ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

Օկուպացիա, կապիտուլյացիա մանիպուլյացիա. Փաշինյանի կեղծ պնդումները Ազգային ժողովում

16:10, 6 Հկտ, 2022

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ղարաբաղյան բանակցությունների մասին, նախկին իշխանություններին կրկին մեղադրեց Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու, բանակցային գործընթացը տապալելու և իր խոսքով ասած՝ իր սեղանին թողնված «կապիտուլյացիոն փաստաթղթի» համար։

Ազգային ժողովի ամբիոնից վարչապետի հնչեցրած ելույթում մի քանի կեղծ կամ մանիպուլյատիվ պնդումներ կան,  որոնք հակասում են ոչ միայն տարբեր փուլերում բանակցային փաստաթղթերի բովանդակությանը, այլև նախկինում Փաշինյանի իսկ  հնչեցրած հայտարարություններին։  

Մադրիդյան սկզբունքների մասին

Խոսելով Մադրիդյան սկզբունքների մասին՝ Նիկոլ Փաշինյանը նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին մեղադրում է, որ դրանցով փաստացի ճանաչվել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։

«Արդյո՞ք Հայաստանի որևէ իշխանություն Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի կազմում և ո՞ր  իշխանությունն է ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Այո՛, Հայաստանի Հանրապետությունը ճանաչել  է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, և դա իրականացվել է ձեր հիշատակած Վարդան Օսկանյանի հեղինակությամբ։ Որովհետև այն պահին, երբ Հայաստանը ընդունել է Մադրիդյան սկզբունքները որպես բանակցությունների հիմք, այդ պահից սկսած ճանաչել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում»։

Մինչդեռ, ըստ հրապարակված փաստաթղթերի՝ Մադրիդյան սկզբունքները երեքն են, որոնց հիման վրա էլ հետագայում փորձեր են արվել ստեղծել բանակցային փաստաթղթեր։ Այդ սկզբունքներն են․

Ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառում,

Պետությունների տարածքային ամբողջականություն,

Իրավահավասարություն և ժողովուրդների ինքնորոշում:

Վարչապետն այս սկզբունքներից ընտրել է միայն պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը։ Այնինչ ըստ հենց նույն մադրիդյան փաստաթղթի՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու էր պլեբիսցիտի միջոցով, որը թույլ էր տալու ցանկացած կարգավիճակի հնարավորություն: Այդ կետի մեջ նշվում էր նաև, որ պլեբիսցիտը կազմակերպվելու էր 1988 թ․-ի Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ համամասնությամբ: Հատկանշական է, որ Արցախի (ԼՂԻՄ-ի) հայ բնակչությունը բացարձակ մեծամասնություն էր կազմում 1989 թվականի տվյալներով՝ 76․9 տոկոս: Ադրբեջանցիները կազմում էին ընդհանուր բնակչության 21․5 տոկոսը:

Այսինքն, խոսելով Մադրիդյան սկզբունքների մասին՝ Նիկոլ Փաշինյանը ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը շրջանցում է։

Օկուպացիայի մասին

Շարունակելով Վարդան Օսկանյանին ուղղված մեղադրանքները՝ Նիկոլ Փաշինյանն իր վերը նշված պնդումը հիմնավորելու համար հիշեցնում է նախկին արտգործնախարարի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքները։

«Ավելին ասեմ․ Վարդան Օսկանյանն ա եղել, որ հրապարակային Հայաստանի Հանրապետությանը ճանաչել է օկուպանտ»,- հայտարարեց Փաշինյանը։

Այս պնդումը ևս մանիպուլյատիվ է, քանի որ Փաշինյանն  այն ներկայացնում է Օսկանյանի ընդհանուր մտքի համատեքստից կտրված։

Խոսքը 2001 թվականին Վարդան Օսկանյանի տված մի հարցազրույցի մասին է, որտեղ նա խոսում է Ղարաբաղյան հակամարտության և բանակցությունների մասին։

Նախ՝ Օսկանյանը հայտարարում է․ «Հայաստանը չի ստորագրի մի փաստաթուղթ, որտեղ ասվում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմում»։ Այսինքն՝ 2001 թվականին ԱԳ նախարարը բացառում էր որևէ դեպքում Արցախը Ադրբեջանի կազմում լինելը։

Այնուհետև Օսկանյանը հայտարարում է, որ Ղարաբաղի հարցի՝ Հայաստանի համար ցանկալի լուծման դեպքում Ադրբեջանին կվերադարձվեն 7 շրջաններից 6-ը։

«Գիտեք, ինչքան էլ որ դա ցավոտ լինի, եթե այնտեղ (Զանգելանի շրջանում,- խմբ․) բնակիչներ կան, եթե մենք ստանում ենք Ղարաբաղի մեզ համար ցանկալի կարգավիճակը՝ բոլոր օկուպացված տարածքները բացի Լաչինից՝ պետք է վերադարձվեն»,- հայտարարում է Օսկանյանը։

Այսինքն ակնհայտ է, որ օկուպացված տարածքների մասին Օսկանյանի խոսքը վերաբերում է ոչ թե Ղարաբաղին ընդհանրապես, այլ նախկին ԼՂԻՄ-ի հարևան 7 շրջաններին, որոնցից 6-ը հակամարտության լուծման դեպքում կվերադարձվեին Ադրբեջանին։ Եվ Փաշինյանի պնդումը, թե քանի որ Օսկանյանը խոսել է Ադրբեջանի տարածքները օկուպացնելու մասին, ապա դրանով ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, մանիպուլյատիվ է։

Ստամբուլյան խարտիայի մասին

Որպես իր վերը նշված պնդման հիմնավորում, Փաշինյանը վկայակոչում է նաև 1999 թվականին ստորագրված Ստամբուլյան խարտիան։

«Ռոբերտ Քոչարյանն էլ 98 թվին իշխանությունը ստանձնելու նախապայման որպես Ղարաբաղը դուրս ա թողել բանակցային գործընթացից, դրանով դնելով անկյունաքարը, և գնացել ա Ստամբուլյան խարտիան վավերացրել ա, որտեղ ասվել ա, որ ․․․ ես էս ամբիոնից մեջբերել եմ կտորներ ամբողջական էդ փաստաթղթերից, որտեղ ասվում ա, որ Եվրոպայում անվտանգության խարտիան վավերացնելով՝ նրանք ասել են, որ այդ թվում երկրներում ապրող ժողովուրդների իրավունքները և ազատությունները ոչ միայն չեն խաթարում, այլև ընդհակառակը, ամրապնդում են տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը։ Էս իրանք են ստորագրել իրանց կոտրած ձեռքերով, թող չփորձեն մեզ վրա որևէ բան բարդեն»։

Ստամբուլյան խարտիայի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի նույն պնդմանը անդրադարձել են «Սիվիլնեթի» մեր գործընկերները՝ ցույց տալով, որ ի հեճուկս դրա՝ Լեռնային Ղարաբաղին վերաբերվող մասում որևէ խոսք չկա տարածքային ամբողջականության սկզբունքի մասին։

Ավելին, այս սկզբունքը վկայակոչված չէ բացառապես Ղարաբաղին վերաբերող հատվածում, հետխորհրդային տարածքում մյուս հակամարտությունների դեպքում դրանց հանգուցալուծման հիմքում դրված էին և՛ ինքնիշխանության, և՛ տարածքային ամբողջականության սկզբունքը։

Կապիտուլյացիոն փաստաթղթի մասին

Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը կապիտուլյացիայի մեջ մեղադրում է Սերժ Սարգսյանին․ «Կրկին անգամ ասում եմ, որ մեզ ուղղված բոլոր, առանց բացառության բոլոր մեղադրանքների հասցեատերերը իրենք են, իրե՛նք։ Սկսած Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու մեղադրանքից, վերջացրած կապիտուլյացիայի մեղադրանքից։ Որովհետև էն թուղթը, որը սեղանին թողել ա Սերժ Սարգսյանը, բանակցային էն թուղթը որ թողել ա, եթե այդ չափանիշներով և այդ բանաձևերով գնահատենք, դա եղել ա կապիտուլյացիայի թուղթ։ Սերժ Սարգսյանը սեղանին թողել ա կապիտուլյացիայի թուղթը և հեռացել ա։ Եկեք սա արձանագրենք»։

Նախորդ տարվա արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Սերժ Սարգսյանը հրապարակեց մի ձայնագրություն, որտեղ Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպման ընթացքում իր թիմակիցներին պատմում էր իր վարչապետ ընտրվելուց ընդամենը 4 օր հետո Սոչիում սուրճի սեղանի շուրջ տեղի ունեցած մի զրույցից։

Ձայնագրության մեջ Նիկոլ Փաշինյանը պատմում է, որ Պուտինը, Նազարբաևն ու Լուկաշենկոն հորդորել են իրեն՝ օգտվելով ժողովրդական մեծ վստահությունից, լուծել ղարաբաղյան հարցը, և շեշտել․ «Ադրբեջանի նախագահ Ալիևը հասկանում է, որ Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմում չի լինի»։

Ըստ այս հրապարակման, Նիկոլ Փաշինյանն ինքն է փաստում, որ, ըստ ԱՊՀ երկրների որոշ ղեկավարների, բանակցությունները հասել էին այնպիսի փուլի, երբ «Ղարաբաղը երբեք չէր լինելու Ադրբեջանի կազմում»։

Այսպիսով փաստենք, որ Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի՝ Ղարաբաղը Ադրբեջանի կազմ մտցնելու, բանակցությունները տապալելու և որպես բանակցային ժառանգություն կապիտուլյացիոն փաստաթուղթ թողնելու վերաբերյալ հայտարարությունները կեղծ են և/կամ մանիպուլյատիվ։

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Ազգային ժողովՂարաբաղյան հակամարտությունՄադրիդյան սկզբունքներՆիկոլ Փաշինյան

Հարակից հոդվածներ

Լրագրողների բռնության դեպքերի մասին Փաշինյանի կեղծ հետաքրքրվածությունը
Սխալ

Լրագրողների բռնության դեպքերի մասին Փաշինյանի կեղծ հետաքրքրվածությունը

16:34, 15 Մրտ, 2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում «Փաստերի ստուգման հարթակը» հարց էր ուղղել պաշտոնյաների կողմից լրագրողների մասնագիտական...

Տարեկան 500 կմ ճանապարհ․ իշխանությունը չի կատարում տված խոստումը, չնայած հայտարարել էր գերակատարման մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Տարեկան 500 կմ ճանապարհ․ իշխանությունը չի կատարում տված խոստումը, չնայած հայտարարել էր գերակատարման մասին

13:27, 16 Փտր, 2023

Թեև Հայաստանում իրականացվող ասֆալտապատման աշխատանքները նախորդ տարիների համեմատ ռեկորդային են, սակայն չեն իրականացվել այն ծավալով, որով խոստանում են ներկայիս իշխանությունները:...

Վարչապետի աշխատակազմն ուռճացված թվեր է հրապարակում, ապա «աննկատ» խմբագրում դրանք
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Վարչապետի աշխատակազմն ուռճացված թվեր է հրապարակում, ապա «աննկատ» խմբագրում դրանք

13:30, 14 Փտր, 2023

Փետրվարի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվեց Պետական գույքի կառավարման կոմիտեի 2022 թ. գործունեության հաշվետվությունը։ Մամուլի հաղորդագրությունից տեղեկանում ենք նախորդ տարվա...

Իրանը դեմ չէ ԵՄ դիտորդներին, Փաշինյանը չի հաստատել Ալիևի պրահյան պնդումը․ Թևանյանի ժամանակավրեպ ու սխալ պնդումները
Սխալ

Իրանը դեմ չէ ԵՄ դիտորդներին, Փաշինյանը չի հաստատել Ալիևի պրահյան պնդումը․ Թևանյանի ժամանակավրեպ ու սխալ պնդումները

14:23, 10 Փտր, 2023

Փետրվարի 9-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ԱԺ-ում իր ելույթի ընթացքում ժամանակավրեպ և իրականությանը չհամապատասխանող պնդումներ է արել։ Ելույթի սկզբում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens