ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Անհիմն մեղադրանքներ, մանիպուլյացիա, նախկիններ․ Պապոյանի նոր պնդումները

14:41, 10 Նյմ, 2022
ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Հանրային հեռուստաընկերության եթերում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը, խոսելով տնտեսության ընթացիկ զարգացումների մասին, մի շարք պնդումներ արեց, որոնք մանիպուլյատիվ են կամ անհիմն։

Ռազմական բյուջեի մասին

Խոսելով 2023-ի ռազմական բյուջեի և դրա աճի մասին՝ Պապոյանը նշեց, որ 2023-ին պաշտպանության ոլորտի ծախսերը կազմելու են մոտ 1.25 մլրդ դոլար։ «Մեր պաշտպանական, անվտանգային բյուջեն 509 մլրդ դրամ է, որը մոտավորապես 1 մլրդ 250 մլն դոլար է, և որպեսզի սա պատկերացնենք՝ ինչ գումարի մասին է, 2000-ականների կեսերին, օրինակ, Քոչարյանի ժամանակվա ամբողջ [պետական] բյուջեն մոտավորապես 1 մլրդ դոլարի սահմաններում էր։ […] Եթե էսօր համեմատում ենք մեր անվտանգային բյուջեն Ադրբեջանի բյուջեի հետ, ապա տեսնում ենք, որ այն ընդամենը, օրինակ, 2 անգամ է քիչ, այսինքն՝ նույն 2000-ականներին կամ 2010, 2012 թվականներին […] մեր ռազմական բյուջեն ոչ թե 2 անգամ,  այլ 5, 7 և ավելի անգամներով էր զիջում»։ 

Հայաստանի և Ադրբեջանի ռազմական բյուջեների տարբերության մասին Պապոյանի պնդումը ճիշտ է։ Օրինակ, 2011-2012 թվականներին Ադրբեջանի ռազմական բյուջեն 8-9 անգամ գերազանցում էր Հայաստանի ռազմական ծախսերը։

Ինչ վերաբերում է 2023-ին ծախսերի հարաբերակցությանը, ապա ըստ Պապոյանի՝ այս անգամ Հայաստանի ռազմական բյուջեն 2 անգամ է պակաս Ադրբեջանի ռազմական բյուջեից։ Մինչդեռ Ադրբեջանի ռազմական ծախսերը կազմելու են 3 մլրդ 130 մլն դոլար, իսկ Հայաստանինը, ինչպես արդեն նշվեց, կազմում է 1 մլրդ 250 մլն դոլար։ Սա նշանակում է, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն Հայաստանինը գերազանցում է ոչ թե 2, այլ առնվազն 2.5 անգամ։ 

Ռազմական ծախսերի թեմայով այս մանիպուլյացիան միակը չէր Պապոյանի խոսքում։ Վերջինս իր խոսքն առավել պատկերավոր ներկայացնելու համար համեմատությունը համեմեց «նախկիններով»։ Այս անգամ ռազմական ծախսերը համեմատեց 2000-ականների Հայաստանի ամբողջ բյուջեի հետ և հայտարարեց, որ այժմ ռազմական ծախսերն ավելի շատ են, քան 2000-ականների ողջ պետական բյուջեն։

Այս պնդումը մանիպուլյատիվ է այնքանով, որ երկրի զարգացմանը զուգընթաց՝ աճում է նաև պետական բյուջեն, և ինչ-որ պահի՝ բյուջեով նախատեսված ռազմական ծախսերն ավելի շատ են լինում, քան տարիներ առաջ երկրի ամբողջ բյուջեն էր։ Համեմատության համար նշենք, որ, օրինակ, 1998 թվականին Հայաստանի բյուջեն կազմում էր 160 մլրդ դրամ, իսկ արդեն 2013 թվականին երկրի պաշտպանությանը հատկացվել էր ավելի շատ գումար, քան 1998 թվականին ողջ բյուջեն էր՝ 176 մլրդ դրամ։

Տնտեսական ազատության ինդեքսի մասին

Խոսելով Ռուսաստանից ներգաղթած ռելոկանտների մասին՝ Պապոյանը վստահեցրեց, որ վերջիններիս Հայաստանը գրավել է իր անվտանգային միջավայրով, տնտեսական ազատություններով և այլն։ Որպես հիմնավորում՝ նա նշեց տնտեսական ազատության ինդեքսում մեր երկրի զբաղեցրած բարձր դիրքը։

«Օրինակ, ես շատ եմ կասկածում, որ եթե նման իրավիճակ առաջանար և մենք ունենայինք 2017-ի կամ դրանից առաջվա իրավիճակը, այս քանակությամբ մարդիկ գային էստեղ և էստեղ ներդրումներ անեին կամ երկար հեռանկարներ ունենային։ […] Ինչո՞ւ պետք է մարդիկ գան և տնտեսական գործունեություն ծավալեն մի տեղ, որտեղ, օրինակ, մոնոպոլիաներ կան, որտեղ տնտեսական ազատության ինդեքսում ոչ թե մենք, օրինակ, առաջին տասնյակում կամ տասնյակին մոտ՝ 11-րդն ենք, այլ օրինակ շատ ավելի հետ ենք»։

Այստեղ Պապոյանը հիշատակում է կանադական «Ֆրեյզեր» ինստիտուտի (Fraser Institute) հրապարակած՝ երկրների տնտեսական ազատության վերաբերյալ զեկույցը։ Եվ իսկապես՝ վերջին զեկույցի համաձայն, Հայաստանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։

Այս զեկույցը հրապարակվել է 2022 թ. սեպտեմբերին և վերաբերում է 2020 թվականին։ 

Ինչևէ, Պապոյանի պնդումն այն մասին, որ եթե նման իրավիճակ լիներ 2017 թվականին, ապա ռելոկանտները Հայաստան չէին գա կամ ավելի քիչ կգային, մանիպուլյատիվ է։ 

2017 թվականին Հայաստանը նույն տնտեսական ազատության ինդեքսում 162 երկրների շարքում զբաղեցնում էր 27-րդ հորիզոնականը։ Եվ քանի որ ըստ այս ինդեքսի առաջին 40 երկրները համարվում են տնտեսապես ազատ երկրներ, հետևաբար՝ այդ ժամանակ ևս այս ինդեքսով Հայաստանը դասվում էր տնտեսապես ազատ երկրների շարքին, հետևաբար՝ էական տարբերություն 2017 և 2020 թվականների դրության մեջ, չկա։

Դոլարի ցածր կուրսի մասին

Նույն հարցազրույցի ընթացքում Պապոյանը պնդեց, որ դոլարի բարձր փոխարժեքի պահպանման համար անհրաժեշտ էր լինելու ծախսել միլիարդավոր դոլարներ․ «Ինչ անեինք մենք․ ծախսեինք, օրինակ, միլիարդավոր դոլարներ, միլիարդավոր։ Ինչ-որ մի ժամանակ կուրսը մի կերպ պահեինք 480, գնաճը հասներ 20 տոկոսի, և հետո գումարները սպառվեին։ Անիմաստ գումարներ մսխեինք և միանգամից, օրինակ, հետո կուրսը իջներ օրինակ 300 դրա՞մ»։

Տնտեսագետ Պապոյանի պնդման վիճահարույց լինելը ցույց տալու համար հարկավոր է ընդամենը բացատրել, որ սովորաբար, եթե շուկայում որևէ ապրանքի գինը նվազում է, նշանակում է, որ կա ապրանքի ավելցուկ։ Հետևաբար, ապրանքի գինը բարձրացնելու համար անհրաժեշտ է շուկայում նվազեցնել տվյալ ապրանքի քանակը։ 

Այժմ ավելի առարկայական։ Հիմնականում ռելոկանտների և արտասահմանյան տրանսֆերտների աննախադեպ աճի շնորհիվ Հայաստան մտած դոլարի պատճառով շուկայում աճել է դոլարի քանակը։ Սա, իր հերթին, բերել է դոլարի արժեզրկման։ Եվ որպեսզի շուկայում դոլարի գինն աճի, Կենտրոնական բանկին անհրաժեշտ է ոչ թե ծախսել միլիարդավոր դոլարներ, ինչպես հայտարարում  է Պապոյանը, այլ հակառակը՝ գնել դոլար՝ դրանով կրճատելով դոլարի քանակը շուկայում և բարձրացնելով դրա գինը։ 

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Գևորգ Պապոյանդոլարի փոխարժեքռազմական բյուջե

Հարակից հոդվածներ

Գևորգ Պապոյանի հայտարարությունը մոլորեցնող է․ Հայաստանից ԱՄԷ ծաղիկներ արտահանվել են նաև նախկինում
Մանիպուլյատիվ

Գևորգ Պապոյանի հայտարարությունը մոլորեցնող է․ Հայաստանից ԱՄԷ ծաղիկներ արտահանվել են նաև նախկինում

14:47, 20 Հլս, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 19-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես Դուբայ»։ Գրառման...

Պապոյանի պնդումը սխալ է. Հայաստանից ՌԴ արտահանումը «ավելի լավ վիճակում» չէ
Սխալ

Պապոյանի պնդումը սխալ է. Հայաստանից ՌԴ արտահանումը «ավելի լավ վիճակում» չէ

17:44, 21 Մյս, 2026

«Ես առավոտյան իմ տեղակալին հանձնարարել եմ, որպեսզի ինձ ուղարկի տվյալներ, թե որքա՞ն ապրանք ենք արտահանել Ռուսաստանի Դաշնություն անցած տարի ու...

Զարգացման տեմպերով Հայաստանն ավելի լավ դիրքեր է ունեցել․ Պապոյանի պնդումը չի արտացոլում ամբողջական պատկերը
Տվյալների լրագրություն

Զարգացման տեմպերով Հայաստանն ավելի լավ դիրքեր է ունեցել․ Պապոյանի պնդումը չի արտացոլում ամբողջական պատկերը

14:21, 27 Ապր, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե Հայաստանն իր տնտեսական զարգացման տեմպերով Եվրոպայի երկրների շարքում զիջում...

2% հետվճարի «հաջողության» պատմություն․ նախարարը 475 հազար դրամ ծախսի դիմաց 9500 դրամ հետվճար է ստացել
Տվյալների լրագրություն

2% հետվճարի «հաջողության» պատմություն․ նախարարը 475 հազար դրամ ծախսի դիմաց 9500 դրամ հետվճար է ստացել

09:32, 25 Փտր, 2026

Փետրվարի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հունվար ամսվա ընթացքում ԱՐՔԱ քարտով իրականացված գնումների արդյունքում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens