ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Արտաքին պարտքը դրամով նվազել է, դոլարով՝ հիմնականում աճել. պատգամավոր Պապոյանի տվյալները մանիպուլյատիվ են

18:17, 23 Օգս, 2022

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով արտաքին պարտքի ցուցանիշների վերաբերյալ որոշ տվյալներ և համեմատելով դրանք նախորդ տարեվերջի ցուցանիշների հետ։

Մասնավորապես, Պապոյանը տեղեկացրել է, որ Հայաստանի պետական պարտքը նվազել է 363 մլրդ դրամով, կառավարության պարտքը՝ 366 մլրդ դրամով, կառավարության արտաքին պարտքը՝ 585 մլրդ դրամով, կառավարության ներքին պարտքն ավելացել է 219 մլրդ դրամով, իսկ պարտքի միջին տոկոսադրույքն աճել է 1 տոկոսով։

Պատգամավորի գրառումը տարածել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ֆեյսբուքյան էջը:

Պապոյանի հրապարակած տվյալները Ֆինանսների նախարարության կողմից հրապարակվող պետական պարտքի մասին ամենամսյա տեղեկագրում տեղ գտած տվյալներն են։ Եվ չնայած Պապոյանի բերած ցուցանիշները ճշգրիտ են և պատգամավորը գրառման մեջ շեշտել է, որ խոսքը պետական պարտքի՝ դրամով արտահայտված ցուցանիշների մասին է, սակայն, իրականում, պետական պարտքը դոլարային արտահայտությամբ շարունակում է աճել։ 

Ինչպես նշեցինք, պատգամավորի ներկայացրած տվյալները Ֆինանսների նախարարության կողմից հրապարակվող պետական պարտքի ամենամսյա տեղեկագրից են։ Տեղեկագրի նույն էջում առանձին ներկայացվում են պետական պարտքի ցուցանիշները դրամով և դոլարով։

Հաշվի առնելով այն փաստը, որ պետական պարտքի վերաբերյալ տվյալները սովորաբար ներկայացվում են դոլարային արտահայտությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է այս տարվա հուլիսի 31-ի դրությամբ պետական պարտքի ցուցանիշները դոլարային արտահայտությամբ։

Ըստ նույն տեղեկագրի՝ տարեսկզբից պետական պարտքը $9226 մլն-ից աճել է՝ դառնալով $9974 մլն (աճը՝ 748 մլն դոլար կամ  8․1%)։ 

Կառավարության պարտքը աճել է՝ $8768 մլն-ից դառնալով $9427 մլն (աճը՝ 659 մլն դոլար կամ 7․5%)։

Կառավարության արտաքին պարտքը նվազել է՝ $6191 մլն-ից դառնալով $5845 մլն (նվազումը՝ 346 մլն դոլար կամ 5․6%):

Կառավարության ներքին պարտքն աճել է $2577 մլն-ից դառնալով $3 573 մլն (աճը՝ $996 մլն կամ 38․6%)։

Նկարներում Ֆինանսների նախարարության կողմից հրապարակվող պետական պարտքի վերաբերյալ տեղեկագիրն է` ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով (հուլիսի 31-ի դրությամբ):

Այն, որ դրամով հաշվարկելու դեպքում պետական պարտքը նվազել է, իսկ դոլարի դեպքում աճել, բացատրվում է տարեսկզբից ի վեր դոլարի նկատմամբ դրամի կտրուկ արժևորմամբ։

Ըստ Ֆինանսների նախարարության՝ 2021-ի դեկտեմբերին $1-ի համար սահմանված էր ֏480․14, իսկ արդեն հուլիսի համար կիրառվել է ֏407․71 փոխարժեքը։ Հետևաբար, փոխարժեքի նման տատանման  պայմաններում նույնիսկ արտաքին պարտքի վրա որևէ ռեալ փոփոխություն չլինելու պարագայում արտաքին պարտքը դրամային արտահայտությամբ կնվազեր 15 տոկոսով։ Այնինչ, դրամային արտահայտությամբ պետական պարտքը նվազել է 8․2 տոկոսով, ինչը կարող է նշանակել, որ պետական պարտքը իրականության մեջ ոչ թե նվազել է, այլ աճել։ 

Այսպիսով փաստենք, որ Պապոյանի կողմից պետական պարտքի ցուցանիշների վերաբերյալ հրապարակումը մանիպուլյատիվ է, քանի որ պարտքի նվազման պատկերը առավելապես պայմանավորված է դոլարի նկատմամբ դրամի կտրուկ արժևորմամբ, մինչդեռ իրականում պետական պարտքը շարունակում է աճել։

Սևադա Ղազարյան

Մհեր Թարոյան 

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` արտաքին պարտքԳևորգ ՊապոյանՖինանսների նախարարութուն

Հարակից հոդվածներ

Գևորգ Պապոյանի հայտարարությունը մոլորեցնող է․ Հայաստանից ԱՄԷ ծաղիկներ արտահանվել են նաև նախկինում
Մանիպուլյատիվ

Գևորգ Պապոյանի հայտարարությունը մոլորեցնող է․ Հայաստանից ԱՄԷ ծաղիկներ արտահանվել են նաև նախկինում

14:47, 20 Հլս, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 19-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես Դուբայ»։ Գրառման...

Պապոյանի պնդումը սխալ է. Հայաստանից ՌԴ արտահանումը «ավելի լավ վիճակում» չէ
Սխալ

Պապոյանի պնդումը սխալ է. Հայաստանից ՌԴ արտահանումը «ավելի լավ վիճակում» չէ

17:44, 21 Մյս, 2026

«Ես առավոտյան իմ տեղակալին հանձնարարել եմ, որպեսզի ինձ ուղարկի տվյալներ, թե որքա՞ն ապրանք ենք արտահանել Ռուսաստանի Դաշնություն անցած տարի ու...

Զարգացման տեմպերով Հայաստանն ավելի լավ դիրքեր է ունեցել․ Պապոյանի պնդումը չի արտացոլում ամբողջական պատկերը
Տվյալների լրագրություն

Զարգացման տեմպերով Հայաստանն ավելի լավ դիրքեր է ունեցել․ Պապոյանի պնդումը չի արտացոլում ամբողջական պատկերը

14:21, 27 Ապր, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե Հայաստանն իր տնտեսական զարգացման տեմպերով Եվրոպայի երկրների շարքում զիջում...

2% հետվճարի «հաջողության» պատմություն․ նախարարը 475 հազար դրամ ծախսի դիմաց 9500 դրամ հետվճար է ստացել
Տվյալների լրագրություն

2% հետվճարի «հաջողության» պատմություն․ նախարարը 475 հազար դրամ ծախսի դիմաց 9500 դրամ հետվճար է ստացել

09:32, 25 Փտր, 2026

Փետրվարի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հունվար ամսվա ընթացքում ԱՐՔԱ քարտով իրականացված գնումների արդյունքում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens