստական հիմքի, եզրահանգել է, որ ԵՄ-ՀՀ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» քաղաքացիական հասարակության պլատֆորմի անդամների ընտրությունը «կոռուպցիայի արդյունք է»։ Բազմաթիվ անհիմն պնդումներով այս տեղեկությունը տարածել էր նաև կրեմլյան մեկ այլ քարոզչամիջոց՝ «Rybar» տելեգրամյան ալիքը։

Տելեգրամյան այս ալիքները հիշել են հուլիսի 31-ին «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանի հայտարարությունը, որը վերաբերել էր հունիսի 5-ին տեղի ունեցած ԵՄ-ՀՀ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» քաղհասարակության պլատֆորմի անդամների ընտրության մրցույթի արդյունքներին։ 

«Ըստ դիտարկման արդյունքների` մրցույթի կազմակերպման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել մի շարք բացթողումներ, սխալներ, որոնք կարելի է համարել նաև դիտավորյալ, կոռուպցիոն համագործակցություն` ուղղորդված առանձին խմբի անձանց կողմից»,— հայտարարել էր Արիստակեսյանը։ Վերջինի ղեկավարած կազմակերպությունը մասնակցել էր մրցույթին որպես ընտրող և իրականացրել էր մրցույթի կազմակերպման ու անցկացման դիտարկում։

Այնուհետև հայտարարության մեջ Արիստակեսյանը մանրամասնել էր․ «Մրցույթի կազմակերպման և անցկացման գործում թերացել են ինչպես ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ քարտուղարությունը, այնպես էլ ՀԸԳՀ ՔՀՊ անդամների մրցութային հանձնաժողովը: Այսպես, նրանք պատշաճորեն չեն կատարել ԵՄ-ՀՀ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» 366-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական հասարակության պլատֆորմի հայաստանյան հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների կազմի ձևավորման կարգով սահմանված իրենց լիազորությունները»: 

Մատնանշելով ընտրության հետ կապված ընթացակարգային, տեխնիկական խոչընդոտները՝ Արիստակեսյանը եզրակացրել էր, որ «Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) համակարգում տիրում է ընտրակեղծարարության, կազմակերպված կոռուպցիայի մթնոլորտ»։

«Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանը, որը նաև ԵՄ-ՀՀ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» քաղաքացիական հասարակության պլատֆորմի հիմնական անդամ է, Aravot.am-ի հետ զրույցում Մովսես Արիստակեսյանի հայտարարությունը ծայրից ծայր զրպարտություն էր համարել։ 

«Հայտարարությունը, որը տարածել է Մովսես Արիստակեսյանը, ինձ համար հասկանալի է, թե ինչու է հանկարծ հենց այս պահին տարածել, երբ մենք Եվրաքվեի հարցով ստորագրահավաք նախաձեռնեցինք։ Հայտարարությունում ծայրից ծայր զրպարտություններ են, որի կապակցությամբ ճիշտ կլինի պարզաբանումներ տա նաև ՀԱՊ համաժողովի կողմից ընտրված ԵՄ-Հայաստան քաղհասարակության Պլատֆորմի ընտրությամբ զբաղվող ընտրական հանձնաժողովը, որին հիմնականում ուղղված են այս անհեթեթ ու անհիմն մեղադրանքները։ Բայց չգիտես ինչու, իմ և Լուսինե Հակոբյանի անուններն են շեշտվում, թեև մենք առնվազն այս փուլում ընտրական գործընթացի կազմակերպման հետ որևէ առնչություն չենք ունեցել։ Ամեն դեպքում հուսով եմ՝ նաև ընտրական հանձնաժողովը համապատասխան արձանագրումները կանի և բացատրությունները կներկայացնի, ու այդ ժամանակ հանրությանը պարզ կլինի, թե ինչով են զբաղված այս մարդիկ»,- նշել էր Խուրշուդյանը։

Նկատենք՝ ԵՄ-ՀՀ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» քաղաքացիական հասարակության պլատֆորմի մաս կազմելու մրցույթի ընտրությունը տեղի է ունեցել  2024 թ․ հունիսի 5-ին:

ԵՄ-ՀՀ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ) 366-րդ հոդվածով նախատեսված՝ քաղաքացիական հասարակության պլատֆորմի հայաստանյան հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների կազմի ձևավորման կարգի 36-րդ կետի համաձայն,  քվեարկության արդյունքներով ամենաբարձր հանրագումարային միավորներ ստացած 8 կազմակերպությունների ներկայացուցիչներից առավելագույն միավորներ ստացած 4-ն ընդգրկվում են ՀԸԳՀ-ի քաղաքացիական հասարակության պլատֆորմում (հիմնական անդամներ), մյուս 4-ը համարվում են փոխարինող անդամներ:

Այսպես՝ քվեարկության արդյունքներով առավելագույն միավորներ ստացած հիմնական անդամներ են ընտրվել՝

  1. Սյուզաննա Սողոմոնյան, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ, 446 միավոր
  2. Լուսինե Հակոբյան, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ, 376 միավոր
  3. Հովսեփ Խուրշուդյան, «Ազատ քաղաքացի քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ, 356 միավոր
  4. Հասմիկ Հարությունյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ, 315 միավոր

Քվեարկության արդյունքներով առավելագույն միավորներ ստացած փոխարինող անդամներ են ընտրվել՝

  1. Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ, 263 միավոր
  2. Նաիրա Սուլթանյան, «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ» հիմնադրամ, 249 միավոր
  3. Վարդինե Գրիգորյան, «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ, 226 միավոր
  4. Գրիգոր Երիցյան, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ, 225 միավոր

Z–քարոզչամիջոցը գրում է նաև, որ Հայաստան-Եվրոպական միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2021–ին։ Սակայն ճշմարտությունն այն է, որ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Հայաստանի և Եվրոպական միության միջև։

2018 թ․ ապրիլի 18-ին Հայաստանի խորհրդարանը միաձայն վավերացրել է Հայաստանի և Եվրոպական միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը։ 2021 թ. մարտի 1-ից համաձայնագիրը ուժի մեջ է մտել։ 

Նույն աղբյուրը նաև պնդում է, թե ԵՄ պաշտոնական կայքում չկան մրցույթի արդյունքների մասին տվյալներ, ներկայացված չեն հայկական պլատֆորմի ներկայացուցիչները՝ ակնարկելով, թե ԵՄ–ն չի ճանաչում ԵՄ–Հայաստան ՀԸԳՀ քաղաքացիական հասարակության պլատֆորմի անդամներին։ Մինչդեռ դեռևս հուլիսի 1-ին Հայաստանում ԵՄ առաքելությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով․ «Հունիսի 28-ին ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հանդիպեց ԵՄ-Հայաստան ՀԸԳՀ քաղաքացիական հասարակության պլատֆորմի (ՔՀՊ) նորընտիր անդամներին՝ քննարկելու պլատֆորմի՝ ՀԸԳՀ-ի առնչվող բարեփոխումների և ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման վերաբերյալ տեսլականը։ Քաղաքացիական հասարակության հետ ներգրավվելը առանցքային է գործընթացի ներառականությունն ապահովելու համար»։

Այսպիսով, կրեմլյան քարոզչամիջոցները ներկայացնում են սուտ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ՝ կասկածի տակ դնելով ԵՄ-Հայաստան ՀԸԳՀ քաղաքացիական հասարակության պլատֆորմի անդամների ընտրության գործընթացը և արդյունքները։

Սյուզաննա Համբարձումյան

Հրապարակումը պատրաստվել է «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այս հրապարակման մեջ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Կրեմլի քարոզչամեքենաՀՀ-ԵՄ համաձայնագիրՀովսեփ Խուրշուդյանռուսական քարոզչությունքաղհասարակություն

Հարակից հոդվածներ

Ռուս գործակալը՝ արցախյան պատերազմում․ ո՞վ է Պաբլո Գոնսալես–Ռուբցովը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ռուս գործակալը՝ արցախյան պատերազմում․ ո՞վ է Պաբլո Գոնսալես–Ռուբցովը

19:52, 13 Օգս, 2024

Օգոստոսի 1-ին ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ռուսաստանի միջև ձերբակալված անձանց լայնածավալ փոխանակման արդյունքում Ռուսաստան վերադարձողների մեջ էր նաև ռուսական ծագումով իսպանացի...

Ինչու է Հայաստանը դժգոհ ՀԱՊԿ-ից․ ռուս իշխանական քարոզիչ Սերգեյ Մարդանը կեղծ տեղեկություն է հաղորդել
Սխալ

Ինչու է Հայաստանը դժգոհ ՀԱՊԿ-ից․ ռուս իշխանական քարոզիչ Սերգեյ Մարդանը կեղծ տեղեկություն է հաղորդել

17:44, 12 Օգս, 2024

Ռուսաստանցի հրապարակախոս, իշխանական հայտնի քարոզիչ Սերգեյ Մարդանը օգոստոսի 12-ին «Սոլովյով լայվի» եթերում իրականությանը չհամապատասխանող, մի քանի սխալ, նույնիսկ կեղծ տեղեկություններ...

ԱԷՄԳ-ն հակասում է Մեծամորի ատոմակայանի վերաբերյալ Ադրբեջանի «քաղհասարակության» կեղծ մտահոգություններին
Մանիպուլյատիվ

ԱԷՄԳ-ն հակասում է Մեծամորի ատոմակայանի վերաբերյալ Ադրբեջանի «քաղհասարակության» կեղծ մտահոգություններին

15:28, 22 Մրտ, 2024

Ադրբեջանի մերձիշխանական հասարակական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ դիմել են Բրյուսելում անցկացվող Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի համանախագահներին՝ հրավիրելով նրանց ուշադրությունը իբրև...

Կրեմլի քարոզչական TV-ն Հայաստանին մեղադրել է Նոյեմբերի 9-ը չկատարելու մեջ՝ արդարացնելով Բաքվի գործողությունները
Չդասակարգված

Կրեմլի քարոզչական TV-ն Հայաստանին մեղադրել է Նոյեմբերի 9-ը չկատարելու մեջ՝ արդարացնելով Բաքվի գործողությունները

19:36, 25 Ապր, 2023

Ռուսաստանյան քարոզչական НТВ հեռուստաալիքը, ապրիլի 24-ի լուրերի թողարկման ընթացքում անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմանը, հայկական կողմին մեղադրել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens