ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պապիկյանն իր բնակարանը գնել է շատ ավելի պակաս գնով, քան ընդդիմադիրները. Civic-ի բացահայտման հետքերով 

05:46, 15 Ապր, 2023

Եթե շտապում ես. հակիրճ՝ նյութի մասին

«Հետք» էլեկտրոնային պարբերականը վերջերս տվյալներ էր հրապարակել նորակառույց «Բյուրեղ» թաղամասում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ձեռք բերած բնակարանի վերաբերյալ՝ կասկած հայտնելով, որ դրա ցածր գինը կարող է կոռուպցիոն գործարքի հետևանք լինել: Ի պատասխան, կառավարող ՔՊ կուսակցության հետ ասոցացվող լրատվամիջոցը հայտնել էր, որ «Բյուրեղում» բնակարաններ են ձեռք բերել նաև ընդդիմադիր գործիչներ Էդգար Ղազարյանն ու Էլինար Վարդանյանը: FIP.am-ի ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ  այնուամենայնիվ, Սուրեն Պապիկյանի բնակարանը նկատելիորեն ավելի էժան է ընդդիմադիր գործիչների գնածների համեմատ, թեև Պապիկյանը նրանցից ավելի ուշ է գնել, այն դեպքում, երբ ժամանակի ընթացքում անշարժ գույքի գները աճել են: 

«Հետքը» վերջերս գրեց, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նոր բնակարան է գնել շուկայականից անհամեմատ ցածր գնով։ Ըստ պարբերականի՝ նոր կառուցվող «Բյուրեղ» բնակելի թաղամասում Պապիկյանը ձեռք է բերել 165 քմ մակերեսով բնակարան, որի համար վճարել է 69 մլն դրամ (1 քմ-ի արժեքը՝ մոտ ֏420 հազար)։ Հիփոթեքային վարկը վարկավորել է պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկը»։

Ըստ պարբերականի՝ գործարքը տեղի է ունեցել նախորդ տարվա ամռանը՝ հուլիսի 27-ին։

Հաշվի առնելով այն փաստը, որ Պապիկյանի գործարքի պահին «Բյուրեղ» թաղամասում բնակարանների գները էականորեն բարձր են եղել նախապատերազմական շրջանի գներից (մինչև 2020-ի պատերազմը 1 քմ-ի արժեքը 1000-1200 դոլարին համարժեք դրամ, այժմ՝ 2500 դոլարին)՝ «Հետքը» կասկած էր հայտնել, որ Պապիկյանի կողմից 1019 $/քմ արժեքով բնակարանի գնումը կարող է կոռուպցիոն գործարքի հետևանք լինել։

Օրեր անց վարչապետի ընտանիքին պատկանող armtimes.com կայքը հրապարակմամբ տեղեկացրեց, որ ըստ «Բյուրեղ» թաղամասի կառուցապատող «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի, բնակելի թաղամասում կա 1300 բնակարան, նրանցից 117-ը ձեռք է բերվել ավելի էժան գնով, քան Սուրեն Պապիկյանն է գնել, իսկ 297 քաղաքացի ձեռք է բերել բնակարան 1 քմ-ի համար 800-1100 դոլարին համարժեք գնով։ 

Իսկ տարբեր ժամանակահատվածներում գնային տատանումները հիմնավորել էին նրանով, որ շինարարության իրականացման ավելի վաղ փուլերում բնակարանների վաճառքի գինը սահմանվում է ավելի ցածր և այն աճում է շինարարության ավարտի ժամկետի մոտենալուն և անշարժ գույքի ավարտվածության աստիճանին համապատասխան։

Ստացվում է, որ ըստ «Ջերմուկ գրուպի»՝ 2022-ի հուլիսին Պապիկյանի կողմից 165 քմ մակերեսով բնակարանը 69 մլն դրամով ձեռք բերելու մեջ որևէ տարօրինակ կամ արտառոց ոչինչ չկա։

Այս հրապարակումից օրեր անց իշխանամերձ լրատվամիջոց civic.am-ը «Ինչ և ինչու է վրիպել «Հետքի» աչքից» վերտառությամբ երկու հրապարակում արեց, որով տեղեկացրեց, որ նույն թաղամասում բնակարաններ են գնել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն ու ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, սակայն «Հետքն» այդ գործարքներին չի անդրադարձել։

Ըստ կայքի՝ Էդգար Ղազարյանը բնակարան է գնել 1 քմ դիմաց 1080 դոլարով, իսկ Էլինար Վարդանյանը՝ 1240 դոլարով։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրեց վերջիններիս կողմից «Բյուրեղ» թաղամասում բնակարանների գնման պայմանագրերը և պարզեց, որ civic.am-ը մանիպուլացնում է որոշ փաստեր։

Բնակարանների գնման վերաբերյալ կայքի հրապարակումները փաստացի ճիշտ են, սակայն Էդգար Ղազարյանն իր 52,1 քմ մակերեսով բնակարանը ձեռք է բերել 2020-ի նոյեմբերին։ Գործարքի պահին բնակարանի 1 քմ-ի արժեքը կազմել է 533 հազար դրամ։

Էլինար Վարդանյանն իր բնակարաններից մեկը գնել է 2021-ի դեկտեմբերին։ Բնակարանի մակերեսը 68 քմ՝ 40․6 մլն դրամ արժեքով։ Այսինքն՝ 1 քմ-ի արժեքը ֏598 հազար է։  

Երկու ամիս անց՝ 2022-ի փետրվարին, Վարդանյանն իր ամուսնու՝ Կարեն Զաքարյանի հետ ձեռք է բերել գնված բնակարանի հարևանությամբ գտնվող 82․8 քմ մակերեսով բնակարանը՝ 50․9 մլն դրամով։ Այս դեպքում արդեն 1 քմ մակերեսի արժեքը կազմել է 615 հազար դրամ։ 

Այս երկու բնակարանների ընդհանուր մակերեսը կազմում է 150․8 քմ, իսկ արժեքը՝ 91․5 մլն դրամ։ Այսինքն՝ բնակարանների մեկ քառակուսի մետրի միջին արժեքը կազմում է 607 հազար դրամ։

Այս գործարքների ժամանակագրությունն արդեն հուշում է, որ բնակարանների գները «Բյուրեղ» թաղամասում (և ոչ միայն) որոշակիորեն աճել են։ 

Եվ արդեն շուրջ կես տարի անց՝ 2022-ի հուլիսին, ՊՆ Սուրեն Պապիկյանը գնել է 165 քմ մակերեսով բնակարան, որի համար վճարել է ֏69 մլն, կամ 1 քմ-ի համար ընդամենը ֏418 հազար։ 

Այսպիսով, համեմատելով երեք հանրային գործիչների կողմից «Բյուրեղ» թաղամասում գնված բնակարանների գները, կարող ենք փաստել, որ չնայած Պապիկյանն իր բնակարանը ձեռք է բերել Էդգար Ղազարյանից 1․5 տարի, իսկ Էլինար Վարդանյանից՝ ավելի քան կես տարի անց, սակայն անհամեմատ ավելի ցածր գին է վճարել մեկ քմ-ի դիմաց, քան վերոհիշյալ գործիչները։ 

Հ.Գ. Բնակարանների գների որոշակի տատանումներ կարող են պայմանավորված լինել նաև դրանց դիրքով և հարկայնությամբ պայմանավորված: Համապատասխան մարմիններից ստացված լրացուցիչ տեղեկությունները «Փաստերի ստուգման հարթակը» կներկայացնի հաջորդիվ: 

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Auto Draft
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կապալառուն տուգանքի մատերիալ չէ՞․ ինչու չի ավարտվում 105 մանկապարտեզի վերանորոգումը

18:44, 15 Մյս, 2025

Երևանի թիվ 105 մանկապարտեզի հիմնանորոգման ավարտի ժամկետն անցել է, Երևանի քաղաքապետարանը շինարարական ընկերությանը վճարել է պայմանագրային արժեքի 75%-ը, աշխատանքներն անավարտ...

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. դրա հետևում Պրիգոժինի «Վագներն» է
Տեսանյութեր

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. դրա հետևում Պրիգոժինի «Վագներն» է

17:06, 14 Մյս, 2025

London Times կայքում վերջերս հրապարակված «հետաքննության» մեջ, որն իրականացրել է «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը», նշվում է, թե եվրոպական դեղագործական ընկերությունները...

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է
Ֆեյք

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է

13:05, 12 Մյս, 2025

Մայիսի 2-ին London Times անունով կայքում հրապարակված «հետաքննության» մեջ, որն իրականացրել է «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը» (Foundation to Battle Injustice/FBI,...

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens