ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Պաշտոնական

Սերժ Սարգսյանի ստերի նոր շարքը «Արմենիա TV»-ի եթերից

17:59, 20 Դկտ, 2017

Օրերս նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդաշարին, որի ընթացքում խոսել է Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության, տնտեսական, ինտեգրացիոն քաղաքականությունների և 2018-ին սպասվող փոփոխությունների մասին։ Որոշ հարցերի պատասխաններ անորոշ թողնելուց բացի, Սարգսյանը նաև իրականությանը չհամապատասխանող մի շարք հայտարարություններ է արել։

Զբոսաշրջային սուտ     

Լրագրողի դիտարկմանը, թե Համաշխարհային տնտեսական ֆորումի կազմած «Կազմակերպված հանցագործության գլոբալ ինդեքսում» Հայաստանը 62-րդ տեղում է, մինչդեռ հարևան Վրաստանը զբաղեցնում է 38-րդ, իսկ Ադրբեջանը 43-րդ հորիզոնականը, այն դեպքում, երբ Հայաստանը որպես զբոսաշրջային այցեքարտ միշտ ներկայացնում է իր անվտանգությունը, Սարգսյանը հայտարարել է, որ «նույն զեկույցում զբոսաշրջության, ճանապարհորդության մասով Հայաստանը շատ-շատ առաջ է» նշված երկրներից։

Նախ, վերոնշյալ ցուցանիշը վերցված է Համաշխարհային տնտեսական ֆորումի «Համաշխարհային մրցունակության 2017-2018թթ․» զեկույցից, որտեղ առանձին անդրադարձ չկա զբոսաշրջությանը։ Հետևաբար Սարգսյանի այս հայտարարությունը շփոթեցնող է։ Միևնույն ժամանակ գոյություն ունի Համաշխարհային տնտեսական ֆորումի մեկ այլ զեկույց, որը վերաբերում է հենց զբոսաշրջությանը։ Սակայն անգամ եթե ենթադրենք, որ Սարգսյանն այս զեկույցն է նկատի ունեցել, ապա կրկին ստիպված ենք եզրակացնել, որ վերջինս ստել է։ «Ճանապարհորդական և զբոսաշրջային մրցունակություն 2017» զեկույցում Հայաստանը զբաղեցնում է 84-րդ հորիզոնականը, երբ Վրաստանը 70-րդ, իսկ Ադրբեջանը 71-րդ հորիզոնականում է։

Փաստարկների բացակայությունը

Սարգսյանը, խոսելով ԱԺ-ում Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու վերաբերյալ կայացած լսումների մասին, հայտարարել է, թե որևէ լուրջ փաստարկ չի լսել ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ։

Սեպտեմբերին ԱԺ «Ելք» խմբակցությունը Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության դադարեցման նախագիծ էր ներկայացրել Ազգային ժողով։ Խմբակցությունն իր նման պահանջը հիմնավորել էր տնտեսական, սոցիալական, ռազմաքաղաքական և մի շարք այլ բաղադրիչներով։

Հիմնավորումների թվում էր նաև Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության 3 տարիներին ՀՆԱ-ի կրճատումը 8%-ով, զբաղվածության մակարդակի կրճատումը 13%-ով, ինչպես նաև արտաքին պարտքի աճը 10%-ով։

Ավելին, խորհրդարանական լսումների ժամանակ խոսվել է ԵԱՏՄ-ի անդամակցության արդյունքում լուրջ գնաճի, ռազմական ապրանքների գնման խնդիրների, գյուղատնտեսական արտադրանքի ինքնարժեքի թանկացման, տնտեսական զարգացման երկարաժամկետ հեռանկարների սահմանափակման, ինչպես նաև բազմաթիվ այլ խնդիրների մասին: Սակայն Սարգսյանը պնդում է, որ որևէ լուրջ փաստարկ չի լսել:

Կտրուկ գնաճ

Նույն ԵԱՏՄ-ի թեմայի շրջանակներում Սարգսյանը նաև նշում է. «Ապրանքների թանկացումը էական ազդեցություն չեն կարող ունենալ ոչ թռիչքային գնաճի, ոչ էլ տնտեսությանը խոչընդոտելու առումով, ես դա ենթադրաբար չեմ ասում՝ 2015-ին մի քանի հազար ապրանքների գծով փոխվեցին դրույքաչափերը, չեղավ թռիչքային գնաճ»:

Ու թեև 2015 թվականին իրոք շուրջ 8 հազար ապրանքատեսակների դրույքաչափեր փոխվեցին (մոտ 6300-ինը ավելացավ, 1700-ինը՝ նվազեց), սակայն իրականությունն այն է, որ ԵԱՏՄ-ի Հայաստանի անդամակցության արդյունքում սոցիալական ու տնտեսական առավել կարևոր մոտ 700 ապրանքատեսակների մաքսազերծման դրույքաչափերը դեռևս պետք է բարձրացվեն: Եվ այդ ապրանքներից շատերը ԵԱՏՄ-ում չունեն մրցունակ և որակյալ նմանակներ, ուստի սպառողների համար դրանց թանկացումն անխուսափելի է:

Որոշ դեպքերում թանկացումները լինելու են կտրուկ ու թռիչքային: Օրինակ, 2020 թվականից 7 տարուց ավելի հին մեքենաներ մաքսազերծելիս քաղաքացիները այժմյան ցուցանիշներից 2500-ից 5000 դոլարով ավել կվճարեն:

Կրթության ֆինանսավորման վերաբերյալ սուտը

Լրագրողը հիշեցնում է նաև, որ Սարգսյանն իր ելույթներում բազմիցս նշել է «գիտելիքահեն իրականություն» ստեղծելու մասին, «մինչդեռ 2018 թվականն այն տարին է, երբ որ գիտության և կրթության ֆինանսավորումը կրճատվում է»։ Այս դիտարկմանն ի պատասխան Սարգսյանը կտրուկ հերքում է  պնդումը՝ հայտարարելով, թե ֆինանսավորումը «չի կրճատվում» և պատմում հանրակրթության ֆինանսավորման հետ կապ չունեցող մի շարք փոփոխությունների մասին։ Օգոստոսին ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ 2018-2020 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, ըստ որի կրթության ոլորտի ֆինանսավորումը տարեց տարի պակասելու է՝ ՀՆԱ-ի 2.85%-ից հասնելով ՀՆԱ-ի 1.85%-ի: 2018-2020 թթ․ պետական միջնաժամկետային ծրագրերի բյուջեով նախատեսվել է կրթության ոլորտում 2018 թվականին ծախսել 125,974.6 մլն, 2019-ին` 125,885.9 մլն և 2020-ին` 129,108.4 մլն դրամ: Այսինքն, Սարգսյանի հայտարարությունը ապատեղեկատվություն է։

Ավելի վաղ SUT.am-ը պատմել էր նաև նույն թեմայով վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունների՝ իրականությանը չհամապատասխանելու մասին։

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Armenia TVSerzh interviewSerzh Sargsyan«Բանաձև»Армения ТВБанадзевинтервью Сержа СаргсянаСерж Саргсянтелекомпании «Армения»Արմենիա հեռուստաընկերությունՍերժ ՍարգսյանՍերժ Սարգսյան հարցազրույց

Հարակից հոդվածներ

Սերժ Սարգսյանի հայտարարություններում հակասություն չկա․ Չախոյանը մանիպուլացնում է
Մանիպուլյատիվ

Սերժ Սարգսյանի հայտարարություններում հակասություն չկա․ Չախոյանը մանիպուլացնում է

17:49, 3 Փտր, 2022

Օրեր առաջ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ հարցազրույց էր տվել, որի ժամանակ, ի թիվս այլնի, անդրադարձել...

Մամիջանյանը բացառություն չէ․ ԵԽԽՎ֊ում հայ պատվիրակները նախկինում ևս միասնական չեն քվեարկել
Մանիպուլյատիվ

Մամիջանյանը բացառություն չէ․ ԵԽԽՎ֊ում հայ պատվիրակները նախկինում ևս միասնական չեն քվեարկել

19:17, 31 Հնվ, 2022

Հունվարի 27-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ձայների մեծամասնությամբ ընդունեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների աշխատանքը» բանաձևը, որին հայաստանյան պատվիրակությունից ԱԺ ընդդիմադիր...

Մանիպուլյացիաներ, կեղծիքներ, հակասություններ․ ինչպես անցավ 2021-ը
Առանց վճռի

Մանիպուլյացիաներ, կեղծիքներ, հակասություններ․ ինչպես անցավ 2021-ը

18:47, 30 Դկտ, 2021

Անցնող տարին բավականին բուռն էր քաղաքական դաշտի տարբեր ներկայացուցիչների ու նրանց հետևորդների կողմից լրատվական դաշտում կեղծ կամ մանիպուլյատիվ լուրեր տարածելու,...

Մեկ Բադեն ավել, մեկ Բադեն պակաս․ ի պատասխան Սերժ Սարգսյանի պաշտպանի հերքմանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Մեկ Բադեն ավել, մեկ Բադեն պակաս․ ի պատասխան Սերժ Սարգսյանի պաշտպանի հերքմանը

19:03, 22 Սպտ, 2021

«Փաստերի ստուգման հարթակն» օրեր առաջ հետաքննություն էր հրապարակել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի` Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաք այցելությունների մասին։ Եվ մինչ մենք...

  • Մեր Մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens