ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

Ում է պատկանում հրդեհված կացարանը․ «ադրբեջանցի սեփականատիրոջ» մասին լուրերի հետքերով

17:33, 26 Հնվ, 2023

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

168 TV-ի Pressing հաղորդաշարի հունվարի 25-ի թողարկման ընթացքում հաղորդավար Սաթիկ Սեյրանյանը և նրա հյուրը՝ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, անդրադարձել են հունվարի 19-ին Ազատ գյուղում տեղակայված հրդեհված զինվորական կացարանի վարձակալության ու սեփականատիրոջ մասին տեղեկություններին։ 

Ի պատասխան Կարեն Վրթանեսյանի այն դիտարկմանը, թե Պաշտպանության նախարարությունը վարձ էր վճարում այդ կացարանի համար, «հո զինվորներն իրանք չէի՞ն տալիս էդ վարձի փողը», Սաթիկ Սեյրանյանը, հղում անելով իր աղբյուրին, դիտարկում է անում, թե կացարանը «ժամանակին պատկանել է ադրբեջանցու՝ ոմն Հասանի»։ 

«Մի դրվագ էլ, ի դեպ, չեմ կարող աղբյուրը բացահայտել, բայց էսպիսի ինֆորմացիա է մեզ հասել, որ այդ տունը ժամանակին պատկանել է ադրբեջանցի, ինչ-որ ոմն Հասանի, օրինակ։ Այսինքն սա էլ կա»,- ասել է Սեյրանյանը։

Վրթանեսյանն ի պատասխան ասում է․ «Եկեք այդ սերիալային պահերը թողնենք մի կողմ, էլի»։ «Չէ՛, սա էլ կա, որ դուք ասում եք՝ ո՞ւմ են փոխանցել գումարը, ի՞նչ են արել, ո՞վ է ստացել»,- հակադարձում է Սեյրանյանը։

Վրթանեսյանն էլ իր հերթին է հակադարձում․ «Չեմ կարծում, թե ՊՆ-ն Հասանին գումար էր փոխանցում, բայց ինչ-որ մի տեր էդ տունն ունի»։ 

Ի պատասխան, Սեյրանյանը նշում է․ «Դե պետք է հասկանալ՝ ո՞ւմ է պատկանել այդ տունը»։ 

«Փաստերի ստուգման հարթակն» Ազատ գյուղում հրդեհված կացարանի, ինչպես նաև նման պայմաններում գտնվող մի քանի այլ կացարանների վերաբերյալ ավելի վաղ հրապարակված հետաքննության մեջ գրել էր նաև այրված կացարանի սեփականատիրոջ մասին։

Ըստ Կադաստրի կոմիտեի՝ տունը, որտեղ տեղակայվել էր ինժեներասակրավորային վաշտը, 2006 թվականից պատկանում էր Ազատ գյուղի 82-ամյա բնակչուհի Սվետլանա Աթանեսյանին։

Կից՝ Կադաստրի կոմիտեի կողմից տրված տեղեկանքը՝ տան նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ։

FIP.am-ը նաև ավելի վաղ անդրադարձել էր կացարանում ինժեներասակրավորային վաշտի տեղակայման ժամկետների մասին պաշտոնական հայտարարություններին։ Եվ չնայած դրանցից որոշներն իրարամերժ էին, այնուամենայնիվ հստակ էր, որ տունը որպես վաշտի կացարան ծառայել է ոչ շուտ, քան 2020 թվականը։ 

Հետևաբար, ՊՆ-ի կողմից վարձակալվելու պահին այն պատկանում էր Ազատ գյուղի վերոհիշյալ բնակչուհուն։

Այսպիսով, հրդեհված կացարանը պատկանում է ՀՀ քաղաքացու, և ակնարկները, թե ՊՆ-ն տունը կարող էր ինչ-որ ադրբեջանցուց վարձակալած լինել, անհիմն են:

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Կադաստրի կոմիտեկացարանՀՀ ՊՆՍաթիկ Սեյրանյան

Հարակից հոդվածներ

ՆԳՆ փոխնախարար Ցուցուլյանի թերի հայտարարագիրն ու սննդի բիզնեսը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՆԳՆ փոխնախարար Ցուցուլյանի թերի հայտարարագիրն ու սննդի բիզնեսը

11:17, 6 Մրտ, 2023

Եթե շտապում ես. համառոտ` հոդվածի մասին FIP.am-ն ուսումնասիրել է ՆԳ փոխնախարար Կամո Ցուցուլյանի հայտարարագրերը և մի շարք անհամապատասխանություններ ու անճշտություններ...

Իտալիան ռազմական մոդուլային զորանոցներ արտադրում է․ սխալ պնդում՝ «5-րդ ալիքի» եթերում
Սխալ

Իտալիան ռազմական մոդուլային զորանոցներ արտադրում է․ սխալ պնդում՝ «5-րդ ալիքի» եթերում

14:28, 25 Հնվ, 2023

Հունվարի 24-ին «5-րդ ալիքի» «Հարցազրույցի» եթերում գնդապետ, պատմաբան, հասարակագետ ներկայացվող Վոլոդյա Հովհաննիսյանը, անդրադառնալով զինծառայողների տեղակայման համար ՊՆ-ի պատվիրած իտալական մոդուլային...

Ազատ գյուղի «զորամասը» միակը չէ․ Ինչ պայմաններում են ծառայում սահմանապահ զինվորները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ազատ գյուղի «զորամասը» միակը չէ․ Ինչ պայմաններում են ծառայում սահմանապահ զինվորները

16:25, 20 Հնվ, 2023

Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվեց 15 զինծառայող։...

Երբվանից էին զինվորները տեղակայված Ազատի ժամանակավոր կացարանում․ 3 հայտարարություն, 3-ն էլ տարբեր
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Երբվանից էին զինվորները տեղակայված Ազատի ժամանակավոր կացարանում․ 3 հայտարարություն, 3-ն էլ տարբեր

12:10, 20 Հնվ, 2023

Հունվարի 19-ին Գեղարքունիքի Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհի պատճառով զոհվեց 15 զինծառայող։ Դեպքից հետո համացանցում բուռն քննարկումներ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens