ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

44-օրյա պատերազմի զոհերի տվյալները՝ ըստ համայնքների. ինֆոգրաֆիկա

18:21, 7 Հկտ, 2022

2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական ագրեսիա սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ:

44 օր տևած պատերազմն ավարտվեց նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եռակողմ հայտարարությամբ: 

2022 թ. հունվարի 19-ին Քննչական կոմիտեն հայտնեց, որ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը կազմում է 3809 անձ։ Այդ պահին անհայտ էր 199 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։

Թեև պատերազմի ընթացքում հայկական կողմը ներկայացնում էր զոհված զինծառայողների մասին տվյալները, սակայն ինչ-որ պահից սկսած դադարեց այդ տվյալները հանրայնացնել։ Զոհերի անուններով վերջին ցուցակը հրապարակվել է 2020 թ. դեկտեմբերի 25-ին: 

«Փաստերի ստուգման հարթակը» զինծառայողների տվյալները պարզելու համար դիմել է Պաշտպանության նախարարություն, Քննչական կոմիտե և տեղական ինքնակառավարման մարմիններ՝ խնդրելով տրամադրել զոհված զինծառայողների անուն-ազգանունները, ինչպես նաև ծննդյան տարեթվերը:

Ի պատասխան մեր հարցման՝ Պաշտպանության նախարարությունը, Քննչական կոմիտեն և որոշ համայնքներ (այդ թվում՝ ամենամարդաշատ Երևան և Գյումրի համայնքները) մերժել են տեղեկության տրամադրումը։

Այնուամենայնիվ, համայնքների մեծ մասը տրամադրել է պատերազմի հետևանքով տեղի զոհվածների և անհետ կորածների վերաբերյալ տվյալները։ 

Ստացված տվյալներն ամփոփելով՝ հրապարակում ենք Արցախյան երկրորդ պատերազմում զոհված զինծառայողների տվյալները՝ ըստ մարզերի և համայնքների: Նշենք նաև, որ ելնելով անձնական տվյալների գաղտնիության սկզբունքից՝ չենք հրապարակում զինծառայողների անվանացանկը:

ՏԻՄ-երից ստացված տվյալները

Տեղական ինքնակառավարման մարմիններին ուղարկված հարցումների միջոցով մեզ հաջողվել է ստանալ 2523 զոհված ծառայողի տվյալ (ներառյալ Արցախից զորակոչված/կամավորագրված): Սակայն մեզ տրամադրվել են նրանցից միայն 1666-ի անունները և ծննդյան տարեթվերը: Նրանցից 43.81% տոկոսը (730 անձ) ծնվել էր 2000-2002 թվականներին: 

Առանձին հայցել ենք նաև անհետ կորածների թիվը: Պատասխան տված համայնքներում նման կարգավիճակ ունեցող զինծառայողների թիվը կազմել է 103:

Երևան

Հայաստանի ամենամեծ բնակչություն ունեցող համայնքը՝ մայրաքաղաք Երևանը (բնակչությունը՝ 1 մլն 84 հազար մարդ), հրաժարվել է տրամադրել պատերազմի զոհերի տվյալները: Որպես մերժման հիմք քաղաքապետարանը նշել է, որ զոհված զինծառայողների հաշվառում չի իրականացնում:

Տեղեկությունը փորձեցինք ստանալ մայրաքաղաքի վարչական շրջաններից, սակայն հիմնականում մերժում ստացանք: Պատասխանել է միայն Դավթաշեն վարչական շրջանը՝ հայտնելով, որ շրջանի բնակիչներից պատերազմի օրերին զոհվել է 34 զինծառայող: 

Արագածոտնի մարզ

263 հազար բնակչություն ունեցող Արագածոտնի մարզի խոշորացված համայնքներից պատերազմում զոհված զինծառայողների տվյալները հրաժարվել է տրամադրել միայն Աշտարակ քաղաքը:

Ապարան խոշորացված համայնքից զոհվել է 31 անձ, Ծաղկահովիտից՝ 6, Թալինից՝ 39, Արագածավանից՝ 12, Ալագյազ բնակավայրից՝ 2: 

Շամիրամ, Մեծաձոր և Արևուտ համայնքներից հայտնել են, որ զոհեր կամ անհետ կորածներ չունեն:

Մարզից, ընդհանուր առմամբ, կա երկու անհետ կորած՝ Ալագյազից և Թալինից:

Արարատի մարզ

Արարատի մարզի Արարատ համայնքից զոհվել է 37 զինծառայող, Վեդի համայնքից՝ 34, Մասիսից՝ 98, Վերին Դվին բնակավայրից՝ 2:

Արտաշատ համայնքը հրաժարվել է տեղեկություն տրամադրել՝ հղում անելով անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքին: 

256 հազար բնակչություն ունեցող մարզում, չհաշված Արտաշատ համայնքը, զոհվել է 171 զինծառայող:

Մեր ստացած տվյալների համաձայն՝ մարզում անհետ կորած է համարվում  առնվազն 12  անձ: 

Արմավիրի մարզ

269 հազար բնակիչ ունեցող Արմավիրի մարզի Արմավիր համայնքից զոհվել է 38 զինծառայող, Վաղարշապատ համայնքից՝ 44, Փարաքարից՝ 20, Բաղրամյանից՝ 17, Արաքսից՝ 30, Խոյից՝ 26:

Ֆերիկ համայնքը զոհ չի ունեցել: 

Զինծառայողների մասին հրաժարվել է տվյալներ ներկայացնել միայն Մեծամոր խոշորացված համայնքը: 

Անհետ կորած է համարվում առնվազն 25 զինծառայող:

Գեղարքունիքի մարզ

236 հազար բնակչություն ունեցող Գեղարքունիքի մարզը պատերազմի ընթացքում ունեցել է 231 զոհ:

Վարդենիս խոշորացված համայնքից զոհվել է 59, Ճամբարակից՝ 26, Գավառից՝ 35, Մարտունուց՝ 68, Սևանից՝ 34, Շողակաթից՝ 9 մարդ: 

Մարզից պատերազմի հետևանքով անհետ կորած է համարվում 15 անձ:

Լոռու մարզ

251 հազար բնակչություն ունեցող Լոռու մարզը 44-օրյա պատերազմի ընթացքում ունեցել է 206 զոհ: Այս թիվը չի ներառում Ալավերդի խոշորացված համայնքը, որը հրաժարվել է զոհերի մասին տվյալներ հայտնել:

Թումանյան խոշորացված համայնքն ունեցել է 5 զոհ, Լոռի Բերդը՝ 9-ը, Վանաձորը՝ 83, Սպիտակը՝ 45, Փամբակը՝ 13, Ստեփանավանը՝ 15, Ախթալան՝ 4, Լերմոնտովոն՝ 1, Գյուլագարակը՝ 8, Շնողը՝ 1, Օձունը՝ 9, Տաշիրը՝ 8, Մեծավանը՝ 2, Սարչապետը՝ 3:

Ֆիոլետովո բնակավայրը զոհ կամ անհետ կորած չի ունեցել պատերազմի ընթացքում:

Մարզի բնակիչներից անհետ կորել է առնվազն 14-ը: Տվյալի մեջ ներառված չէ Վանաձորը, քանի որ համայնքը հրաժարվել է այդ մասով տեղեկություն տալ՝ խորհուրդ տալով դիմել ՊՆ-ին: 

Կոտայքի մարզ

Գրեթե 260 հազար բնակչություն ունեցող Կոտայքի մարզը 44-օրյա պատերազմի ընթացքում ունեցել է 368 զոհ:

Մասնավորապես, Աբովյան խոշորացված համայնքն ունեցել է 123 զոհ, Բյուրեղավանը՝ 11, Նաիրին՝ 55, Արզնին՝ 4, Գառնին՝ 14, Ջրվեժը՝ 17, Ակունքը՝ 6, Հրազդանը՝ 50, Ծաղկաձորը՝ 5, Չարենցավանը՝ 45, Նոր Հաճնը՝ 38:

Մարզում անհետ կորած է համարվում 9 զինծառայող:

Շիրակի մարզ

Գրեթե 261 հազար բնակչություն ունեցող Շիրակից մարզից մեր հարցմանը չեն պատասխանել Հայաստանի երկրորդ քաղաք, 157 հազար բնակչություն ունեցող Գյումրիից, ինչպես նաև Անի խոշորացված համայնքից: 

Մյուս համայնքներից՝ Ախուրյանից զոհվել է 55 զինծառայող, Ամասիայից՝ 9, Արթիկից՝ 53, Աշոցքից՝ 34: 

Անհետ կորել է 8 զինծառայող: 

Սյունիքի մարզ

137 հազար բնակչություն ունեցող Սյունիքի մարզը 2020 թ. պատերազմի ընթացքում  ընթացքում ունեցել է 223 զոհ: 

Մասնավորապես, Գորայք համայնքն ունեցել է 3 զոհ, Տաթևը՝ 9, Տեղը՝ 16, Քաջարանը՝ 19, Սիսիանը՝ 70, Մեղրին՝ 20, Կապանը՝ 49, Գորիսը՝ 37: 

Անհետ կորել է 11 զինծառայող: 

Վայոց ձորի մարզ

48.5 հազար բնակչություն ունեցող Վայոց ձորից մեր հարցմանը չի պատասխանել միայն Վայք խոշորացված համայնքը: 

Արենի խոշորացված համայնքը պատերազմի ընթացքում ունեցել է 21 զոհ, Եղեգնաձորը՝ 34, Եղեգիսը՝ 12, Ջերմուկը՝ 16:

Անհետ կորել է 7 զինծառայող: 

Տավուշի մարզ

Տավուշի մարզի 4 խոշորացված համայնքներից մեր հարցմանը պատասխանել է միայն Նոյեմբերյանը: Այստեղ պատերազմի ընթացքում զոհվել է 21 զինծառայող, անհետ կորել է՝ 6-ը: 

Տավուշի մարզում բնակվում է մոտ 130 հազար մարդ: 

Արցախի Հանրապետություն

Ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի՝ մեզ տրամադրած տվյալների՝ 44-օրյա պատերազմում զոհվել է 763 զինծառայող և 72 քաղաքացիական անձ: 

52 անձ անհետ կորած է համարվում, որից 31-ը՝ զինծառայող, 21-ը՝ քաղաքացիական անձ։

Հատկանշական է, որ Արցախը բնակչության համեմատ մյուս մարզերի/շրջանների հարաբերակցության մեջ ամենաշատ զոհերն է տվել:

Մինչև պատերազմը, որի ընթացքում Արցախը կորցրեց տարածքներ, իսկ բնակչության մի մասը տեղահանվեց, Արցախում, պաշտոնական տվյալներով, ապրում էր 146 հազար քաղաքացի: 

Քարտեզում ներկայացված են 44-օրյա պատերազմի զոհերը՝ ըստ համայնքների։ Որքան մուգ գույնով է պատկերված տվյալ համայնքը, այնքան մեծ է այնտեղ գրանցված զոհերի թիվը։ Սպիտակով նշված համայնքները հրաժարվել են տվյալ տրամադրել։ Արցախի դեպքում տվյալները վերաբերում են ամբողջ հանրապետությանը։

ՊՆ-ն և ՔԿ-ն հրաժարվում են տրամադրել զոհված զինծառայողների տվյալները, Փաշինյանը մանիպուլացնում է

2022 թ. օգոստոսին հարցում էինք ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տրամադրել Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների թիվը, ինչպես նաև նրանց անուն-ազգանունը, ծննդյան ամսաթիվը: Մենք խնդրել էինք նաև մերժման դեպքում ներկայացնել պատճառը, թե ինչու էին նախկինում հրապարակվում այդ տվյալները, իսկ պատերազմից հետո՝ ոչ: 

ՊՆ-ն պատասխանել էր միայն առաջին հարցին՝ հղում անելով Քննչական կոմիտեի՝ հունվարին ներկայացրած տվյալներին: Հատկանշական է, սակայն, որ այդ տվյալներում ներառված էր զոհված զինծառայողների և քաղաքացիականների ընդհանուր թիվը: Այսինքն՝ փաստացի ՊՆ-ն հրաժարվել էր տրամադրել զոհված զինծառայողների թիվը և տվյալները:

Հարցում ենք ուղարկել նաև Քննչական կոմիտե: Գերատեսչությունից մեզ հայտնել են, որ 2020 թ. Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում զոհվել է 3749 զինծառայող, իսկ 183-ի գտնվելու վայրը մինչև այժմ անհայտ է: 

Սակայն Քննչական կոմիտեն հրաժարվել է տրամադրել զինծառայողների տվյալները՝ նշելով, որ «դա պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ»: 

Նշենք նաև, որ դեռևս 2021 թ. նոյեմբերին FIP.am-ը հարցումով Պաշտպանության նախարարությունից խնդրել և չէր ստացել զոհերի տվյալները: Այն ժամանակ ՊՆ-ն պատճառաբանել էր, որ տեղեկությունը պարունակում է «պետական և ծառայողական գաղտնիք»։ Մենք գրել էինք, որ սա առնվազն տարօրինակ է, քանի որ պատերազմի ընթացքում այդ անունները և տվյալները հրապարակվում էին: Բացի այդ, ի հակառակ Պաշտպանության նախարարության պնդման, թե զոհված զինծառայողների անունները հրապարակման ենթակա չեն, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը պարբերաբար թարմացնում է այն զինծառայողների անունները, որոնց ընտանիքները հիմնադրամից ֆինանսական աջակցություն են ստանում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 30-ին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի զոհերի տվյալները չեն թաքցվում, դրանք հրապարակված են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կայքում։

«44-օրյա պատերազմի զոհերի ամբողջական անունները նույնպես հրապարակվել են այնտեղ և մենք կարծում ենք, որ այդպես պետք է լինի ինստիտուցիոնալ մոտեցումը, բայց զոհերի անունները չհրապարակելը չի նշանակում․․․ ոչ թե անունները, այլ ցանկը չհրապարակելը չի նշանակում, որ գաղտնի է պահվում դա […] կա գործող օրենքով սահմանված ինստիտուցիոնալ մեխանիզմ և այդ ինստիտուցիոնալ մեխանիզմը պետք է հրապարակի այն դեպքերը, որոնք դե յուրե հաստատվել են»,- հայտարարեց Փաշինյանը։

Վարչապետի այս հայտարարությունն ուսումնասիրելով` «Փաստերի ստուգման հարթակը» պարզեց, որ այն մանիպուլյատիվ է: 

Լուսինե Ոսկանյան

Քարտեզը՝ Սևադա Ղազարյանի

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` 44-օրյա պատերազմԶինծառայողների ապահովագրության հիմնադրամզոհված զինծառայողներ

Հարակից հոդվածներ

Հունական «սպեցնազին» սպասելով․ Արա Պապյանի պնդումը չի հաստատվում
Սխալ

Հունական «սպեցնազին» սպասելով․ Արա Պապյանի պնդումը չի հաստատվում

18:51, 19 Մյս, 2023

Օրերս Կանադայում Հայաստանի նախկին դեսպան Արա Պապյանը, խոսելով 44-օրյա պատերազմի օրերին Հայաստանին առաջարկված ռազմական աջակցության մասին, հայտարարել էր, թե մենք...

«11,000 դասալիքի» մասին տեղեկությունն անհիմն է. Աննա Հակոբյանի ու Ալիևի հայտարարությունների հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«11,000 դասալիքի» մասին տեղեկությունն անհիմն է. Աննա Հակոբյանի ու Ալիևի հայտարարությունների հետքերով

14:32, 26 Ապր, 2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ապրիլի 1-ին Տավուշի մարզի Աճարկուտ գյուղում, զոհված զինծառայող Դավիթ Շահնազարյանի անվան խաղահրապարակի բացման արարողության...

Մանիպուլյացիա. զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տվյալները զոհերի տվյալների հետ չեն համընկնում
Մանիպուլյատիվ

Մանիպուլյացիա. զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տվյալները զոհերի տվյալների հետ չեն համընկնում

11:01, 7 Հկտ, 2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 30-ին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի զոհերի տվյալները չեն թաքցվում, դրանք հրապարակված են...

Հնարավո՛ր էր կանգնեցնել պատերազմը․ Ալեն Սիմոնյանը հակասում է փաստերին
Սխալ

Հնարավո՛ր էր կանգնեցնել պատերազմը․ Ալեն Սիմոնյանը հակասում է փաստերին

16:47, 4 Հկտ, 2022

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողներին տված ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով 44-օրյա պատերազմի ելքի վերաբերյալ հարցին, թե ինչո՞ւ ապրիլյան քառօրյա պատերազմը...

Հարակից հոդվածներ

Հունական «սպեցնազին» սպասելով․ Արա Պապյանի պնդումը չի հաստատվում
Սխալ

Հունական «սպեցնազին» սպասելով․ Արա Պապյանի պնդումը չի հաստատվում

18:51, 19 Մյս, 2023

Օրերս Կանադայում Հայաստանի նախկին դեսպան Արա Պապյանը, խոսելով 44-օրյա պատերազմի օրերին Հայաստանին առաջարկված ռազմական աջակցության մասին, հայտարարել էր, թե մենք...

«11,000 դասալիքի» մասին տեղեկությունն անհիմն է. Աննա Հակոբյանի ու Ալիևի հայտարարությունների հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«11,000 դասալիքի» մասին տեղեկությունն անհիմն է. Աննա Հակոբյանի ու Ալիևի հայտարարությունների հետքերով

14:32, 26 Ապր, 2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ապրիլի 1-ին Տավուշի մարզի Աճարկուտ գյուղում, զոհված զինծառայող Դավիթ Շահնազարյանի անվան խաղահրապարակի բացման արարողության...

Մանիպուլյացիա. զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տվյալները զոհերի տվյալների հետ չեն համընկնում
Մանիպուլյատիվ

Մանիպուլյացիա. զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տվյալները զոհերի տվյալների հետ չեն համընկնում

11:01, 7 Հկտ, 2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 30-ին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի զոհերի տվյալները չեն թաքցվում, դրանք հրապարակված են...

Հնարավո՛ր էր կանգնեցնել պատերազմը․ Ալեն Սիմոնյանը հակասում է փաստերին
Սխալ

Հնարավո՛ր էր կանգնեցնել պատերազմը․ Ալեն Սիմոնյանը հակասում է փաստերին

16:47, 4 Հկտ, 2022

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողներին տված ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով 44-օրյա պատերազմի ելքի վերաբերյալ հարցին, թե ինչո՞ւ ապրիլյան քառօրյա պատերազմը...

fip.am

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ





Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens