ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Սխալ

Սերժ Սարգսյանը չի պատասխանել Նազարբաևին, երբ նա ընթերցում էր Ալիևի նամակը․ Զոհրաբյանը աղավաղում է դեպքերը

19:00, 13 Հկտ, 2022

ՍԽԱԼ

168 TV-ի Review հաղորդման հոկտեմբերի 10-ի թողարկման ընթացքում Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախկին իշխանություններին ուղղված՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մեղադրանքների համատեքստում անդրադարձել է 2014 թվականի մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը։ 

Զոհրաբյանը, մասնավորապես, փորձել է վերարտադրել այդ ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կողմից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակը ընթերցելու և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին դիմելու դրվագը՝ նշելով, որ մի քանի հարցադրումներ են ուղղվել վերջինիս։ 

«Հարց առաջին՝ ի՞նչ տարածքով է Հայաստանը մտնում ԱՊՀ, ի՞նչ ռեժիմ է տնտեսական Արցախում, ՀՀ-ի և Արցախի միջև մաքսային գոտի կա՞, թե՝ ոչ։ Սերժ Սարգսյանը շատ հստակ պատասխանեց, որ Արցախը և ՀՀ-ն նույն տնտեսական գոտում են՝ մեկ, Արցախում ՀՀ-ի արտարժույթն է՝ երկուս, մաքսային որևէ կետ և մաքսային որևէ ռեժիմ ՀՀ-ի և Արցախի միջև չկա, ավելին՝ դա նշանակում է, որ Արցախում արտադրված ապրանքները նույն ռեժիմով իրավունք պիտի ունենան ԱՊՀ երկրներում առաքվելու, իրացվելու»,- ասել է Զոհրաբյանը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանի այդ պարզաբանումից հետո հարցը դրվում է քվեարկության, և Նազարբաևը, Պուտինը և բոլոր մասնակիցները կողմ են քվեարկում:

Սերժ Սարգսյանը չի պատասխանել Նազարբաևի՝ Ալիևի խնդրանքով հնչեցրած հարցադրումներին 

Նաիրա Զոհրաբյանը, նախ, երկու անգամ վրիպակ է թույլ տալիս․ նկարագրված դրվագը  տեղի է ունեցել ոչ թե ԱՊՀ, այլ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում, որտեղ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ քվեարկվել է Հայաստանի՝ կառույցին անդամակցելու հարցը։ 

Այդ ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, դիմելով Սերժ Սարգսյանին, ընթերցում է Իլհամ Ալիևի նամակը, որում վերջինս տեղեկացնում էր, որ ՀՀ-ն անդամակցել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններով։ 

«Մի հարց, որը հնարավոր է՝  կարելի էր և լուծել ավելի ուշ, այն մեզ համար այնքան էլ հաճելի չէ, բայց կիրառեք այն, ինչ դուք կիրառել եք Առևտրի համաշխարհային կազմակերպություն մտնելիս, որպեսզի այնտեղ մեր գործընկերներից մեկը (Ալիևը,- խմբ․) չմտահոգվի Ադրբեջանում։ ԱՀԿ-ի կողմից արձանագրված սահմանների շրջանակում, դուք այդպես եք անդամակցել այդ կառույցին, նախադեպը կա։ Մենք՝ բոլոր նախագահներս, ստացել ենք Ադրբեջանի նախագահի նամակը այն մասին, որ ՀՀ-ն ԱՀԿ-ին անդամակցել է պայմանով, որ դրույթները գործելու են ՀՀ-ի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններում միայն։ Պայմանավորվեցի՞նք»,- ասել էր Նազարբաևը՝ փոխանցելով Ալիևի հարցադրումները։ 

Նիստի ընթացքում, սակայն, Սերժ Սարգսյանը չի պատասխանել Ղազախստանի նախկին նախագահի կողմից Ալիևի հնչեցրած հարցադրումներին։ 

Այս փաստը հաստատել են անգամ երրորդ նախագահի թիմակիցները։ Օրինակ՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը միջադեպից 7 տարի անց՝ 2021 թվականին, պարզաբանելով այն, ասել է, թե Իլհամ Ալիևի նպատակն էր «սադրել ու կանխել  Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին»:

«Չտրվելով սադրանքին՝ Սերժ Սարգսյանն այդ պահին չարձագանքեց, և Հայաստանն անարգել մտավ ԵԱՏՄ: Հայաստանի համար հարցը լուծվեց»,- ասել է Աշոտյանը:

Ավելին, միմյանց հակասում են նաև Զոհրաբյանի պնդումներն ու միջադեպից որոշ ժամանակ անց Սերժ Սարգսյանի տված պարզաբանումները։ 

Օրինակ՝ 2014 մայիսի 31-ին Ծաղկաձորում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հերթական հաշվետու հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը երրորդ նախագահը, անդրադառնալով այդ միջադեպին, նշել է․ «Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չի այսօր կազմում»։ 

Ավելի ուշ էլ՝ նույն թվականի հունիսի 18-ին, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սարգսյանն ասել էր, որ Հայաստանի Հանրապետությունը անդամակցելու է ԵԱՏՄ-ին իր իսկ կողմից ճանաչած սահմաններով։ 

«Այնպես, ինչպես ՀՀ-ն այս 20-23 տարիների ընթացքում անդամակցել է մնացած բոլոր միջազգային կառույցներին։ Որևէ մեկը կա՞, որ էստեղ հարց առաջացնի կամ ասի՝ այս մոտեցումը սխալ է, վստահ եմ, որ ոչ»,- ասել է Սարգսյանը։ 

Այսպիսով, Նաիրա Զոհրաբյանն աղավաղում է փաստերը․ 2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում Նազարբաևի կողմից ընթերցված Ալիևի նամակին Սերժ Սարգսյանը չի արձագանքել այդ նիստի ընթացքում։ Իսկ Զոհրաբյանի՝ այդ նիստի ընթացքում Սերժ Սարգսյանին վերագրվող մտքերը չեն համապատասխանում անգամ այդ համատեքստում վերջինիս՝ ավելի ուշ արտահայտած հրապարակային դիրքորոշումներին։ 

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Նաիրա ԶոհրաբյանՆուրսուլթան ՆազարբաևՍերժ Սարգսյան

Հարակից հոդվածներ

ՀՀ-ն Արցախով չի անդամակցել ԵԱՏՄ-ին․ Ղազարյանը հակասում է Սարգսյանին՝ հորինելով Նազարբաևին չտրված պատասխանը
Սխալ

ՀՀ-ն Արցախով չի անդամակցել ԵԱՏՄ-ին․ Ղազարյանը հակասում է Սարգսյանին՝ հորինելով Նազարբաևին չտրված պատասխանը

15:17, 7 Սպտ, 2023

24 TV-ի սեպտեմբերի 6-ի հարցազրույցներից մեկի ընթացքում Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը պնդել է, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ...

Ով է առաջինը ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչել․ Զոհրաբյանը նենգափոխում է ՀՀ ու ՌԴ ղեկավարների խոսքերի քրոնիկան՝ հօգուտ Մոսկվայի
Մանիպուլյատիվ

Ով է առաջինը ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչել․ Զոհրաբյանը նենգափոխում է ՀՀ ու ՌԴ ղեկավարների խոսքերի քրոնիկան՝ հօգուտ Մոսկվայի

17:33, 6 Սպտ, 2023

24 TV-ի՝ սեպտեմբերի 5-ին հրապարակված հարցազրույցներից մեկի ընթացքում ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, թե Ռուսաստանը 2020 թվականի նոյեմբերի...

Առևանգել են խաղաղապահների, ոչ թե Կարմիր խաչի «քթի տակից»․ Զոհրաբյանը հանդիմանելու սխալ թիրախ է ընտրել
Սխալ

Առևանգել են խաղաղապահների, ոչ թե Կարմիր խաչի «քթի տակից»․ Զոհրաբյանը հանդիմանելու սխալ թիրախ է ընտրել

20:46, 29 Օգս, 2023

168 TV-ի Review հաղորդման օգոստոսի 28-ի թողարկման ընթացքում ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է նույն օրը Լաչինի միջանցքում...

«Նախկինները» չեն ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառելով Արցախը. Փաշինյանը կեղծում է

«Նախկինները» չեն ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառելով Արցախը. Փաշինյանը կեղծում է

23:07, 23 Մյս, 2023

Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ի ասուլիսի ընթացքում հայտարարել է՝ « 86,600 քառ. կմ-ը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը»:  Երբ լրագրողը կրկին...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens