ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

Որոտանն ուրիշ էր, Սևանն էլ հեռու․ ինչպես են մանիպուլացվել հայտնի տեսանյութերը

19:13, 25 Դկտ, 2020

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Հայաստանյան լրատվամիջոցները, հղում անելով Ararat (@ararathau) տելեգրամյան ալիքի տարածած տեսանյութին, դեկտեմբերի 24-ին գրեցին, որ հակառակորդի տանկերը մտել են Սյունիքի մարզի սահմանամերձ Որոտան համայնք: 

«Թշնամին հպարտանում է հերթական առաջխաղացմամբ. ադրբեջանական տանկերը մտել են Որոտան։ Հիշեցնենք, որ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Շուռնուխի և Որոտանի սահմանային հարցերը կարող են ցավոտ իրավիճակների բերել»,- գրել էր yerkirmedia.am-ը՝ նյութին կցելով ադրբեջանական տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանական ուժերը տանկով տապալում բնակավայրի ցուցանակը:  

Սակայն տեսանյութում երևացող ցուցանակը հուշում է, որ խոսքը գնում է քաղաք Որոտանի (ադրբեջաներեն Կուբաթլու) մասին, որը գտնվում է Արցախի Քաշաթաղ շրջանում:

Մինչև 1993 թվականը Կուբաթլուն, ըստ Խորհրդային Ադրբեջանի վարչատարածքային բաժանման, համանուն շրջանի վարչական կենտրոնն էր: Առաջին պատերազմից հետո այն հայտնվել էր հայկական վերահսկողության տակ։ Այս տարվա սեպտեմբերի 27-ին Արցախում սկսված լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում քաղաքը անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։ 

Հատկանշական է, որ տեսանյութի աղբյուր Տելեգրամի ալիքը հստակ նշում է, որ խոսքը Արցախի տարածքում գտնվող Որոտան քաղաքի մասին է և ոչ թե Սյունիքի մարզի Որոտան համայնքի:

Տեսանյութեր Սևանա լճի մերձակայքից

Դեկտեմբերի 24-ին և 25-ին սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվեցին Caucasian Bureau տելեգրամյան ալիքի երկու տեսանյութեր՝ պնդումով, թե ադրբեջանցի զինվորները գտնվում են Սևանա լճից աննշան հեռավորության վրա:  

Առաջին տեսանյութում ներկայացվում էր, թե իբր ադրբեջանցի զինվորները լճից մի քանի մետր հեռավորության վրա են։ 

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» անդրադարձավ այս պնդումներին՝ բացահայտելով, որ տեսանյութի նկարահանման վայրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է՝ Սևանա լճից ուղիղ գծով մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա: Տեսանյութը նկարահանվել էր Ալ լճերից հյուսիս ընկած հատվածում՝ Վարդենիսի լեռների վրա, որտեղով անցնում է նոր հաստատվող սահմանը։

Երկրորդ տեսանյութը սոցցանցերում հայտնվեց դեկտեմբերի 25-ին: Դրանում ադրբեջանցի զինվորականները գտնվում են հայկական դիրքերից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա: Տեսանյութը տարածել են yerkir.am-ը, 7or.am-ը և այլ լրատվական կայքեր: 

Տեսանյութում երևացող բնագծերով Fip.am-ը կարողացավ տեղորոշել, թե որտեղ է այն նկարահանված։ Ադրբեջանցի զինվորականի թիկունքում երևում է Փորակ լեռը, իսկ ավելի հեռվում՝ Սևանա լճի հարավային ափը։

Մեկ այլ կադրում երևում են Արևելյան Սևանի լեռները և դրանք ամբողջությամբ համընկնում են Google Earth ծրագրում երևացող լեռների հետ։ 

Այս երկու կադրերը համադրելով՝ կարող ենք ասել, որ տեսանյութը նկարահանվել է Վարդենիսի լեռների վրա գտնվող մի բարձունքում, որը գտնվում է Փորակ լեռից մոտ 6.5 կմ դեպի արևելք (կոորդինատները՝  40° 1’28.17″N  45°46’35.33″E)։ 

Ըստ Google Earth ծրագրի՝ այս բարձունքը Սևանա լճից ուղիղ գծով մոտ 22 կմ հեռավորության վրա է։ 

Այսպիսով, վերջին երկու օրվա ընթացքում համացանցում հայտնված տեսանյութերի բովանդակությունը մանիպուլացվել է սոցցանցերում և լրատվամիջոցներում։

Լուսինե Ոսկանյան

Հովհաննես Նազարեթյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ՈրոտանՍյունիքի մարզՍևան

Հարակից հոդվածներ

Գերեվարված քաղաքացիները Սյունիքի մարզից չեն․ հերթական սուտը ԲՀԿ-ից
Սխալ

Գերեվարված քաղաքացիները Սյունիքի մարզից չեն․ հերթական սուտը ԲՀԿ-ից

19:44, 24 Դկտ, 2020

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ուսանողական խորհրդի նախագահ Լիաննա Մանուկյանը Ֆեյսբուքի իր էջում դեկտեմբերի 20-ին տարածել էր ադրբեջանական աղբյուրներում հրապարակված մի տեսանյութ՝...

Նաիրա Զոհրաբյանը կրկին սխալ տեղեկություններ է հայտնել հանրահավաքի ժամանակ․ Ճակատենը չի հանձնվում
Սխալ

Նաիրա Զոհրաբյանը կրկին սխալ տեղեկություններ է հայտնել հանրահավաքի ժամանակ․ Ճակատենը չի հանձնվում

15:29, 22 Դկտ, 2020

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դեկտեմբերի 22-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ Սյունիքի մարզի...

Շուռնուխ գյուղն ամբողջությամբ կմնա հայկական վերահսկողության տակ, իսկ ճանապարհը՝ չի կիսվի
Առանց վճռի

Շուռնուխ գյուղն ամբողջությամբ կմնա հայկական վերահսկողության տակ, իսկ ճանապարհը՝ չի կիսվի

19:32, 18 Դկտ, 2020

Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը երեկ կեսգիշերին տեսաուղերձով կամավորականներին կոչ էր արել այսօր՝ դեկտեմբերի 18-ի առավոտյան ժամը...

Հայկական ուժերը կլքեն Կապանի շրջակայքի դիրքերը․ քաղաքապետը հաստատում է
Ճիշտ

Հայկական ուժերը կլքեն Կապանի շրջակայքի դիրքերը․ քաղաքապետը հաստատում է

16:09, 17 Դկտ, 2020

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լուրեր տարածվեցին, որ Կապան քաղաքի շրջակայքի դիրքերը հանձնվում են Ադրբեջանին։ Սյունիքի մարզի բնակիչները բողոքի ակցիաներ են սկսել՝...

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×