ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Արտերկրի մեդիան շփոթում է հայ-ադրբեջանական բախումների վայրը

00:31, 14 Սպտ, 2022
ՍԽԱԼ

ՍԽԱԼ

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի՝ Հայաստանի սահմանների վրա սկսած հարձակումից հետո միջազգային մի շարք հեղինակավոր լրատվականներ սկսեցին լուսաբանել բախումները, սակայն` ներկայացնելով դա որպես բախում «Լեռնային Ղարաբաղում» կամ «Լեռնային Ղարաբաղի սահմանին»։

Այսպես, The New York Times-ը բախումների մասին իր նյութի վերնագրում գրել էր՝ «Բախումներ են սկսվել Լեռնային Ղարաբաղում՝ հերթական պատերազմի մտավախություն առաջացնելով»։ Չնայած կայքը որոշ ժամանակ անց խմբագրեց նյութը՝ սոցիալական ցանցերում այն դեռ շարունակում է մնալ նույն վերնագրով։ Սխալ վերնագրով նյութը շարունակում է արտատպված մնալ նաև մի շարք անգլիալեզու լրատվականներում։

Նույն սխալը կրկնել են նաև գերմանական Deutsche Welle-ն և ամերիկյան Washington Post-ը։ Այս լրատվականները գրել են, թե բախումները տեղի են ունեցել «Լեռնային Ղարաբաղի սահմանի մոտ»։ Չնայած այս դեպքում լրատվականները նկատի չեն ունեցել անմիջական Լեռնային Ղարաբաղի տարածքը՝ որպես բախումների վայր, ընտրված նկարագրությունը տպավորություն է ստեղծում, թե բախումների և ադրբեջանական հարձակման թիրախում Լեռնային Ղարաբաղն է եղել։

Լեռնային Ղարաբաղը հայ-ադրբեջանական վերջին բախումների հետ «խառնել են» նաև սոցիալական ցանցերի շատ օգտատերեր և, անգամ, պաշտոնյաներ։

Կալիֆոռնիացի կոնգրեսական Ջուդի Չուն իր թվիթերյան միկրոբլոգում դատապարտել է Ադրբեջանին՝ «Հայաստանի հարավում և Լեռնային Ղարաբաղում» հասցված հրետանային հարվածների համար։

The recent Azerbaijani artillery strikes in southern Armenia and Nagorno Karabakh are unconscionable. Azerbaijan must respect the ceasefire and end this violence now.

I’m calling for an immediate end to *all* military aid to Azerbaijan.

— Judy Chu (@RepJudyChu) September 13, 2022

Բախումները հայ-ադրբեջանական սահմանին են և Հայաստանի տարածքում

Ըստ սեպտեմբերի 12-ի կեսգիշերից ստացվող պաշտոնական լուրերի և անկախ լրատվամիջոցների կողմից հրապարակվող վիզուալ ապացույցների՝ բախումները տեղի են ունենում հայ-ադրբեջանական պետական սահմանին, իսկ Ադրբեջանը թիրախավորում է սահմանին մոտ գտնվող հայկական բնակավայրերը։ 

Բախումների աշխարհագրությունն ընդգրկում է Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրից (սահմանակից է Քարվաճառի (Քելբաջարի) շրջանին) մինչև Քաշաթաղի (Լաչին) շրջանին հարակից բնակավայրերը, ինչպես նաև վայոց ձորի մարզը՝ Ջերմուկ քաղաքով։ 

Ադրբեջանը հայկական դիրքերը թիրախավորել է նաև Գեղարքունիքի Արտանիշի ուղղությամբ, որը սահմանակից է Ադրբեջանի Գեդեբեյի շրջանին և որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի կամ դրա շրջակա տարածքների հետ։ 

Անի Ավետիսյան

Մհեր Թարոյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Լեռնային Ղարաբաղմիջազգային լրատվամիջոցներպատերազմ Հայաստանում

Հարակից հոդվածներ

Հաջիևի՝ Գանձասարը «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն ներկայացնող պնդումը կեղծ է
Սխալ

Հաջիևի՝ Գանձասարը «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն ներկայացնող պնդումը կեղծ է

17:08, 14 Սպտ, 2026

Ադրբեջանում հավատարմագրված տասնյակ երկրների դիվանագետներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ սեպտեմբերի 12-ին երկօրյա այցով մեկնել են Լեռնային Ղարաբաղ։  Այցի ընթացքում Ադրբեջանի...

ՌԴ նախագահը առաջինն է Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս․ Պուտինը աղավաղել է փաստերը
Սխալ

ՌԴ նախագահը առաջինն է Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս․ Պուտինը աղավաղել է փաստերը

21:42, 1 Ապր, 2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ ապրիլի 1-ին, Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է, թե ՀԱՊԿ-ը չէր կարող...

Բռնի տեղահանումից մեկ տարի անց․ որ բնակավայրերում են հաստատվել արցախցիները, ինչ օժանդակություն են ստանում նրանք
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Բռնի տեղահանումից մեկ տարի անց․ որ բնակավայրերում են հաստատվել արցախցիները, ինչ օժանդակություն են ստանում նրանք

13:43, 19 Սպտ, 2024

Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ ռազմական ագրեսիա սկսեցին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, որի բնակչությունը...

Ինչ է «Արբատ» ստորաբաժանումը և ինչպես է ստացել Եզրաս արքեպիսկոպոսի օրհնությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչ է «Արբատ» ստորաբաժանումը և ինչպես է ստացել Եզրաս արքեպիսկոպոսի օրհնությունը

14:24, 18 Սպտ, 2024

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է Հայաստանում իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու փորձ:  Սեպտեմբերի 18-ին ՀՀ քննչական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens