ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Ֆեյք

#InterCheck. Ինչու են կուբացիներին ԱՄՆ-ից արտաքսում, իսկ գերմանացի ֆուտբոլիստներին «չեն թողնում» Կատար

03:16, 26 Նյմ, 2022

ՖԵՅՔ

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:

Տարածաշրջան

Վրաստանյան Factcheck.ge-ն ստուգել է Alt-News ֆեյսբուքյան էջի պնդումը, թե Կատարը հրաժարվել է ընդունել Գերմանիայի հավաքականի՝ ԼԳԲՏ խորհրդանիշներով զարդարված ինքնաթիռը՝ համարելով դա միասեռականության քարոզչություն, որն արգելված է երկրում»։ Գրառման մեջ նշվում է նաև, որ «մերժումից հետո գերմանական ավիաընկերության ինքնաթիռն ուղևորվել է Օման, որտեղից գերմանացի մարզիկները տեղական ավիաընկերություններով մեկնել են Կատար»։

Սակայն այս տեղեկությունը կեղծ է: Իսկապես, գերմանացի ֆուտբոլիստները Կատար են մեկնել Օմանից, սակայն պատճառը իշխանությունների արգելքը չի եղել:

Ինչպես Գերմանիայի հավաքականի, այնպես էլ Lufthansa-ի պաշտոնական էջերում հրապարակված տեղեկատվության մեջ նշվում էր, որ Գերմանիայի հավաքականը նոյեմբերի 14-ին մեկնել է Մուսկատում գտնվող մարզաբազա, այլ ոչ թե Կատար, որտեղ գտնվում են խաղացողներն ու մարզչական անձնակազմը: Ավելի ուշ՝ նոյեմբերի 17-ին, նրանք Oman Air-ի ինքնաթիռով վայրէջք են կատարել Կատարում:

Ղազախստանյան factcheck.kz-ը ընթերցողների խնդրանքով ստուգել է համացանցում տարածված տեղեկությունը, թե «Սաուդյան Արաբիայի Թագավորությունը նոյեմբերի 23-ը հայտարարել է հանգստյան օր՝ Արգենտինայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակի առիթով»: Այս տեղեկություն ճիշտ է: Թագավոր Սալման բեն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդը չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 23-ին, հայտարարել է հանգստյան օր պետական ​​և մասնավոր հատվածի բոլոր աշխատակիցների և ուսանողների համար՝ աշխարհի գավաթի խաղարկությունում Արգենտինայի հավաքականի նկատմամբ Սաուդյան Արաբիայի հավաքականի հաղթանակի կապակցությամբ: 

Ռուսաստանյան Проверено-ն ստուգել է լրատվամիջոցներով տարածված գրառումները և դրանց կցված լուսանկարը, ըստ որի՝ Ինդոնեզիայում կայացած G20-ի համաժողովի ժամանակ կազմակերպիչները ռուսական պատվիրակությանը դիմավորել են Ռուսաստանի քարտեզ-պաստառով, որի վրա Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանները ներկայացվել են որպես Ռուսաստանի տարածք։ Սակայն ռուսաստանցի փաստեր ստուգողներին չի հաջողվել համացանցում գտնել այդ պաստառի լուսանկարները: Բացի այդ, համացանցում չկան այլ երկրների պատվիրակությունների համար նախատեսված նմանատիպ պաստառների լուսանկարներ: G20-ի բոլոր գովազդային վահանակները, պաստառները նախագծված են նույն ոճով և պատկերում են Ինդոնեզիայի լեռների ուրվագծերը: Ավելին՝ նկարի որակը ցույց է տալիս, որ այն հավանաբար ֆոտոմոնտաժի է ենթարկվել: Ռուսաստանցի փաստեր ստուգողները եզրակացրել են, որ տեղեկությունը կեղծ է: 

Աշխարհ

Բրիտանական Reuters-ն ուսումնասիրել է համացանցում տարածված տեղեկությունները, թե ամերիկացի հայտնի դերասան Մորգան Ֆրիմանը իսլամ է ընդունել, ինչ մասին հայտնել է ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման ժամանակ: Սակայն բացման արարողության տեսագրության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Ֆրիմանը նման բան չի հայտարարել: Որևէ այլ առիթով նույնպես Ֆրիմանը չի խոսել իսլամ ընդունելու մասին:

Ամերիկյան Politifact-ը ստուգել է համացանցում շրջանառվող տեղեկությունները, թե ԱՄՆ-ն, մասնավորապես, երկրի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը, սկսել է արտաքսել կուբացի ներգաղթյալներին, քանի որ նրանք հիմնականում ավանդապաշտ հայացքներ ունեն, ինչը նշանակում է, որ նրանք հաջորդ ընտրությունների ժամանակ հանրապետական կուսակցության օգտին են քվեարկելու: Սակայն որոշ կուբացիներին արտաքսում են այլ պատճառով: Կուբայի արտաքին գործերի նախարարը վերջերս հայտարարել է, որ երկիրը կվերսկսի ընդունել ԱՄՆ-ի կողմից արտաքսված Կուբայի քաղաքացիներին: Կուբան դադարել էր նրանց ընդունել COVID-19 համաճարակի ժամանակ։ ԱՄՆ-ի բազմաթիվ նախագահական վարչակազմեր արտաքսել են կուբացիներին, ներառյալ նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփի վարչակազմը: Բացի այդ, նրանք առհասարակ ԱՄՆ-ում ընտրելու իրավունք չունեն, քանի որ անօրինական են գտնվում երկրում: 

Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Խամոյանը սխալվում է. վաղեմության հիմքով պատժից ազատվելը ենթադրում է մեղավորության ընդունում
Սխալ

Խամոյանը սխալվում է. վաղեմության հիմքով պատժից ազատվելը ենթադրում է մեղավորության ընդունում

20:59, 8 Փտր, 2023

Փետրվարի 7-ին Աժ-ում քննարկվել է գլխավոր դատախազի միջնորդությունը՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու...

Ավագանու անդամը մասամբ սխալվում է, քաղաքապետարանը՝ մասամբ պարզաբանում թվերի անհամապատասխանությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ավագանու անդամը մասամբ սխալվում է, քաղաքապետարանը՝ մասամբ պարզաբանում թվերի անհամապատասխանությունը

13:40, 7 Փտր, 2023

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն օրերս իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ Երևանի քաղաքապետարանը պետական գնումների գործընթացում թույլ...

Ավագանու անդամը մասամբ սխալվում է, քաղաքապետարանը՝ մասամբ պարզաբանում թվերի անհամապատասխանությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայկական բռնցքամարտի նոր սկանդալը․ ՀԲՖ-ն ընդդեմ ՊԲՀՖ-ի 

13:32, 7 Փտր, 2023

Հունվարի 31-ին՝ բռնցքամարտի Հայաստանի առաջնության մեկնարկին, բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը, մտնելով ռինգ, հայտարարել է, որ  Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան...

Թբիլիսին ՀՀ-ում ռուսական բազային դեմ եղել է․ կեղծ պնդումներ ԱԺ լսումներին
Սխալ

Թբիլիսին ՀՀ-ում ռուսական բազային դեմ եղել է․ կեղծ պնդումներ ԱԺ լսումներին

18:15, 6 Փտր, 2023

Փետրվարի 3-ին Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ  խորհրդարանական լսումների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը պնդել է, թե «ի տարբերություն Վրաստանի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens