ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՆԳՆ փոխնախարար Ցուցուլյանի թերի հայտարարագիրն ու սննդի բիզնեսը

11:17, 6 Մրտ, 2023

Եթե շտապում ես. համառոտ` հոդվածի մասին

FIP.am-ն ուսումնասիրել է ՆԳ փոխնախարար Կամո Ցուցուլյանի հայտարարագրերը և մի շարք անհամապատասխանություններ ու անճշտություններ հայտնաբերել: Բացի դրանից, մեր նկարահանող խումբը եղել է Ցուցուլյանի հայրենի Իջևանում և ուսումնասիրել տարածքում նրան պատկանող օբյեկտների գործող կարգավիճակը:

Ներքին գործերի նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանն ավելի քան 20 տարի իրավապահ համակարգում զբաղեցրել է տարբեր պաշտոններ: Սկսած 2017 թվականից նա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (այն ժամանակ՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով) է ներկայացրել պաշտոնատար անձի համար օրենքով նախատեսված գույքի և եկամուտների հայտարարագրեր։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել և պարզել է, որ Ցուցուլյանի հայտարարագրում առկա է գույքի օտարման տվյալների վերաբերյալ անհամապատասխանություն, ինչպես նաև, Ցուցուլյանն իրեն պատկանող անշարժ գույքերից մեկը տրամադրել է այլ անձի տնօրինմանը, որի մասին հայտարարագրում որևէ բան նշված չէ։

Ինչո՞ւ հայտարարագրել, եթե կարելի է թաքցնել

Այսպես, 2021-ի հայտարարագրում Ցուցուլյանը տարվա սկզբում հայտարարագրել է 6 միավոր անշարժ գույք։ Սակայն նույն հայտարարագրում նշել է, որ հողամասերից մեկը տարվա վերջում առկա չէ։ 

Արդեն տարվա վերջում առկա անշարժ գույքը կրճատվել է՝ դառնալով 5 միավոր։ Չնայած այն բանին, որ տարվա ընթացքում ձեռք բերված կամ օտարված անշարժ գույքի վերաբերյալ տեղեկությունը պետք է հասանելի ու տեսանելի լինի, այնուամենայնիվ, ԿԿՀ կայքում օտարման վերաբերյալ տեղեկատվությունը պաշտպանված է (փակ է)։

Թե ինչո՞վ է դա պայմանավորված՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից խոստացան պարզաբանել, սակայն այդպես էլ որևէ պատասխան չտրվեց։

Մենք դիտարկեցինք տարբերակը, թե հայտարարագիրը լրացնելիս, հնարավոր է, վրիպակ է թույլ տրվել, և տարվա ընթացքում վաճառված անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվությունը պարզապես տեխնիկական խնդիրների պատճառով հայտարարագրում չի արտացոլվել։

Սակայն արդեն այս տարվա փետրվարին Կադաստրի կոմիտեից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ցուցուլյանի անունով կա 6 միավոր անշարժ գույք։

Սա նշանակում է, որ փոխնախարարը չի հայտարարագրել իրեն պատկանող հողամասերից մեկը՝ այն վաճառված ներկայացնելով, չնայած, ինչպես նշեցինք, վաճառքի վերաբերյալ տեղեկատվությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում պաշտպանված է։

Բացի սրանից, Ցուցուլյանի հայտարարագրերից բացակայում է նաև «Կենցաղսպասարկում» ՍՊԸ-ում իր ունեցած 67% մասնաբաժինը։ Այս ընկերության տնօրենը Ցուցուլյանի կինն է՝ Աշխեն Մարգարյանը։ Այս մասին վերջերս հրապարակում էր արել նաև «Հետք» պարբերականը։

Ի՞նչ է անում Ցուցուլյանի գույքը ազատ ժամերին

Ինչպես նշեցինք, Կադաստրի կոմիտեից ստացված պատասխանի համաձայն՝ Կամո Ցուցուլյանն ունի 6 միավոր անշարժ գույք, որոնք բոլորն էլ գտնվում են Իջևանում և հարակից գյուղերում։ Բոլոր 6 միավորի պարագայում նշվում է, որ վարձակալության իրավունք դրանցում գրանցված չէ, հետևաբար, ըստ պաշտոնական փաստաթղթերի, դրանք վարձակալությամբ որևէ մեկին հանձնված չեն։ «Փաստերի ստուգման հարթակի» թիմն այցելեց Իջևանում և հարակից գյուղերում գտնվող հասցեները՝ պարզելու, թե արդյո՞ք նշված հասցեների անշարժ գույքերն օգտագործվում են որևէ, մասնավորապես, շահույթ ստանալու նպատակով։

Երկար փնտրտուքներից հետո կարողացանք գտնել Գանձաքարում Ցուցուլյանի անշարժ գույքերից մեկը, որը գործող սննդի կետ էր՝ հացատուն։ Գույքը տարածքում հայտնաբերելու բարդությունն այն էր, որ Կադաստրի փաստաթղթերում նշված հասցեն անհայտ էր թե՛ որոնողական առցանց համակարգերին և թե՛ գյուղի բնակիչներին։ Իրականում, տարածքը թեև փաստաթղթերով գյուղի սահմաններում է, սակայն գտնվում է Մ4 մայրուղու վրա՝ բուն բնակավայրից բավական հեռու։

Մեր այցի պահին սննդի կետն աշխատում էր, սակայն այցելուներ չկային։ Աշխատակիցներից ճշտեցինք՝ արդյո՞ք սա «Կամոյի օբյեկտն է», ինչին դրական պատասխան ստանալուց հետո խնդրեցինք ծառայություն իրականացնող իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), որը յուրաքանչյուր տնտեսվարող պարտավոր է փակցնել տեսանելի վայրում։ Աշխատակիցը կանչեց ընկերության տնօրենին, որը տևական ժամանակ հրաժարվում էր ներկայացնել ՀՎՀՀ-ն, թեպետ հայտնի է, որ հարկ վճարողի հաշվառման համարը ոչ միայն գաղտնի տվյալ չէ, այլև պարտադիր պետք է փակցված լինի տեսանելի վայրում։

Տնօրենը չժխտեց, որ անշարժ գույքը պատկանում է Կամո Ցուցուլյանին, սակայն պնդում էր, որ Ցուցուլյանն այդտեղից բացարձակ եկամուտ չունի, տարածքն էլ տրամադրել է իրեն, որպեսզի «տիրություն անի, շինությունները չքանդվեն, չփչանան»։ Տնօրենի պնդմամբ, այդ տարածքը Ցուցուլյանին է պատկանում դեռ շատ վաղուց՝ 20-30 տարի առաջվանից, երբ նա դեռ պաշտոն չէր զբաղեցնում։ Սակայն ըստ հայտարարագրի՝ խնդրո առարկա 2 միավոր անշարժ գույքը Ցուցուլյանը գնել է 2019 թվականին: 

Վաճառող կողմը եղել է Գանձաքարի համայնքապետարանը։ Ցուցուլյանը այն գնել է աճուրդով։

Ցուցուլյանին պատկանող տարածքում տնտեսական գործունեություն իրականացնողը «Վահագն Մանվելյան Վարդանի» Ա/Ձ-ն է, որը գրանցվել է 2022 թվականի հունվարի 27-ին։ Տնօրենի վստահեցմամբ, ինքը Ցուցուլյանի որդու ընկերն է, և այդ պատճառով Ցուցուլյանի կողմից տարածքն իրեն է տրամադրվել անհատույց։

Ինչպես նշեցինք, սննդի օբյեկտը շահագործողի պնդմամբ, այն տասնյակ տարիներ պատկանում է Ցուցուլյանին։ Google-ի քարտեզների՝ 2018-ի օգոստոսին արված լուսանկարը ևս ապացուցում է, որ սննդի օբյեկտը Ցուցուլյանի ձեռք բերելուց առաջ գոյություն ունեցել է։ Եվ քանի որ այն տարածքում հայտնի է «Կամոյի օբյեկտ» անունով, ապա հավանաբար մինչև փաստաթղթերով սեփականության ձևակերպումը, փաստացի պատկանել է Կամո Ցուցուլյանին։

Այսպիսով փաստենք, որ փրկարար ծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը թաքցրել է հայտարարագրերում իրեն պատկանող անշարժ գույքն ու իրեն պատկանող ընկերության վերաբերյալ տեղեկատվությունը, և չնայած այս պահին իրեն պատկանող հացատունը շահագործում է այլ տնտեսվարող, սակայն դրա վերաբերյալ փաստաթղթային ձևակերպում չկա։

Նարեկ Մարտիրոսյան

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Կադաստրի կոմիտեԿամո ՑուցուլյանհայտարարագիրՀՀ ՆԳՆ

Հարակից հոդվածներ

Մանիպուլյացիա ոստիկանությունից․ ուժեղացված ծառայության արդյունքում ոստիկանները հայտնաբերել են ոչ թե իրական, այլ խաղալիք զենք
Մանիպուլյատիվ

Մանիպուլյացիա ոստիկանությունից․ ուժեղացված ծառայության արդյունքում ոստիկանները հայտնաբերել են ոչ թե իրական, այլ խաղալիք զենք

11:58, 3 Սպտ, 2024

Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ոստիկանության լրատվական ծառայությունն օգոստոսի 31-ին տեսանյութ էր տարածել՝ ներկայացնելով, թե ինչպիսի ուժեղացված ծառայություն են իրականացրել Երևանում։ ...

Ո՞վ, ի՞նչ է թաքցնում․ ե՛վ Ռոման Երիցյանը, և՛ Քննչական կոմիտեն տարածել են ոչ լիարժեք, ոչ հավաստի տեղեկություններ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ո՞վ, ի՞նչ է թաքցնում․ ե՛վ Ռոման Երիցյանը, և՛ Քննչական կոմիտեն տարածել են ոչ լիարժեք, ոչ հավաստի տեղեկություններ

15:09, 5 Օգս, 2024

Օգոստոսի 1-ին փաստաբան Ռոման Երիցյանը իր Ֆեյսբուքյան լայվում  տեղեկացրել է, որ պարեկները «դաժան ծեծի են ենթարկել» իր եղբորը, որին դրանից...

ՆԳՆ-ն անտեսում է կառավարության որոշումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՆԳՆ-ն անտեսում է կառավարության որոշումները

15:23, 19 Հլս, 2024

Այս տարվա մայիսի 23-ին կառավարության 04․05․2017 թ․ 526-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարվեցին, որոնցով պարզեցվեցին ՀԿ-ների ու ԶԼՄ-ների համար պետական գնումների...

ՀՀ ՆԳՆ-ն սխալ է մեկնաբանում ՌԴ քրեական օրենսգիրքը․ ո՞վ է Հայաստանում ձերբակալված ռուսաստանցի ուսուցչուհին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՀՀ ՆԳՆ-ն սխալ է մեկնաբանում ՌԴ քրեական օրենսգիրքը․ ո՞վ է Հայաստանում ձերբակալված ռուսաստանցի ուսուցչուհին

15:04, 16 Հլս, 2024

Ներքին գործերի նախարարությունը հուլիսի 15-ին հայտարարել էր Հայաստանում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի մի կնոջ ձերբակալելու մասին։ «Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 13-ին,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens