ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Տարեկան 500 կմ ճանապարհ․ իշխանությունը չի կատարում տված խոստումը, չնայած հայտարարել էր գերակատարման մասին

13:27, 16 Փտր, 2023
Թեև Հայաստանում իրականացվող ասֆալտապատման աշխատանքները նախորդ տարիների համեմատ ռեկորդային են, սակայն չեն իրականացվել այն ծավալով, որով խոստանում են ներկայիս իշխանությունները:

2018-ի ապրիլից հետո նոր իշխանությունների ուշադրության կենտրոնում գտնվող ոլորտներից մեկը ճանապարհաշինությունն է։ Տարեցտարի նրանք նոր՝ ավելի բարձր նշաձող են սահմանում տարվա ընթացքում կատարվելիք ճանապարհաշինական աշխատանքների համար։

2022-ի տարեվերջին կառավարության նիստերից մեկում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ճանապարհների՝ խոստացված տարեկան 500 կմ վերանորոգմանը, նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք կատարվել կամ կատարվում է տրված խոստումը, ինչին ի պատասխան տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը հայտարարեց, որ ոչ միայն կատարել են խոստումը, այլ նաև գերակատարել են 20 կմ-ով: Ընդ որում, Սանոսյանի խոսքով, դա ևս վերջնական ցուցանիշ չէր, քանի որ տարին դեռ չէր ավարտվել:

«Մենք հստակ ունե՞նք էդ ճանապարհների ցանկը, այսինքն եթե որևէ մեկը մեզ հարցնի, թե էս կիլոմետրերը ինչպես ենք ստացել, մենք ճանապարհների ցանկը ունենք և անհրաժեշտության դեպքում կարող ենք հրապարակե՞լ»,- հարցրեց վարչապետը։

Նախարարը պատասխանեց, որ ցանկը ունեն․ «Այո, ամբողջ ցանկը մանրակրկիտ ունենք․ որ ճանապարհներն են, միջպետական են, տեղական են, հանրապետական են, որ հատվածում է, քանի կիլոմետր է։ Նույնիսկ ունենք հետևյալ մանրամասնությամբ․ ենթադրենք նախատեսված էր 10 կմ ասֆալտապատել, բայց հիմա 8․7-ն է ասֆալտապատված՝ էդ 500-ը որ հայտարարել ենք՝ էդպես ենք հայտարարել․․․ ամբողջ ցանկը ունենք»։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրեց վերջին 3 տարիներին երկրում իրականացված ասֆալտապատման աշխատանքները և պարզեց, որ թեև նախորդ տարիներին Հայաստանում իրականացված ասֆալտապատման աշխատանքները նախորդ տարիների համեմատ ռեկորդային են, սակայն չեն իրականացվել այն ծավալով, որով խոստանում են ներկայիս իշխանությունները։

Սկսած 2020 թվականից՝ իշխանությունները յուրաքանչյուր տարի խոստացել են կառուցել 500 կմ ճանապարհ։ Այս թվի մեջ չեն մտնում Հյուսիս-հարավ ճանապարհի և համայնքային սուբվենցիոն ծրագրերով ասֆալտապատված ճանապարհները։

Ըստ ՏԿԵ նախարարության՝ 2020-ին նախատեսված աշխատանքներից 244 կմ-ը պետք է լինեին ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ, իսկ միջին նորոգման համար նախատեսվում էր մոտ 100 կմ։ Մնացածը պետք է կառուցվեր տարբեր ծրագրերի շրջանակներում։

Կառավարության ներկայացրած ցուցանիշները

Մինչդեռ, ըստ Ճանապարհային դեպարտամենտի տվյալների՝ 2020-ին հիմնանորոգվեց 249 կմ, միջին նորոգման ենթարկվեց 103 կմ ճանապարհ։

Համաշխարհային բանկի ու կառավարության համաֆինանսավորմամբ Կենսական նշանակության ավտոճանապարհային ցանցի բարելավման ծրագրով ասֆալտապատվեց ևս 23․3 կմ ճանապարհ։

Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրով ասֆալտապատվեց ևս 12․6կմ ճանապարհ։

Արդյունքում՝ 2020 թվականին, ի հակառակ կառավարության խոստման, Հայաստանում ասֆալտապատվել է մոտ 388 կմ ավտոճանապարհ։

Հաջորդ՝ 2021 թվականին ևս կառավարությունը խոստացավ կառուցել 500 կմ ճանապարհ։ Ավելին՝ տարեվերջին կառավարության նիստերից մեկում վարչապետին զեկուցվեց, որ տարվա համար նախատեսված 500 կմ ճանապարհի միջին նորոգման ու հիմնանորոգման խոստումը կատարվելու է։

Սակայն 2021-ի համար ևս խոստացված և զեկուցված 500 կմ ճանապարհը չի վերանորոգվել։ 2021-ին Հայաստանում հիմնանորոգվել է 219 կմ, միջին նորոգման է ենթարկվել 77 կմ ճանապարհ։ 61 կմ ճանապարհ նորոգվել է «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման» ծրագրի շրջանակներում, 29-ը՝ «Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման» ծրագրով։

Այսպիսով, 2021-ին Հայաստանում վերանորոգվել է մոտ 386 կմ ավտոճանապարհ։

Նախորդ՝ 2022-ին ևս կառավարությունը սահմանեց 500 կմ ճանապարհների վերանորոգման/կառուցման նշաձող։ Ինչպես նշեցինք, տարեվերջին կառավարության նիստերից մեկում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը վարչապետին զեկուցեց, որ խոստացված 500 կմ ճանապարհ վերանորոգելու խոստումը գերակատարել են։

Իրականում, նախորդ տարի ևս կառավարությունը չի կատարել տված խոստումը

Ըստ Ճանապարհային դեպարտամենտի կողմից տրամադրված տվյալների՝ նախորդ տարի Հայաստանում հիմնանորոգվել է 301․5 կմ ավտոճանապարհ, միջին նորոգվել՝ 154 կմ։ «Կենսական նշանակության ավտոճանապարհային ցանցի բարելավման» ծրագրով նորոգվել է 12․9 կմ, իսկ «Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման» ծրագրով՝ 9․8 կմ ճանապարհ։ Նախորդ տարի վերանորոգման աշխատանքներ են տարվել նաև առավել վթարածին համարվող, այսպես ասած «սև կետերում»՝ ընդհանուր առմամբ՝ 7․8 կմ։

Այսինքն, ընդհանուր առմամբ, 2022-ին Հայաստանում նորոգվել է 486 կմ ավտոճանապարհ։

ԹՎում է, թե խոստացված 500 կիլոմետրը գրեթե կատարվել է: Սակայն այստեղ ՏԿԵ նախարարությունը հետաքրքիր մանիպուլյացիայի է դիմել։ Նախորդ՝ 2021-ին հիմնանորոգված մի քանի ճանապարհահատվածներ այս տարի ևս հիմնանորոգվել են։ Այսինքն, երկու տարի անընդմեջ նույն ճանապարհը հիմնանորոգվում է և յուրաքանչյուր տարվա համար առանձին ընդգրկվում հիմնանորոգված ճանապարհների վիճակագրության մեջ։

Նախարարությունից սա բացատրում են այդ հատվածների ծանրաբեռնվածության կտրուկ ավելացման ու դրա հետևանքով նոր աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ։ Մինչդեռ, եթե Տաթև-Աղվանի ճանապարհի դեպքում դա կարող ենք համարել օբյեկտիվ հիմնավորում, ապա Երևան-Գորիս միջպետական ճանապարհի դեպքում նույն պատճառաբանությունը «չի աշխատում», քանի որ այն առնվազն անկախության տարիներին մշտապես եղել է բեռնատարներով ծանրաբեռնված։ Սա նշանակում է, որ նախորդ տարիներին հիմնանորոգված ճանապարհահատվածները այնքան էլ հիմնովին չէին նորոգվել, և դրանք հիմնանորոգված ճանապարհների թվին դասելը մանիպուլյացիա է։

Այս ամենից զատ՝ նախարարությունը 2022-ին վերանորոգված ճանապարհների ցանկում է ներառել նաև Լծեն-Տաթև, Քաշունի-Բարձրավան և Տանձավեր-Շուռնուխ ճանապարհները։ Տեղեկացնենք, որ այստեղ գրեթե զրոյից կառուցվում են ճանապարհներ, սակայն դեռ վերջնական շահագործման չեն հանձնվել: Հոդվածն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ կառավարության 16.02.2023 թ. նիստում մանրամասնորեն քննարկվեց այս տարվա ճանապարհաշինարարական ծրագրերին վերաբերող հարցը, որի ընթացքում վարչապետ Փաշինյանն ու նախարար Սանոսյանը, ի շարս այլնի, անդրադարձան նաև վերը նշված ճանապարհահատվածների նորոգմանը:  

Ուշագրավ կլինի հետևել՝ արդյո՞ք այս ճանապարհները 2023 թվականի աշխատանքների արդյունքում նորից կմտնեն հիմնանորոգված ավտոճանապարհների ցանկում։ 

Իսկ նախորդ տարեվերջին իր հարցազրույցներից մեկում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտարարում էր, որ 2022-ին ավելի քան 520 կմ ճանապարհ է ասֆալտապատվել։ Մինչդեռ, ինչպես նշեցինք, որոշ ճանապարհների վրա կատարվող աշխատանքները դեռևս չեն ավարտվել։

Այսպիսով փաստենք, որ վերջին 3 տարիներին կառավարության կողմից խոստացված տարեկան 500 կմ ճանապարհների կառուցման և վերանորոգման խոստումները ոչ մի անգամ իրականություն չեն դարձել, իսկ նախորդ տարիներին հիմնանորոգված ճանապարհների մի մասը 2022-ին կրկին ներկայացվել են որպես հիմնանորոգված։ Եվ եթե կրկնակի հիմնանորոգումները չհաշվենք, ապա կստացվի, որ 2022-ին վերանորոգվել է ոչ թե 486, այլ 381 կմ ճանապարհ։

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Ճանապարհային դեպարտամենտճանապարհաշինարարությունՆիկոլ Փաշինյան

Հարակից հոդվածներ

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ
Տվյալների լրագրություն

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ

22:21, 18 Նյմ, 2024

Նոյեմբերի 18-ին պաշտոնապես հաստատվեց Հայաստանի կառավարության առանցքային մի շարք անդամների պաշտոնանկությունների մասին լուրը․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ազատման դիմում...

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան

14:43, 17 Սպտ, 2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ին տեղի ունեցած ասուլիսում անդրադարձել էր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» (ԱՆԻՖ/ANIF-Armenian National Interests Fund) լուծարմանը...

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից
Սխալ

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից

17:11, 2 Սպտ, 2024

Օգոստոսի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին, թե իբր ՀՀ Սահմանադրությունն...

Մեկ անձից գնում՝ հեծանվարշավի կազմակերպման համար
Չդասակարգված

Մեկ անձից գնում՝ հեծանվարշավի կազմակերպման համար

15:26, 19 Օգս, 2024

Կառավարության որոշմամբ հավելյալ 3․160 մլն դրամ է հատկացվել վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ «Tour de Sevan 2024»...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens