ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Տվյալների լրագրություն

Հայաստանում ժողովրդագրական անկումը շարունակվում է

16:52, 14 Փտր, 2022

Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2021 թվականի ցուցանիշները՝ երկրում գրանցված մահերի և ծնունդների վերաբերյալ։  Շարունակելով 2020 թվականի՝ Արցախյան երկրորդ պատերազմով և կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված հակառեկորդը՝ Հայաստանում ժողովրդագրական վիճակը շարունակում է բացասական միտում ցույց տալ։

Ըստ Վիճկոմի տվյալների՝ 2021 թվականին ծնվել է 36 հազար 585 երեխա, մահացել՝ 34 հազար 658 մարդ, ծնվածների թիվը մահացածներինը գերազանցել է 1927-ով (բնական հավելաճ)։ 

Հատկանշական է, որ պատերազմական 2020 թվականին բնական հավելաճը ընդամենը 183 էր, մինչդեռ դրանից առաջ՝ 2019 թվականին, երկրում ծնվածների թիվը մահացածներինը գերազանցել էր 9855-ով։ 

2021-ին գրանցված մահերը նախորդ տարվա համեմատ նվազել են շուրջ 1500-ով, սակայն 2019 թվականի համեմատ այս թիվն ավելի է շուրջ 35%-ով։  Մահացության ավելի բարձր ցուցանիշ, ըստ պաշտոնական տվյալների, գրանցվել էր միայն 1988 թվականին։ 

Ըստ պաշտոնական տվյալների՝ 44-օրյա պատերազմում Հայաստանն ունեցել է շուրջ 4000 զոհ, որոնցից 250-ի մահը ԱՎԿ-ն արձանագրել է որպես 2021 թվականին գրանցված մահ։ ԱՎԿ-ն միաժամանակ հայտնում է, որ 2020 և 2021 թվականների ցուցանիշները դեռ ենթակա են ամբողջական վերանայման։ 

Copy: Untitled infographic
Infogram

2020 թվականին մահացել էր շուրջ 20 հազար արական սեռի ներկայացուցիչ՝ շուրջ 4000-ով ավելի, քան իգական, ինչը պայմանավորված էր պատերազմով։ 2021 թվականին այս թվերի միջև տարբերությունը զգալիորեն կրճատվել է․ մահացած տղամարդկանց թիվը 544-ով ավել է կանանց թվից, իսկ ծնված տղա երեխաները 1543-ով ավել էին, քան աղջիկները:

Մահացության պատճառների մեջ, ինչպես ամեն տարի, գերակշռողն արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են՝ ավելի քան 16 հազար կամ շուրջ 48 տոկոս։ 

Կորոնավիրուսային հիվանդությունից 2021-ին մահացել է 5450 մարդ՝ 2020-ի 3540-ի դիմաց։ 

Ժողովրդագրական փոփոխությունները երկրում

Վերջին երկու տարիների ժողովրդագրական ցուցանիշները համեմատական են միայն 1988 թվականի՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժի տարվա հետ, երբ ըստ տարբեր տվյալների՝ երկրում գրանցվել էր ավելի քան 35 հազար մահ։ Ծնվածների թիվը, սակայն, այդ տարում շուրջ 74 հազար էր, իսկ բնական աճը՝ մոտ 39 հազար։ 

2020 թվականին Հայաստանում գրանցվել է 1988-ից հետո մահացության ամենաբարձր ցուցանիշը — fip.am

Հայաստանում ծնունդների և մահացությունների տարբերությունը սկսել է զգալիորեն նվազել 1993 թվականից, երբ ցուցանիշը կազմել էր շուրջ 31 հազար, իսկ յոթ տարի անց՝ 2000 թվականին, դարձել էր արդեն շուրջ 10 հազար։  Համեմատության համար նշենք, որ հիսուն տարի առաջ՝ 1970-ականներին, երկրում բնական հավելաճը կազմում էր միջինում 45 հազար մարդ։

Բնական աճի շարունակ նվազման և արտագաղթի պատճառով վերջին մի քանի տարիներին Հայաստանի փաստացի բնակչությունը նվազել է երեք միլիոնից։ 

2017-2019 թվականներին ծնելիության և մահացության թվերի տարբերությունը թեև դրական էր, սակայն չէր գերազանցում 10 հազարը։ Իսկ արդեն 2020 թվականին այդ տարբերությունը պատմականորեն ամենացածրն էր վերջին  առնվազն 70 տարիների համար․ ծնունդների թիվն ընդամենը 183-ով էր ավել մահերի թվից: Այս ցուցանիշը կարող է դառնալ բացասական, երբ ԱՎԿ-ն հստակեցնի 44-օրյա պատերազմի զոհերի տվյալները։ Իսկ 2021 թվականին, չնայած գրանցված մի փոքր աճին, բնակչության բնական հավելաճի ցուցանիշը շարունակում է մնալ շատ ցածր։

Ամփոփելով՝ կարող ենք փաստել, որ ի հավելում նրա, որ նախորդ երկու տարիներին մահացության ցուցանիշն ամենաբարձրն էր վերջին երեք տասնամյակներում և համեմատելի էր 1988 թվականի ավերիչ երկրաշարժի պատճառով գրանցված մահացության թվերի հետ, ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում առավել մտահոգիչ է դառնում բնական հավելաճի շարունակական անկման պատճառով։

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ժողովրդագրական վիճակմահացությունպատերազմ ԱրցախումՎիճակագրական կոմիտե

Հարակից հոդվածներ

Արթուր Վանեցյանի ջոկատի՝ դիրքերը լքել-չլքելու «առեղծվածը»
Առանց վճռի

Արթուր Վանեցյանի ջոկատի՝ դիրքերը լքել-չլքելու «առեղծվածը»

17:08, 19 Ապր, 2022

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը անցած կիրակի՝ ապրիլի 17-ին, հայտարարեց, որ «Ազատության» հրապարակում նստացույց է սկսում «հանուն...

Նիկոլ Փաշինյանի ղարաբաղյան երկվությունը. ինչպես փոխվեց խոսույթը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Նիկոլ Փաշինյանի ղարաբաղյան երկվությունը. ինչպես փոխվեց խոսույթը

14:48, 19 Ապր, 2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի հեղափոխությունից հետո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով մի շարք հայտարարություններ է արել՝ առաջարկելով խնդրի լուծման իր...

Ոչխարներն ու հավերը Հայաստանում ավելանում են՝ ի տարբերություն մյուս գյուղկենդանիների
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ոչխարներն ու հավերը Հայաստանում ավելանում են՝ ի տարբերություն մյուս գյուղկենդանիների

18:28, 30 Մրտ, 2022

Վերջին տարիներին կառավարությունը մի շարք ծրագրեր է իրականացնում գյուղատնտեսության ոլորտում աշխուժություն մտցնելու, գյուղմթերքի ծավալները մեծացնելու և որակը բարելավելու նպատակով։  Սակայն...

Բաքվից տարածվող կեղծ թեզեր՝ Արցախում իրավիճակի սրման վերաբերյալ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Բաքվից տարածվող կեղծ թեզեր՝ Արցախում իրավիճակի սրման վերաբերյալ

19:00, 25 Մրտ, 2022

Արցախի Հանրապետությունում, մասնավորապես, Ասկերանի շրջանում վերջին օրերի լարվածությունը ուղեկցվում է ադրբեջանական պրոպագանդայի մի շարք դրսևորումներով՝ թե՛ պետական մակարդակով և թե՛...

  • Մեր Մասին
  • Մեթոդոլոգիա
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens