ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Սխալ

Լրագրողների բռնության դեպքերի մասին Փաշինյանի կեղծ հետաքրքրվածությունը

16:34, 15 Մրտ, 2023

ՍԽԱԼ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում «Փաստերի ստուգման հարթակը» հարց էր ուղղել պաշտոնյաների կողմից լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, ընդհուպ մինչև բռնություն կիրառելու դեպքերի մասին՝ նշելով, որ մեղավորները շարունակում են մնալ անպատիժ։

Ի պատասխան՝ վարչապետն ասել էր, որ կոնկրետ դեպքերից «տեղյակ չէ և կհետաքրքրվի»։

Արդեն մարտի 14-ի մամուլի ասուլիսին FIP.am-ի լրագրողը վարչապետին հիշեցրեց իր խոստման մասին՝ հարցնելով, թե ինչ է պարզել վերոհիշյալ դեպքերի մասով։ Ի պատասխան՝ վարչապետը հայտնեց, որ ուսումնասիրել է դեպքերը և խնդրել  իրավապահ մարմիններին լինել ավելի «ինտենսիվ»։

«Ես հետաքրքրվել եմ և նաև խնդրել եմ, որ ինտենսիվ լինեն էդ գործերը, և էնտեղ, որտեղ արդյունքների հասնելու հնարավորություն կա, հասնեն էդ արդյունքներին»,- պատասխանեց Փաշինյանը։

Վարչապետի նախավերջին ասուլիսին FIP.am-ը լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու երկու դեպք էր վկայակոչել․ առաջինը վերաբերում էր 2021 թ․ հունիսին ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից լրագրող Անուշ Դաշտենցի բջջային հեռախոսը խլելու և հեռանալու միջադեպին։ 

Մյուսը վերաբերում էր 2022 թ․ մայիսին ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանի մասնակցությամբ միջադեպին, երբ վերջինս ֆիզիկական բռնություն գործադրեց «Մեդիահաբի» օպերատոր Արման Ղարաջյանի նկատմամբ։

Իրականում, սակայն, այս միջադեպերից մեկով այդպես էլ քրեական գործ չէր հարուցվել, մյուսով էլ՝ հարուցվել էր, հետո կարճվել։ 

Լրագրող Անուշ Դաշտենցի մասով մեկամսյա քննությունից հետո քննիչը եզրահանգել էր, որ քրեական գործ հարուցելու հիմք չկա, քանի որ պատգամավորը չէր խոչընդոտել լրագրողին, չէր կողոպտել նրան։ Ըստ դրա, Հայկ Սարգսյանը հեռախոսը հափշտակելու որևէ դիտավորություն, նպատակ, ցանկություն չէր ունեցել, և վերցնելու միակ նպատակը դրանով իր վերաբերյալ արված տեսագրությունը ջնջելն էր եղել, հետևաբար՝ քրեական գործ հարուցելու հիմք քննիչը չէր գտել։

Մյուս բռնության դեպքից մեկ ամիս անց քննիչը գտել էր, որ օպերատոր Արման Ղարաջյանի գործողություններն են եղել ոչ օրինաչափ, հետևաբար Սարգիս Հովհաննիսյանի և իր ենթակայի՝ Էդգար Պապինյանի գործողություններում բացակայում են լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու հանցակազմի հատկանիշները:

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ինքը հետաքրքրվել է այդ գործով և խնդրել է իրավապահ մարմիններին լինել ավելի «ինտենսիվ», կեղծ է, քանի որ դեռևս հունվարին՝ մեր կողմից հարցը հնչեցնելու պահին, երկու դեպքով էլ մեղավորներ չկային․ մի դեպքում քրգործ ընդհանրապես չէր հարուցվել, մյուս դեպքում՝ հանցակազմի բացակայության հիմքով կարճվել էր։ 

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` լրագրողներՆիկոլ Փաշինյան

Հարակից հոդվածներ

Տարեկան 500 կմ ճանապարհ․ իշխանությունը չի կատարում տված խոստումը, չնայած հայտարարել էր գերակատարման մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Տարեկան 500 կմ ճանապարհ․ իշխանությունը չի կատարում տված խոստումը, չնայած հայտարարել էր գերակատարման մասին

13:27, 16 Փտր, 2023

Թեև Հայաստանում իրականացվող ասֆալտապատման աշխատանքները նախորդ տարիների համեմատ ռեկորդային են, սակայն չեն իրականացվել այն ծավալով, որով խոստանում են ներկայիս իշխանությունները:...

Վարչապետի աշխատակազմն ուռճացված թվեր է հրապարակում, ապա «աննկատ» խմբագրում դրանք
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Վարչապետի աշխատակազմն ուռճացված թվեր է հրապարակում, ապա «աննկատ» խմբագրում դրանք

13:30, 14 Փտր, 2023

Փետրվարի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվեց Պետական գույքի կառավարման կոմիտեի 2022 թ. գործունեության հաշվետվությունը։ Մամուլի հաղորդագրությունից տեղեկանում ենք նախորդ տարվա...

Իրանը դեմ չէ ԵՄ դիտորդներին, Փաշինյանը չի հաստատել Ալիևի պրահյան պնդումը․ Թևանյանի ժամանակավրեպ ու սխալ պնդումները
Սխալ

Իրանը դեմ չէ ԵՄ դիտորդներին, Փաշինյանը չի հաստատել Ալիևի պրահյան պնդումը․ Թևանյանի ժամանակավրեպ ու սխալ պնդումները

14:23, 10 Փտր, 2023

Փետրվարի 9-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ԱԺ-ում իր ելույթի ընթացքում ժամանակավրեպ և իրականությանը չհամապատասխանող պնդումներ է արել։ Ելույթի սկզբում...

Թբիլիսիից Երևան ճանապարհներն այնքան էլ «փայլուն վիճակում» չեն. վարչապետի պնդումների հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Թբիլիսիից Երևան ճանապարհներն այնքան էլ «փայլուն վիճակում» չեն. վարչապետի պնդումների հետքերով

17:58, 17 Հնվ, 2023

Հունվարի 12-ին Երևանում Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երկու...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens