ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Պապոյանի պնդումը սխալ է. Հայաստանից ՌԴ արտահանումը «ավելի լավ վիճակում» չէ

17:44, 21 Մյս, 2026
ՍԽԱԼ

ՍԽԱԼ

«Ես առավոտյան իմ տեղակալին հանձնարարել եմ, որպեսզի ինձ ուղարկի տվյալներ, թե որքա՞ն ապրանք ենք արտահանել Ռուսաստանի Դաշնություն անցած տարի ու այս տարի։ Տեսնում եմ, որ ավելի լավ վիճակ է, քան անցած տարի»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով ՀՀ-ից ՌԴ արտահանմանը, հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նախարարը, միաժամանակ, որևէ տվյալ չի ներկայացրել։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է նախարարի հայտարարությունը՝ հիմք ընդունելով ՀՀ վիճակագրական կոմիտեի ամենաթարմ՝  2025 և 2026 թվականների առաջին եռամսյակի տվյալները։

Որքա՞ն գումարի ապրանք է արտահանվել 

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանից Ռուսաստան 2025 թվականի հունվար-մարտ ամիսներին արտահանվել է 688 մլն 511 հզր դոլարի ապրանք։

2026 թվականի նույն ժամանակահատվածում արտահանման ծավալը կազմել է 639 մլն 325 հզր դոլար։

Այսինքն՝ 2026 թվականի առաջին եռամսյակում Հայաստանից ՌԴ արտահանման գումարային ծավալը նվազել է մոտ 49.2 միլիոն դոլարով։ 

Արտապատկերումը՝ ՎԿ տվյալներից:

Ինչպե՞ս է փոխվել ՌԴ մասնաբաժինը՝ ՀՀ-ից արտահանման կառուցվածքում

Վիճակագրական կոմիտեի տվյալները ցույց են տալիս, որ կրճատվել է նաև ՌԴ մասնաբաժինը ՀՀ արտահանման ընդհանուր կառուցվածքում։

Մասնավորապես, 2025 թվականի հունվար-մարտին Հայաստանից Ռուսաստան արտահանման մասնաբաժինը ընդհանուր արտահանման մեջ կազմել է 40.9 %, մինչդեռ 2026 թվականի նույն ժամանակահատվածում այն կազմել է 36.3 %։

Այսպիսով, ՀՀ արտահանման կառուցվածքում ՌԴ մասնաբաժինը նվազել է 4.6 %-ային կետով։

Արտապատկերումը՝ ՎԿ տվյալներից:

ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառությունը ևս կրճատվել է

Թեման առավել համապարփակ ներկայացնելու համար FIP.am-ն ուսումնասիրել է նաև Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառության ցուցանիշները։

Արտապատկերումը՝ ՎԿ տվյալներից:

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականի առաջին եռամսյակում ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 1 մլրդ 606 մլն դոլար։ 2026 թվականի նույն ժամանակահատվածում այն կազմել է շուրջ 1 մլրդ 329 մլն դոլար։

Այսինքն՝ գումարային արտահայտությամբ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը նվազել է ավելի քան  276 մլն դոլարով։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի մասնաբաժնին՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության կառուցվածքում, ապա 2025 թվականի հունվար-մարտին այն կազմել է 35.7%, մինչդեռ 2026 թվականի նույն ժամանակահատվածում՝ 28.3%։

Այսպիսով, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության կառուցվածքում ՌԴ մասնաբաժինը նվազել է 7.4 %-ային կետով։

Այսպիսով, թեև ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ Հայաստանից Ռուսաստան արտահանման առումով «ավելի լավ վիճակ է, քան անցած տարի», Վիճակագրական կոմիտեի տվյալները ցույց են տալիս հակառակ պատկերը։ 2026 թվականի առաջին եռամսյակում նվազել են Հայաստանից ՌԴ արտահանման ծավալները։ Միաժամանակ կրճատվել է նաև Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանի արտահանման և արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր կառուցվածքում։

Հ․Գ․  Ի դեպ, ավելի վաղ FIP.am-ն ուսումնասիրել էր ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության տարեկան ցուցանիշները և արձանագրել, որ 2018-2024 թվականներին Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության կառուցվածքում շարունակաբար աճել է՝ 26.1 տոկոսից հասնելով 41.1 տոկոսի։ Սակայն 2025 թվականին այդ ցուցանիշը նվազել է՝ կազմելով շուրջ 35.8 տոկոս։ 

Նույն միտումն արձանագրվել է նաև գումարային արտահայտությամբ։ Մասնավորապես, երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 2018 թվականին կազմել է շուրջ 1.9 միլիարդ դոլար, 2023 թվականին՝ 7.3 միլիարդ դոլար, 2024 թվականին՝ 12.4 միլիարդ դոլար, իսկ 2025 թվականին նվազել է՝ հասնելով շուրջ 7.6 միլիարդ դոլարի։ 

Գայանե Մարկոսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` արտահանումԳևորգ ՊապոյանՀՀ-ՌԴ առևտրաշրջանառություն

Հարակից հոդվածներ

Ռուսական սահմանափակումներից երեք ամիս անց․ ձկնամթերքի շուկայում գրեթե 9 անգամ անկում է գրանցվել
Տվյալների լրագրություն

Ռուսական սահմանափակումներից երեք ամիս անց․ ձկնամթերքի շուկայում գրեթե 9 անգամ անկում է գրանցվել

11:21, 14 Սպտ, 2026

2026 թվականի հունիսի սկզբին Ռուսաստանը սահմանափակեց Հայաստանից կենդանի ձկան և ձկնամթերքի ներմուծումը։ Հունիսի 2-ից ռուսական կողմը պահանջեց կասեցնել հայկական ընկերությունների...

ՌԴ սահմանափակումների ֆոնին․ կաթնամթերքի արտահանումը նվազել է, կախվածությունը ռուսական շուկայից՝ աճել
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՌԴ սահմանափակումների ֆոնին․ կաթնամթերքի արտահանումը նվազել է, կախվածությունը ռուսական շուկայից՝ աճել

16:00, 28 Հլս, 2026

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակել է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը։ «Ռոսսելխոզնադզորի» հաղորդմամբ՝ հուլիսի 14-ից 21-ը ծառայության մասնագետները ստուգումներ են իրականացրել Հայաստանի՝ կաթնամթերք...

Գևորգ Պապոյանի հայտարարությունը մոլորեցնող է․ Հայաստանից ԱՄԷ ծաղիկներ արտահանվել են նաև նախկինում
Մանիպուլյատիվ

Գևորգ Պապոյանի հայտարարությունը մոլորեցնող է․ Հայաստանից ԱՄԷ ծաղիկներ արտահանվել են նաև նախկինում

14:47, 20 Հլս, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 19-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես Դուբայ»։ Գրառման...

Կառավարության՝ հունիսյան արտահանման կանխատեսումները չեն իրականացվել
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կառավարության՝ հունիսյան արտահանման կանխատեսումները չեն իրականացվել

17:14, 3 Հլս, 2026

Հուլիսի 2-ին կայացած կառավարության նիստի օրակարգի 39-րդ և 42-րդ հարցերով նախատեսված էր արտահանման փոխհատուցման աջակցություն՝ մի շարք ապրանքատեսակների համար։ Միևնույն...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens