ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պլաստիկի թափոնների կրճատմանը միտված օրենքի ընդունումից հետո պլաստիկի արտադրությունն ու սպառումը աճել է

12:57, 14 Դկտ, 2022

2022 թվականի հունվարի 1-ից արգելվեց առևտրի կետերում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը, իսկ օրինախախտ տնտեսվարողի նկատմամբ սահմանվեց տուգանք՝ 30 հազար դրամի չափով։

Օրենքն ընդունվել էր դեռևս 2020 թվականի ապրիլին, սակայն գործողության մեջ մտավ միայն երկու տարի անց։

Օրինագծի հիմնավորման մեջ նշվել էր, որ այս փոփոխությամբ «նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում պլաստիկ թափոնների ծավալների կրճատման համար, մասնավորապես, ակնկալվում է պոլիէթիլենային տոպրակների օգտագործման ծավալների կտրուկ կրճատում, ինչը կհանգեցնի շրջակա միջավայրի և դրա բաղադրիչների աղտոտման նվազեցմանը, Հանրապետության էկոլոգիական վիճակի բարելավմանը»։

Այսպիսով, օրենքի նպատակն էր՝ երկրում նվազեցնել պլաստիկի օգտագործումը։ Դրա կիրառման մեկնարկից անցել է մոտ մեկ տարի:

«Փաստերի ստուգման հարթակը», ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Հարությունյանի հուշմամբ, որոշեց պարզել, թե արդյո՞ք օրենքի կիրառումը նպաստել է պլաստիկի օգտագործման ծավալների նվազմանը։

Նախ՝ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո խանութներում պոլիէթիլենային տոպրակների գինը կտրուկ աճեց․ մինչ այդ անվճար կամ 10 դրամանոց տոպրակները սկսեցին վաճառվել 30-50 դրամով։ Պատճառաբանվում էր, որ դրա շնորհիվ մեկանգամյա բարակ տոպրակների փոխարեն հաստ տոպրակները բազմակի կօգտագործվեն։ 

Միաժամանակ սկսվեցին ստուգայցեր՝ հայտնաբերելու մինչև 50 միկրոն հաստություն ունեցող պոլիէթիլենային տոպրակների կիրառության դեպքերը։ Երևանի քաղաքապետարանից տեղեկացրեցին, որ տարեսկզբից մինչ օրս տարբեր առևտրային ցանցերում, մանրածախ և մեծածախ առևտրի կետերում իրականացվել են 112 ստուգայցեր, որոնց արդյունքում հայտնաբերվել է իրավախախտման 52  դեպք։ 

Այժմ հասկանանք, թե որքանո՞վ է նվազել պլաստիկ տոպրակների արտադրությունը։

Վիճակագրական կոմիտեն ամեն ամիս հրապարակում է պոլիէթիլենի արտադրության ծավալները։ Այստեղ ներառված չեն մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողների արտադրած պոլիէթիլենային տոպրակների վերաբերյալ տվյալները։ Սակայն հաշվի առնելով փաստը, որ համեմատությունը կատարում ենք նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ, որը ևս չի ընդգրկում այդ տնտեսվարողների արտադրական ծավալները, համեմատությունը ճշգրիտ է։

Ըստ այդմ, այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է, ընդհանուր առմամբ, 8332․6 տոննա պոլիէթիլենային տոպրակ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել էր 5190 տոննա։ Իսկ ամբողջ 2021-ին՝ 6461․2 տոննա։ 

Այսինքն, միայն այս տարվա առաջին 10 ամիսներին արտադրված պոլիէթիլենային տոպրակների ծավալը մոտ 30 տոկոսով ավելի է, քան նախորդ ամբողջ տարում արտադրվածը, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի արտադրվել է 60 տոկոս ավելի: 

Պատկերը գրեթե նույնն է ներմուծման և արտահանման դեպքում։ Նախորդ տարվա ընթացքում Հայաստանից արտահանվել է մոտ 1700 տոննա պոլիէթիլենային տոպրակ, ներմուծվել՝ 8230 տոննա։ Տարբերությունը՝ 6530 տոննա։ Այսինքն՝ Հայաստանում 2021-ին սպառվել է մոտ 13,000 տոննա պլաստիկ տոպրակ (արտադրություն+ներմուծում-արտահանում)։

Այս տարվա առաջին տասն ամիսներին Հայաստան է ներմուծվել 11,660 տոննա պոլիէթիլենային տոպրակ, արտահանվել՝ 1240-ը։ Տարբերությունը՝ 10,420 տոննա։ Այսինքն՝ միայն այս տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստանում սպառվել է ավելի քան 18,750 տոննա պոլիէթիլենային տոպրակ։

Այսպիսով, չնայած պոլիէթիլենային տոպրակների կիրառությունը նվազեցնելուն միտված պետության քաղաքականությանը՝ ընդունած օրենսդրությանն ու վարչարարությանը, ՀՀ-ում պոլիէթիլենային տոպրակների արտադրությունն ու սպառումը ոչ միայն չի նվազել, այլ էականորեն ավելացել է. 2022-ի միայն առաջին 10 ամիսներին 44%-ով ավելի շատ պոլիէթիլենային տոպրակ է սպառվել, քան նախորդ ամբողջ 2021 թվականին։  

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` թափոնպոլիէթիլենային տոպրակներՎիճակագրական կոմիտե

Հարակից հոդվածներ

Պատգամավոր Պապոյանը «մի փոքր» սխալվում է․ ոչ թե հունվար-մարտ, այլ հունվար-մայիս, ոչ թե 12,740, այլ 12,800, ոչ թե 841, այլ 781
Սխալ

Պատգամավոր Պապոյանը «մի փոքր» սխալվում է․ ոչ թե հունվար-մարտ, այլ հունվար-մայիս, ոչ թե 12,740, այլ 12,800, ոչ թե 841, այլ 781

14:18, 7 Հլս, 2022

ԹԱՐՄԱՑՈՒՄ․  Այս նյութի հրապարակումից հետո՝ 14։52-ին, Գևորգ Պապոյանը խմբագրել է գրառումը՝ շտկելով տվյալները։ «Տեխնիկական փոքրիկ վրիպակ կար, որը ուղղվեց», - հետգրությամբ...

Ոչխարներն ու հավերը Հայաստանում ավելանում են՝ ի տարբերություն մյուս գյուղկենդանիների
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ոչխարներն ու հավերը Հայաստանում ավելանում են՝ ի տարբերություն մյուս գյուղկենդանիների

18:28, 30 Մրտ, 2022

Վերջին տարիներին կառավարությունը մի շարք ծրագրեր է իրականացնում գյուղատնտեսության ոլորտում աշխուժություն մտցնելու, գյուղմթերքի ծավալները մեծացնելու և որակը բարելավելու նպատակով։  Սակայն...

Հայաստանում ժողովրդագրական անկումը շարունակվում է
Տվյալների լրագրություն

Հայաստանում ժողովրդագրական անկումը շարունակվում է

16:52, 14 Փտր, 2022

Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2021 թվականի ցուցանիշները՝ երկրում գրանցված մահերի և ծնունդների վերաբերյալ։  Շարունակելով 2020 թվականի՝ Արցախյան երկրորդ պատերազմով...

Գնաճը շարունակվում է. սննդամթերքը մարտի համեմատ թանկացել է 2․7 տոկոսով
Տվյալների լրագրություն

Գնաճը շարունակվում է. սննդամթերքը մարտի համեմատ թանկացել է 2․7 տոկոսով

12:50, 16 Մյս, 2021

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա ապրիլ ամսին Հայաստանում սպառողական գների վերաբերյալ հաշվետվությունը, ըստ որի՝ նախորդ տարվա ապրիլ ամսվա համեմատ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens