ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Պապոյանը սխալվում է․ «Նեմեսիսի» հուշարձանին ՔՊ ներկա թիմի անդամները հավանություն են տվել

17:32, 12 Մյս, 2023
ՍԽԱԼ

ՍԽԱԼ

ԱԺ պատգամավոր (ՔՊ) Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանի տեղադրման որոշում կայացնողներն այլևս իրենց քաղաքական թիմի անդամ չեն։ 

«Իրականում այն մարդիկ, ովքեր այդ որոշումները կայացրել կամ իրականացրել են, կամ համաձայնությունները տվել են և՛ ԱԳՆ-ում, և՛ Երևանի քաղաքապետարանում, իմ տեղեկություններով, նրանք այլևս մեր քաղաքական թիմի անդամ չեն։ Միգուցե նրանցից շատերը երբեք չեն էլ եղել մեր քաղաքական թիմի անդամ»,- Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդմանն ասել է Պապոյանը և նաև նշել, թե պատերազմից հետո Հայաստանում եղած ընդհանուր մթնոլորտն է գուցե նպաստել նման որոշում կայացնելու համար։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե Երևանի քաղաքային իշխանությունից ովքեր են հավանություն տվել  նախագծին և նրանցից ովքեր են շարունակում այսօրվա դրությամբ մնալ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմի անդամ։

Երևան քաղաքում աղբյուր-հուշակոթող տեղադրելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին նախագիծը Երևանի ավագանին հաստատել է 2021 թ. սեպտեմբերի 14-ին։ Նախագծին կողմ է քվեարկել ավագանու 40 անդամ։

Նրանց մեծ մասը՝ ավագանու 27 անդամ, շարունակում է մնալ «Իմ քայլը» խմբակցությունում, և ուստի հանդես են գալիս որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից վստահություն ստացած թիմի անդամ։

Նրանցից, օրինակ, Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը 2023 թ. ապրիլի 4-ին նշանակվել է վարչապետի խորհրդական, Վազգեն Դարբինյանը 2016-ից ՔՊ անդամ է, Արթուր Իսպիրյանը 2012 թ.-ին նշանակվել է «Քաղաքացիական պայմանագիր» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ, իսկ 2015 թ.-ին անդամակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Արմեն Գալաջյանը, որը 2021թ. սեպտեմբերից ընտրվել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, 2021 թ. դեկտեմբերից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի օգնականն է: Գայանե Խաչատրյանը 2018-2019 թթ.-ին աշխատել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Դավթաշենի գրասենյակում՝ որպես գործավար։ 

Աղբյուր-հուշակոթող տեղադրելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին նախագծին ավագանու կազմում կողմ քվեարկած Գայանե Եղիազարյանը 2022 թ. հունիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով։ Նա 2015 թ.-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  հիմնադիր անդամ է։ 

Այսպիսով, Գևորգ Պապոյանի հայտարարությունը, թե «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանի տեղադրման որոշում կայացնողներն այլևս իրենց քաղաքական թիմի անդամ չեն, սխալ է։ 

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` «Նեմեսիս»Գևորգ ՊապոյանԵրևանի քաղաքապետարան

Հարակից հոդվածներ

Գևորգ Պապոյանի հայտարարությունը մոլորեցնող է․ Հայաստանից ԱՄԷ ծաղիկներ արտահանվել են նաև նախկինում
Մանիպուլյատիվ

Գևորգ Պապոյանի հայտարարությունը մոլորեցնող է․ Հայաստանից ԱՄԷ ծաղիկներ արտահանվել են նաև նախկինում

14:47, 20 Հլս, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 19-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես Դուբայ»։ Գրառման...

Երևանի ստորգետնյա անցումները՝ չլուծված խնդիրների տակ. 2026-ին նոր ծրագրեր չեն նախատեսվում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Երևանի ստորգետնյա անցումները՝ չլուծված խնդիրների տակ. 2026-ին նոր ծրագրեր չեն նախատեսվում

10:48, 24 Հնս, 2026

Երևանի ստորգետնյա անցումները շարունակում են մնալ մայրաքաղաքի ամենախնդրահարույց հատվածներից մեկը, որոնցից օգտվելը հանրության համար բազմաթիվ անհարմարություններ է պատճառում։ Թեև վերջին...

Պապոյանի պնդումը սխալ է. Հայաստանից ՌԴ արտահանումը «ավելի լավ վիճակում» չէ
Սխալ

Պապոյանի պնդումը սխալ է. Հայաստանից ՌԴ արտահանումը «ավելի լավ վիճակում» չէ

17:44, 21 Մյս, 2026

«Ես առավոտյան իմ տեղակալին հանձնարարել եմ, որպեսզի ինձ ուղարկի տվյալներ, թե որքա՞ն ապրանք ենք արտահանել Ռուսաստանի Դաշնություն անցած տարի ու...

Զարգացման տեմպերով Հայաստանն ավելի լավ դիրքեր է ունեցել․ Պապոյանի պնդումը չի արտացոլում ամբողջական պատկերը
Տվյալների լրագրություն

Զարգացման տեմպերով Հայաստանն ավելի լավ դիրքեր է ունեցել․ Պապոյանի պնդումը չի արտացոլում ամբողջական պատկերը

14:21, 27 Ապր, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե Հայաստանն իր տնտեսական զարգացման տեմպերով Եվրոպայի երկրների շարքում զիջում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens