ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Ֆորս մաժոր»․ Ինչպես է կառավարությունը արդարացնում Տաթև-Աղվանի ճանապարհի խնդիրները

10:41, 12 Օգս, 2022

Կառավարության օգոստոսի 11-ի նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առաջարկով գործադիրը մոտ 1 մլրդ դրամ հատկացրեց Տաթև-Աղվանի ճանապարհի հիմնանորոգման համար։

Խոսելով այդ ճանապարհի մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դա կառուցվել էր ֆորսմաժորային իրավիճակում։

«Դուք հիշում եք, որ նախորդ տարվա վերջին այդ ճանապարհը մի փոքր ֆորսմաժորային իրավիճակում շահագործման հանձնվեց։ Եվ ի սկզբանե նախատեսված էր ճանապարհը որպես միջհամայնքային նշանակության ճանապարհ։ Եվ շահագործման հանձնվեց, բայց հետագայում այս տարի մենք տեսանք, որ ճանապարհը շատ լուրջ պրոբլեմներ ունի»,- նշեց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսից ադրբեջանական զինված ուժերը վերահսկողություն սահմանեցին Գորիս-Կապան-ԻԻՀ սահման միջպետական ճանապարհի որոշ հատվածների նկատմամբ և ուղեկալներ տեղադրեցին այնտեղ՝ արգելելով մարդկանց և մեքենաների ազատ տեղաշարժը։ Այդ ժամանակ Մ2-Տաթև-Աղվանի-Մ2 ճանապարհը դարձավ Սյունիքի մարզի հարավային հատվածն ու Իրանը Հայաստանին կապող միակ գործող ճանապարհը։ 

Ճանապարհը վերջնականապես ասֆալտապատվեց ու շահագործման հանձնվեց 2021-ի նոյեմբերին, ինչից հետո Ադրբեջանը վերջնականապես փակեց Գորիս-Կապան ճանապարհը։

Ճանապարհի նորոգումից ընդամենը մի քանի ամիս անց այն սկսեց քանդվել, իսկ որոշ տեղերում նույնիսկ դժվարանցանելի դարձավ մեքենաների համար, ինչն էլ պատճառ հանդիսացավ, որ արդեն այսօր կառավարությունը գումար հատկացնի դրա վերանորոգման համար։

Սակայն, ի հեճուկս վարչապետի պնդման, թե ճանապարհի հիմնանորոգումն ու շահագործման հանձնումը կատարվել է ֆորսմաժորային իրավիճակում, փաստերը այլ բան են ասում։

Ժամանակագրությունը

Մ2-Տաթև-Աղվանի-Մ2 ճանապարհի՝ Տաթև գյուղից մինչև Աղվանի գյուղի սկզբնամաս հատվածի հիմնանորոգումը սկսվել էր դեռևս պատերազմից առաջ՝ 2020 թվականի սկզբին։

Ճանապարհի այս հատվածի հիմնանորոգման աշխատանքների մրցույթը հայտարարվել էր դեռևս 2020-ի փետրվարին, այսինքն՝ պատերազմից ավելի քան կես տարի առաջ։ Բաց մրցույթի արդյունքում 1 մլրդ 267 մլն դրամի պայմանագիր էր կնքվել «Բիլդեր քոնսթրաքշըն» ՍՊԸ-ի հետ։ 2020-ի վերջին արդեն Տաթև-Աղվանի 12․5 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել էին։ 

Աղվանի գյուղից մինչև M2 միջպետական նշանակության ավտոմայրուղու՝ Կապան քաղաքի հարակից հատվածը (30․5 կմ) դեռևս շարունակում էր մնալ անբարեկարգ։

2021-ի մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքում Սև լճի և Գեղարքունիքում Վերին Շորժա գյուղի հատվածներից ներխուժեցին Հայաստանի տարածք և մինչ օրս շարունակում են մնալ այդ տարածքներում։

Ադրբեջանական զինուժի ներխուժումից ավելի քան մեկ ամիս անց՝ հունիսի 17-ին, կառավարությունը որոշեց հիմնանորոգել ճանապարհի Աղվանի-Կապան 30․5 կմ հատվածը։ Դրա համար «Ոսմար», «Արարատ-Ճանշին» (լուսանկարում կանաչով նշված հատվածը) և «Քարավան» (լուսանկարում կարմիրով նշված հատվածը) ընկերություններին մեկ անձից գնման ընթացակարգով ճանապարհի հիմնանորագման նպատակով հատկացվեց ավելի քան 4 մլրդ դրամ։

Ճանապարհի հիմանորոգումն ու շահագորման հանձնումը տևեց մոտ 5 ամիս (հունիս-նոյեմբեր), որից անմիջապես հետո Ադրբեջանը վերջնականապես փակեց Գորիս-Կապան ճանապարհը։ 

Ընդամենը 5 ամսում իշխանությունները վերանորոգեցին շրջանցող ճանապարհը և, հաշվի առնելով աշխատանքների մեծ ծավալը, իսկապես ֆորսմաժորային իրավիճակում ճանապարհը հանձնվեց շահագործման։

Ֆորս մաժո՞ր, թե՞ անգործություն

Նախորդ տարվա դեկտեմբերի 20-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանն ու Աննա Գրիգորյանը խորհրդարանում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեցին, թե գոյություն ունի մի փաստաթուղթ, որի համաձայն էլ հայկական զորքերը հետ են քաշվել Սյունքի մարզի Գորիս-Կապան ճանապահահատվածից, ինչի հետևանքով ճանապարհի այդ հատվածի հսկողությունն անցել էր Ադրբեջանին։ Փաստաթղթի բովանդակությունը, ըստ պատգամավորների, գաղտնի է պահվում, և նույնիսկ իրենց չի հաջողվել ծանոթանալ դրա հետ։

Այս հայտարարությանը պատասխանեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը հայտնեց, որ իշխանությունը որևէ բան չի թաքցրել։ «Նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցած գրեթե բոլոր գործընթացների մասին հրապարակային խոսել ենք, վարչապետն ասել է՝ ինչու է զորքերը հետ քաշելու որոշումներ կայացրել։ Փաստաթուղթը լրիվ այլ բանի մասին է, զարմացած եմ, որ ընդդիմությունը մեկ տարի անց բացահայտում է արել։ Փաստաթուղթն այն մասին է եղել, որ ՀՀ-ն շարունակելու է այդ ճանապարհն օգտագործել մինչև այլընտրանքային ճանապարհ ունենալը։ […] Մենք այս մասին խոսել ենք, և զարմանալի է, որ ընդդիմությունը բացահայտումներ է անում հայտնի փաստերի վերաբերյալ»,- ասաց ԱԽ քարտուղարը։

Փաստաթուղթը, որի մասին խոսվում էր, ըստ էության, Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վաղարշակ Հարությունյանի և Սերգեյ Շոյգուի միջև 2020 թվականի դեկտեմբերին կնքված փաստաթուղթն էր, որի գոյության մասին, թեև իշխանություններ պնդում են, թե հանրությունը տեղեկացվել է, հայտնի է դարձել միայն 2021-ի աշնանը։ 

Փաստորեն, ԱԽ քարտուղարը հայտարարել է, թե 2020-ի դեկտեմբերին ստորագրված փաստաթուղթը ոչ թե զորքերի հետքաշման մասին էր, այլ ճանապարհի օգտագործման, որը տևելու էր այնքան, մինչև Հայաստանը կառուցեր շրջանցող մեկ այլ ճանապարը (այս դեպքում՝ Տաթև-Աղվանի ճանապարհը)։ Հետևաբար, եթե Հայաստանի իշխանությունները դրա կառուցումը սկսեին հենց 2020-ի դեկտեմբերից, ապա իրենց տրամադրության տակ ի սկզբանե կունենային 11 ամիս և ոչ թե 5։

Ֆորս մաժոր ֆրանսերենից ուղիղ թարգմանությամբ նշանակում է անհաղթահարելի ուժ՝ իրադարձություն, որը հնարավոր չէ ողջամտորեն կանխատեսել կամ վերահսկել:

Այսպիսով, կառավարությունը դեռևս 2020 թվականի դեկտեմբերին, ստորագրելով փաստաթուղթ, համաձայնել է շրջանցիկ ճանապարհը կառուցելուն պես հրաժարվել Գորիս-Կապան ճանապարհից, սակայն այլընտրանքային ճանապարհի կառուցումը սկսել է ստորագրումից ավելի քան կես տարի անց՝ արդյունքում ժամանակի սղություն ունենալով ճանապարհի պատշաճ կառուցման համար։

Այսպիսով, վարչապետ Փաշինյանի ձևակերպած «ֆորս մաժորը» ոչ թե անհաղթահարելի ուժի ազդեցությամբ ստեղծված իրավիճակ էր, այլ ավելի քան կես տարի այդ ուղղությամբ գործուն քայլեր չձեռնարկելու հետևանք։

Սևադա Ղազարյան

Մհեր Թարոյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ՀՀ ԿառավարությունՆիկոլ ՓաշինյանՏաթև-Աղվանի ճանապարհ

Հարակից հոդվածներ

ՀՀ, Վրաստանի ու Ադրբեջանի՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի մեծությունը վերջին տարիներին․ համեմատություն
Չդասակարգված

ՀՀ, Վրաստանի ու Ադրբեջանի՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի մեծությունը վերջին տարիներին․ համեմատություն

13:10, 23 Մրտ, 2023

Ցանկացած երկրի տնտեսության չափման հիմնական միավորը Համախառն ներքին արդյունքն է (ՀՆԱ)։ Իսկ տարբեր երկրների միջև համեմատական անցկացնելու համար օգտագործվում է...

Լրագրողների բռնության դեպքերի մասին Փաշինյանի կեղծ հետաքրքրվածությունը
Սխալ

Լրագրողների բռնության դեպքերի մասին Փաշինյանի կեղծ հետաքրքրվածությունը

16:34, 15 Մրտ, 2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում «Փաստերի ստուգման հարթակը» հարց էր ուղղել պաշտոնյաների կողմից լրագրողների մասնագիտական...

Տարեկան 500 կմ ճանապարհ․ իշխանությունը չի կատարում տված խոստումը, չնայած հայտարարել էր գերակատարման մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Տարեկան 500 կմ ճանապարհ․ իշխանությունը չի կատարում տված խոստումը, չնայած հայտարարել էր գերակատարման մասին

13:27, 16 Փտր, 2023

Թեև Հայաստանում իրականացվող ասֆալտապատման աշխատանքները նախորդ տարիների համեմատ ռեկորդային են, սակայն չեն իրականացվել այն ծավալով, որով խոստանում են ներկայիս իշխանությունները:...

Վարչապետի աշխատակազմն ուռճացված թվեր է հրապարակում, ապա «աննկատ» խմբագրում դրանք
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Վարչապետի աշխատակազմն ուռճացված թվեր է հրապարակում, ապա «աննկատ» խմբագրում դրանք

13:30, 14 Փտր, 2023

Փետրվարի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվեց Պետական գույքի կառավարման կոմիտեի 2022 թ. գործունեության հաշվետվությունը։ Մամուլի հաղորդագրությունից տեղեկանում ենք նախորդ տարվա...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens