ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչ է հայտնի կորոնավիրուսի «Կրակեն» XBB.1.5 ենթատեսակի մասին

16:15, 5 Ապր, 2023

Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի նոր՝ XBB.1.5 ենթատեսակը:

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե ինչ հատկություններ ունի այս նոր ենթատեսակը և առհասարակ՝ ինչ թարմացումներ կան կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ:

XBB.1.5 «Կրակեն» ենթատեսակը

Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը սկսեց տարածվել 2021 թ.-ին վերջից: «Օմիկրոնը» համարվում է ավելի թեթև և կառավարելի տեսակ, և մահացության դեպքերը, ըստ առկա տվյալների, ավելի քիչ են, քան մյուս շտամների դեպքում։ «Օմիկրոնի» ախտանշանները նման են մրսածության և հարբուխի ախտանշաններին, և ի տարբերություն կորոնավիրուսի մյուս տեսակների, «Օմիկրոնի» դեպքում համի և հոտի կորուստը կամ բարձր ջերմությունն ավելի քիչ են հանդիպում։ 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ թեև «Օմիկրոնը» համարվում է կորոնավիրուսի ավելի թեթև տեսակ, այնուամենայնիվ, դրա դեպքում ևս հիվանդությունը կարող է ծանր ընթացք և մահացու ելք ունենալ: Տարեց և չպատվաստված մարդիկ կարող են ունենալ COVID-19-ի ծանր ընթացք «Օմիկրոնով» վարակվելու դեպքում: 

Ավելի ուշ մասնագետները հայտնաբերեցին «Օմիկրոնի» նոր մուտացիաներ:  2023 թ.-ից ակտիվացավ կորոնավիրուսի «Օմիկրոն» տեսակի XBB.1.5 «Կրակեն» ենթատեսակը: Այս պահի դրությամբ այն կորոնավիրուսի ամենաարագ տարածվող տեսակն է:

Սկանդինավյան առասպելաբանության մեջ Կրակենը հսկայական բազմաշոշափուկ ծովային հրեշ է, որը նման է հսկա ութոտնուկի: Որոշ գիտնականներ XBB.1.5 տեսակն անվանում են «Կրակեն»՝ նկատի ունենալով դրա արագ տարածման կարողությունը: ԱՀԿ-ն նույնպես անհանգստություն է հայտնել «Օմիկրոնի» այլ ենթատեսակների համեմատ XBB.1.5-ի ավելի արագ տարածման ունակության վերաբերյալ:

XBB.1.5-ի ախտանիշները նման են նախորդ «Օմիկրոնի» ենթատեսակների ախտանիշներին: Մարդկանց մեծամասնությունն ունենում է մրսածության նման ախտանիշներ: Ըստ ԱՀԿ-ի՝ որևէ նշան չկա, որ այն ավելի վտանգավոր է, քան «Օմիկրոնի» այլ ենթատեսակները:

Կորոնավիրուսային իրավիճակը աշխարհում

Ըստ Worldometer-ի՝ կորոնավիրուսի համավարակի տարածումից ի վեր 684 մլն 161 հազար մարդ վարակվել է այդ հիվանդությամբ, իսկ մահացել է ավելի քան 6 մլն 833 հազար մարդ: ԱՀԿ-ից հայտնում են, որ մահերի թիվն իրականում կարող է ավելի մեծ լինել:

ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը մարտի 17-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ համավարակի սկսվելուց ի վեր ներկայիս դրությունը հիվանդացությունների տեսանկյունից լավագույն է՝ ընդգծելով, որ առաջին անգամ վերջին չորս շաբաթվա ընթացքում գրանցված մահերի շաբաթական թիվն ավելի ցածր է, քան 2020 թ.-ին: «Վստահ եմ, որ այս տարի մենք կկարողանանք ասել, որ համավարակն ավարտվել է՝ որպես հանրային առողջության արտակարգ իրավիճակ։ Սակայն մենք դեռևս այդ փուլում չենք։ Անցյալ շաբաթ գրանցվել է ավելի քան 5000 մահվան դեպք: 5000-ը չափազանց շատ է հիվանդության համար, որը կարելի է կանխարգելել և բուժել»:

Համաշխարհային մասշտաբով փետրվարի 27-ից մինչև մարտի 26-ը գրանցվել է գրեթե 3․6 միլիոն նոր դեպք և ավելի քան 25,000 մահ՝ նախորդ 28 օրերի համեմատ համապատասխանաբար 27%-ով և 39%-ով պակաս: 

Այս պահին կորոնավիրուսի դեմ պայքարի ամենից արդյունավետ միջոցը համարվում է պատվաստումը: Մոլորակի բնակչության 69.8%-ը պատվաստվել է առնվազն 1 դեղաչափով (համեմատության համար, Հայաստանում այս ցուցանիշը գրեթե կրկնակի պակաս է — խմբ.): Սա բավարար չէ կոլեկտիվ իմունիտետի ստեղծման և  հիվանդությունը վերջնականապես հաղթահարելու համար: 

Գիտնականներն արդեն հաստատել են, որ կորոնավիրուսն ունենում է երկարատև հետևանքներ մարդու առողջության վրա: Մեծամասնության դեպքում հիվանդությունը տևում է երկու շաբաթ: Սակայն այն կարող է ունենալ նաև երկարատև ազդեցություն՝ պատճառելով վնաս թոքերին, սրտին, նյարդային համակարգին, երիկամներին, լյարդին և այլ օրգաններին:

Կորոնավիրուսը Հայաստանում 

Ըստ ՀՀ առողջապահության նախարարություն հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի՝ 2023-ի մարտի 1-ից մարտի 31-ի դրությամբ հայտնաբերվել է կորոնավիրուսի 1706 նոր դեպք: Նույն ժամանակահատվածում 19 անձ մահացել է: Փետրվարին գրանցվել էր կորոնավիրուսի 976 նոր դեպք, մահացել էր 8 մարդ:

Ընդհանուր առմամբ, Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով 8746 մահվան դեպք է արձանագրվել:

Մարտի 31-ի դրությամբ կատարվել է մոտ 2 մլն 293 հազար պատվաստում, որից առաջին դեղաչափ՝ 1 մլն 161 հազար (բնակչության 39,1 %-ը), 2-րդ դեղաչափ՝ 1 մլն 42 հազար (բնակչության 35 %-ը), բուստեր` 89,853 (բնակչության 3 %-ը):

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. դրա հետևում Պրիգոժինի «Վագներն» է
Տեսանյութեր

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. դրա հետևում Պրիգոժինի «Վագներն» է

17:06, 14 Մյս, 2025

London Times կայքում վերջերս հրապարակված «հետաքննության» մեջ, որն իրականացրել է «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը», նշվում է, թե եվրոպական դեղագործական ընկերությունները...

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է
Ֆեյք

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է

13:05, 12 Մյս, 2025

Մայիսի 2-ին London Times անունով կայքում հրապարակված «հետաքննության» մեջ, որն իրականացրել է «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը» (Foundation to Battle Injustice/FBI,...

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens