ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ղրիմի կամուրջի պայթյունը, ՌԴ «համարժեք պատասխանը» և պայթյունի շահարկումը Հայաստանում

16:05, 17 Հկտ, 2022

Հոկտեմբերի 10-ից սկսած Ռուսաստանն աննախադեպ մասշտաբի հրթիռակոծության է ենթարկում Ուկրաինան՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները և բնակավայրերը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե դա պատասխան է Ղրիմի կամուրջի պայթեցմանը, որի հետևանքով Ռուսաստանը ժամանակավորապես կորցրել էր կապը Ղրիմի հետ։ 

Կամրջի պայթյունից մահացել էր երեք, Ուկրաինայի վրա Ռուսաստանի՝ միայն հոկտեմբերի 10-ին արձակած հրթիռներից նվազագույնը՝ 14 մարդ, մոտ հարյուրը վիրավորվել են։

Կերչի կամուրջը

Ռուսաստանը Ղրիմի թերակղզուն կապող կամրջի պայթյունը տեղի էր ունեցել հոկտեմբերի 8-ին. Ըստ ռուսական կողմի տեղեկությունների՝ կամուրջը պայթեցվել էր բեռնատարի մեջ տեղադրված պայթուցիկով։ 

Պայթյունից անմիջապես հետո տարածվեցին տեղեկություններ, թե կամուրջը թիրախավորվել էր հրթիռով՝ Ուկրաինայի տարածքից, ինչը, սակայն, սխալ էր։ 

Ըստ պաշտոնական Ռուսաստանի՝ կամուրջի պայթեցման գործողությունն իրականացնողների թվում նաև Հայաստանի քաղաքացի կա՝ Արթուր Թերջանյանը։ Վերջինս երկքաղաքացիություն ունի՝ Հայաստանի և Վրաստանի, և բնակվում է Ջավախքի Ախալքալաք քաղաքում։

Russian media publish a video showing the moment of the explosion on the Crimea bridge. pic.twitter.com/6nkGroyjHf

— Christo Grozev (@christogrozev) October 8, 2022

Կիևը մինչ օրս պաշտոնապես չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը, բայց մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ անանուն կերպով հայտնել են լրատվականներին, որ գործողությունը մշակված է եղել ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից։  

Բեռնատարը

Ըստ պաշտոնական Մոսկվայի՝ բեռնատարը, որը մասնակցել էր Կերչի կամուրջի պայթեցման օպերացիային, Հայաստան էր եկել Վրաստանից, այնուհետև Հայաստանից վերադարձել Վրաստան և անցել ռուս-վրացական սահմանը։ 

Ըստ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի՝ բեռնատարը Հայաստանում անցել էր պահանջված բոլոր քննությունները, և որևէ կասկածելի բան չէր հայտնաբերվել։ 

ՀՀ ՊԵԿ-ը և Ռուսաստանի հատուկ ծառայությունները տարածել էին նաև բեռնատարներից մեկի ռենտգեն լուսանկարները, որոնցում պայթուցիկ սարք չէր նկատվել։ Ըստ ռուսական պաշտոնական տեղեկատվության՝ գործողությանը մասնակցել էր երկու բեռնատար, որոնցից մեկն անցել էր Հայաստանի տարածքով և ենթադրաբար տեղափոխել «բեռը» իսկ մյուսը արդեն նկատվել էր կամուրջի անվտանգության տեսախցիկներով։

Մի շարք ուկրաինական լրատվականներ, շփոթելով երկու բեռնատարները, տեղեկություններ էին տարածել, թե ռուսական կողմը ռենտգեն զննման կեղծ լուսանկար է տարածել, ինչը, սակայն, այդպես չէր։ 

То, что это было два разных грузовика — заявлялось изначально. Первый — DAF, вёз груз из Грузии-Армении до Армавира, его фото есть в сегодняшнем сообщении ФСБ, именно его рентген на КПП Верхний Ларс приложен к публикации.

1/2 https://t.co/ZGX6KF71ky pic.twitter.com/k8Cwfcfk3N

— Руслан Левиев (@RuslanLeviev) October 12, 2022

Քրեական գործի նյութերում հիշատակվում է նաև հայկական մի ընկերություն՝ «ԳՈւ ԱՐ ՋԻ ԳՐՈւՊ» ՍՊԸ-ն, որը գրանցվել է նախորդ տարի՝ Լոռու մարզի Ալավերդի համայնքում, Գուրգեն Գևորգի Շլեպչյանի անունով։ Մեկ տարում ընկերությունը հայտնվել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում, իսկ ըստ Սիվիլնեթի՝ Գուրգեն Շլեպչյանն ապրում է Վրաստանում։ 

Արձագանքը Հայաստանում

Չնայած պաշտոնական Ռուսաստանը որևէ կոնկրետ գնահատական չէր տվել բեռնատարի՝ Հայաստանի տարածքով անցնելուն կամ գործողության մեջ ներգրավված Հայաստանի քաղաքացիների մասին, պայթյունից հետո Հայաստանում մի շարք ընդդիմադիր գործիչներ պնդում էին, թե Հայաստանը աջակցել է «ահաբեկչությանը»։

«Այսօր առավոտյան պարզվեց, որ Հայաստանը տեռորիստական գործողությունների ա մասնակցում»,- մասնավորապես, հայտարարեց պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը։ Զաքարյանը, սակայն, հետո պարզաբանեց պնդումը՝ նշելով, թե «ոչ թե մասնակցել է», այլ թույլ է տվել, որ պայթուցիկ սարքը «օրինական» կերպով մնա Հայաստանում։ 

Ըստ Հայաստանի պաշտոնական հայտարարությունների, սակայն, բեռնատարը Հայաստանում դեռևս բեռնված չի եղել պայթուցիկ սարքով, ավելին՝ վերջինս անարգել անցել է դեպի Վրաստան, ապա Ռուսաստան՝ Վերին Լարսի անցակետով։ Այսինքն, չկա որևէ ապացույց՝ պնդելու, թե Հայաստանի մաքսային մարմինները «թույլ են տվել» պայթուցիկի տարանցումը Հայաստանով, կամ թե Հայաստանը աջակցել է ահաբեկչությանը։

Հարվածները

Կերչի կամուրջի պայթյունին հետևեց Ռուսաստանի «պատասխանը»։ Հոկտեմբերի 10-ին Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը թիրախավորել է «էներգետիկ, ռազմական և կապի ենթակառուցվածքները», նա նաև հայտարարել էր, որ որևէ մեկը չպիտի կասկած ունենա, որ «Ռուսաստանը ինքն իրեն կպաշտպանի»։ 

Հրթիռակոծվել էին Ուկրաինայի գրեթե բոլոր մարզերը։ Հարձակումների թիրախում էր նաև մայրաքաղաք Կիևը։ 

Թիրախների մեծ մասը քաղաքացիական այն ենթակառուցվածքներն էին, որոնք էլեկտրականություն և ջեռուցում էին ապահովում բնակավայրերին, հայտարարել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խորհրդական Օլեկսիյ Արեստովիչը։ Զապորոժիեում թիրախավորվել էր նաև բնակելի շենք, իսկ Կիևում՝ խաղահրապարակ։ 

Հարվածներից հետո բազմաթիվ բնակավայրերում անջատվել էին էլեկտրականությունը և ջրամատակարարումը։ Որոշ վայրերում վնասը վերականգնելը պահանջեց մի քանի օր։ 

Ըստ տարբեր հաշվարկների, 75-80 հրթիռներ էին արձակվել Ռուսաստանի տարածքից, որոշ պնդումներով՝ նաև Բելառուսից։ 

Ուկրաինական էլեկտրակայանների թիրախավորումից հետո երկրի Էներգետիկայի նախարարությունը որոշեց դադարեցնել էլեկտրաէներգիայի արտահանումը Եվրոպական միության երկներ։ Ըստ ուկրաինացի պաշտոնյաների՝ պատերազմի սկզբից ի վեր սա Ուկրաինայի էներգետիկ համակարգի վրա ամենալայնամասշտաբ հարձակումն էր։ 

Ուկրաինան պլանավորում էր Էլեկտրաէներգիայի արտահանումից մինչև տարվա վերջ ստանալ շուրջ 1.5 միլիարդ եվրո եկամուտ։ 

Ուկրաինական քաղաքների վրա Ռուսաստանի հարձակումից հետո մի շարք երկրներ հայտարարեցին Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման պատրաստակամության մասին, իսկ 15 եվրոպական երկրները միավորվեցին՝ միասնական հակաօդային պաշտպանության ցանց ստեղծելու համար։ ԱՄՆ-ն և Ուկրաինան ևս սկսեցին քննարկումներ հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման մասին։ 

Հոկտեմբերի 14-ին Ուկրաինան հայտարարեց, թե հակահարձակման անցնելուց հետո երկիրը ազատագրել է շուրջ 600 բնակավայր, որոնք Ռուսաստանի տիրապետության տակ էին անցել պատերազմի մեկնարկից հետո։

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ՂրիմՊատերազմ ՈւկրաինայումՌուսաստան

Հարակից հոդվածներ

Հնարավոր միջուկային պատերազմի քարոզչական թեզերն ու ապատեղեկատվությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հնարավոր միջուկային պատերազմի քարոզչական թեզերն ու ապատեղեկատվությունը

15:14, 1 Նյմ, 2022

Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից անմիջապես հետո պաշտոնական Մոսկվան ամենաբարձր մակարդակում, ինչպես նաև կրեմլյան քարոզիչների միջոցով սպառնում է միջուկային զենք կիրառել: Իրավիճակն...

Պուտինը խոստացել էր զորահավաք չանցկացնել (տեսանյութ)
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պուտինը խոստացել էր զորահավաք չանցկացնել (տեսանյութ)

15:24, 22 Սպտ, 2022

Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ի առավոտյան հայտարարեց երկրի ամբողջ տարածքում մասնակի զորահավաք անցկացնելու մասին:  Սրանից առաջ ուկրաինական զորքերն արդեն անցել էին...

ՌԴ-ի, Ուկրաինայի ու Բելառուսի քաղաքացիները ոչ միայն ավելի շատ են գալիս, այլև ավելի շատ մնում են (ինֆոգրաֆիկա)
Տվյալների լրագրություն

ՌԴ-ի, Ուկրաինայի ու Բելառուսի քաղաքացիները ոչ միայն ավելի շատ են գալիս, այլև ավելի շատ մնում են (ինֆոգրաֆիկա)

15:16, 7 Սպտ, 2022

Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի նախաձեռնած ռազմական գործողություններով պայմանավորված՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և Բելառուսի քաղաքացիների հոսքը դեպի Հայաստան կտրուկ մեծացել է։  «Փաստերի ստուգման...

«60 րոպե» քարոզչություն՝ ռուսական պետական ալիքով
Մանիպուլյատիվ

«60 րոպե» քարոզչություն՝ ռուսական պետական ալիքով

17:30, 4 Մյս, 2022

Ուկրաինայի տարածք Ռուսաստանի ներխուժումով սկսված ռազմական գործողությունները շարունակվում են արդեն երկու ամսից ավելի:  «Փաստերի ստուգման հարթակը» հետևում է պատերազմի ժամանակ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens