ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Կեղծիք «բաց միջանցքի» և «Ադրբեջանում ապրող 30,000 հայի» մասին․ Փաշազադեն կրկնում է Բաքվի քարոզչական թեզերը

13:33, 26 Դկտ, 2022

ՍԽԱԼ

Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշյուքուր Փաշազադեն, ի պատասխան Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ Հռոմի պապի կոչին, պնդել է, թե ադրբեջանական կողմը «երբեք չի փակել այդ ճանապարհը»։

Դեկտեմբերի 22-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսին հղած նամակում Փաշազադեն ապատեղեկատվություն է որակել միջանցքը ադրբեջանցիների կողմից փակելու Ամենայն Հայոց կաթողիկոսի պնդումները՝ նշելով, որ այն փակել են ռուս խաղաղապահները։ Ըստ նրա՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակցիան «խաղաղ է և խոչընդոտներ չի ստեղծում» Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին։ 

«Հայկական կողմի, մասնավորապես Էջմիածնի պնդումները, թե իբր էկոակտիվիստների խաղաղ բողոքի ցույցը հումանիտար ճգնաժամ են առաջացրել, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը, քանի որ գործում է մարդասիրական միջանցքը»,- նշել է Փաշազադեն:

Վերջինս հավելել է նաև, որ բողոքի ակցիայի վայրից տեսագրությունները ցույց են տալիս, որ «շտապօգնության մեքենաները, ինչպես նաև մարդասիրական բեռներ տեղափոխող մեքենաներն ազատորեն շարժվում են ճանապարհով։ Մարդասիրական խնդիրների դեպքում Ղարաբաղի տարածաշրջանի հայազգի բնակիչների համար «թեժ գիծ» է ստեղծվել՝ իրենց դիմումներին օպերատիվ լուծում տալու համար»։ 

Մարդասիրական միջանցք չի գործում 

Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի պնդումները, որոնք բառացիորեն կրկնում են Բաքվի՝ այդ թվում նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում արտահայտած պաշտոնական դիրքորոշումը, կեղծիք են։ FIP.am-ն անդրադարձել էր դրանց՝ ցույց տալով, որ միջանցքով շտապօգնության մեքենաների և հումանիտար բեռների ընդամենը չորս անցումների մասին է հայտնի։  

Այսպես, դեկտեմբերի 12-ից մինչ օրս միջանցքով տրանսպորտային միջոցների երթևեկության առաջին դեպքի մասին հայտնի է դարձել դեկտեմբերի 18-ին, երբ ադրբեջանական սոցցանցերում և ԶԼՄ-ներում ակտիվ շրջանառվող տեսանյութում երևում էր, թե ինչպես է ռուս խաղաղապահների՝ հումանիտար բեռներ տեղափոխող ավտոշարասյունն անցնում է Լաչինի միջանցքով։

Մյուսն արձանագրվել է դեկտեմբերի 19-ին, երբ Կարմիր խաչի ուղեկցությամբ Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցից ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը շտապօգնության մեքենայով տեղափոխվեց Երևան։ Միջանցքով անցնելու երրորդ դեպքը գրանցվել է դեկտեմբերի 24-ին, երբ օրեր շարունակ ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխան Կարմիր խաչի միջազգային կոմիտեի   ուղեկցությամբ տեղափոխվեց ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն։

Վերջին՝ չորրորդ դեպքը դեկտեմբերի 25-ին էր, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ ընդամենը 10 տոննա մարդասիրական բեռ տեղափոխվեց Հայաստանից Արցախ։ 

Հավելենք, որ միջանցքի արգելափակումից առաջ Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք է տեղափոխվել Արցախ։ 

Հատկանշական է նաև, որ դեկտեմբերի 22-ին տարածվել էր մի տեսանյութ, որտեղ երևում էր, որ ադրբեջանցիները դեկտեմբերի 21-ին թույլ չեն տվել անգամ խաղաղապահների ավտոշարասյանն անցնել Լաչինի միջանցքով։

Սրան զուգահեռ, պաշտոնական Ստեփանակերտը ամենօրյա ռեժիմով հայտարարում է, որ միջանցքում երթևեկությունը վերականգնված չէ, իսկ Արցախը շարունակում է մնալ կատարյալ շրջափակման մեջ։ 

Ինչպես արդեն ներկայացվել է, 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետով Ադրբեջանի Հանրապետության տիրապետության տակ է անցել Լաչինի շրջանը։ Սակայն 5 կմ լայնությամբ Լաչինի միջանցքը մնալու էր ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո, որով էլ պետք է ապահովվի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ։

Նույն կետի համաձայն՝ Ադրբեջանը պարտավորվում էր երաշխավորել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը:

Արցախում հումանիտար ճգնաժամ է

Ի հակառակ հոգևորականի պնդումներին, թե Արցախում հումանիտար ճգնաժամ չկա, Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության պետ Հրաչ Ավթանդիլյանը հայտարարել են, որ նկատվում է լայն սպառման մթերքների պակաս, ինչպես նաև կարևոր դեղամիջոցներ բացակայում են կամ սպառման եզրին են։ Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի՝ տրանսպորտային ամբողջական, արդեն 15-օրյա շրջափակումը սպառնում է սննդի, դեղորայքի և վառելիքի պակասով:

Ադրբեջանում ապրող տասնյակ հազարավոր հայերի թեզը

Փաշազադեն պնդել է նաև, թե «բազմամշակութային Ադրբեջանում ավելի քան 30,000 հայ է ապրում, և Ղարաբաղի հայ բնակիչները նույնպես իրենց երկրի քաղաքացիներ են»։

Ադրբեջանում իբր հազարավոր հայերի գոյության մասին պնդումները նոր չեն։ FIP.am-ն ավելի վաղ անդրադարձել է Ադրբեջանի կողմից շահարկվող այս թեմային՝ ներկայացնելով, որ այդ տվյալների ճշմարտացիությունը հաստատող որևէ փաստ չկա։  

Ըստ 2009-ին Ադրբեջանում անցկացված մարդահամարի, այդ երկրում բնակվում է 120,306 հայ։ Այս թիվը, սակայն, մոլորեցնող է, քանի որ Ադրբեջանի վիճակագրական կոմիտեն «հաշվել է» նաև Ադրբեջանի վերահսկողությունից դուրս գտնվող Արցախի բնակչությունը։ Ըստ նույն մարդահամարի՝ 120,089 հայ ապրում է Արցախի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Այսինքն՝ հենց Ադրբեջանի պաշտոնական տվյալների համաձայն, Ադրբեջանում բնակվում է ընդամենը 217 հայ, որոնց մոտ կեսը՝ 104-ը, մայրաքաղաք Բաքվում։

Մինչև արցախյան հակամարտության սկիզբը Ադրբեջանում ապրել են մի քանի հարյուր հազար հայեր։ Ըստ 1979 թ. խորհրդային մարդահամարի՝ 352,410 հայ է բնակվել Ադրբեջանում՝ չհաշված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը։ Նրանցից մոտ 216,000-ը՝ Բաքվում, 41,000-ը՝ Կիրովաբադում (Գյանջա) և 14,000-ը՝ Սումգայիթում։

Արցախի օրենսդրությամբ հանքերի շահագործումը թույլատրված է  

Փաշազադեն նաև անդրադարձել է «բնապահպանների» պահանջին՝ նշելով, որ  իրականությունն այն է, որ Ղարաբաղում անօրինական շահագործվում են ոսկու և պղինձ-մոլիբդենային հանքավայրերը, և Ադրբեջանի «ակտիվիստները» պահանջում են   պայմաններ ստեղծել այդ հանքավայրերի մոնիտորինգի համար։ 

Արցախի իշխանությունները մշտապես պատրաստակամություն են հայտնել  ներպետական օրենսդրության շրջանակում Ադրբեջանին և միջազգային հանրությանը  ներկայացնել բոլոր այն միջոցառումները և մոնիթորինգի արդյունքները, որոնք կփաստեն, որ շահագործվող հանքերը որևէ բնապահպանական ռիսկեր չեն առաջացնում։

Դեկտեմբերի 23-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունը ներկայացրել էր Կաշենի հանքավայր այցի պահանջի հետ կապված հարցը․ 

«…դեկտեմբերի 3-ին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն առաջին անգամ արգելափակելուց հետո Ադրբեջանը ռուս խաղաղապահների միջոցով Արցախի իշխանություններին փոխանցել  է գրավոր առաջարկներ, որոնք բնապահպանական խնդիրների հետ շատ քիչ առնչություն են ունեցել և բացարձակապես անընդունելի են եղել Արցախի համար: Չնայած սրան՝ արցախյան կողմը կառուցողական մոտեցում է ցուցաբերել՝ խաղաղապահների միջոցով ադրբեջանական կողմին փոխանցելով այն առաջարկները, որոնց պարագայում պատրաստ կլինեն թույլ տալ բնապահպանների այց հանքավայր: Ադրբեջանը չի պահպանել պայմանավորվածությունները, որի պատճառով մուտք չեն գործել հանքավայր: Դրանից հետո նրանք սկսել են ճանապարհի երկարաժամկետ արգելափակումը»,— գրել էր Արայիկ Հարությունյանը։ 

Այսպիսով, Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշյուքուր Փաշազադեի նամակը՝ ուղղված Հռոմի պապին, պարունակում է բազմաթիվ կեղծ ու մանիպուլյատիվ պնդումներ և ամբողջությամբ կրկնում է Ադրբեջանի քաղաքական իշխանության  քարոզչական թեզերը։

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Ալլահշյուքուր ՓաշազադեԱրցախԼաչինի միջանցք

Հարակից հոդվածներ

ԼՂ բնակապահովման աջակցության ծրագրի մեկնարկի առաջին ամսում 285 դիմում է ստացվել, որոնց մի մասը մերժվել է
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԼՂ բնակապահովման աջակցության ծրագրի մեկնարկի առաջին ամսում 285 դիմում է ստացվել, որոնց մի մասը մերժվել է

15:39, 26 Հլս, 2024

Լեռնային Ղարաբաղի դեմ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված արցախցիները սկսել են դիմել՝ օգտվելու Հայաստանի կառավարության բնակապահովման ծրագրից՝...

Արցախի ոչնչացվող մշակութային ժառանգությունը և միջազգային իրավական կարգավորումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արցախի ոչնչացվող մշակութային ժառանգությունը և միջազգային իրավական կարգավորումները

11:30, 24 Հլս, 2024

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության մի մասը ոչնչացվել է, իսկ մյուս մասը կամ ոչնչացվում է, կամ վտանգված...

Կա վտանգ, որ Արցախը կմնա առանց հայկական հետքի
Նոթատետր

Կա վտանգ, որ Արցախը կմնա առանց հայկական հետքի

15:08, 15 Հլս, 2024

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության մի մասը ոչնչացվել է, իսկ մյուս մասը կամ ոչնչացվում է, կամ վտանգված...

Տարբերակված մոտեցում ԱՀ օրենսդրությանը. ՀՀ կառավարությունը չի պարզաբանում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Տարբերակված մոտեցում ԱՀ օրենսդրությանը. ՀՀ կառավարությունը չի պարզաբանում

15:36, 8 Հլս, 2024

Մինչև 2023 թվականին Արցախի Հանրապետության բնակչության բռնի տեղահանումը, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից օգտվում էր մոտ 34․5 հազար ԱՀ քաղաքացի, իսկ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens