ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Գծանշման աշխատանքներն ավարտված չեն. քաղաքապետարանում սխալ են զեկուցում

16:49, 13 Հնս, 2023

Հունիսի 5-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցեցին, որ Երևանի մի քանի վարչական շրջաններում գծանշման աշխատանքներն ամբողջովին ավարտվել են։

«Սահմանված ժամանակացույցով աշխատանքները առաջ են գնում գծանշման մասով։ Ավարտված է Կենտրոն, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա և Ավան վարչական շրջանները։ Ներկայումս գծանշման աշխատանքներ են իրականացվում Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջաններում»,- զեկուցեց Տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը։

Իրականում, նշված վարչական շրջաններում թեև գծանշման աշխատանքներ արվել են, սակայն ոչ ամբողջությամբ։

«Փաստերի ստուգման հարթակը» շրջայցի շնորհիվ բոլոր նշված շրջաններում գտավ այնպիսի փողոցներ, որոնք գծանշված չեն կամ գծանշված են կիսով չափ։ Շեշտենք, որ խոսքը ոչ թե բակային տարածքների, այլ հիմնական և երկրորդային փողոցների մասին է։

previous arrow
next arrow
Slider

Այսպես, Կենտրոնում նոր գծանշումը բացակայում է նույնիսկ Հանրապետության հրապարակում։ Գծանշված չէր նաև, մասնավորապես, Վազգեն Սարգսյան փողոցը, Տերյան փողոցից դեպի Աբովյան պուրակ տանող ճանապարհը։

Նոր Նորքում գծանշումներն իսպառ բացակայում են նոր ասֆալտապատված Մոլդովական փողոցում (փողոցն ասֆալտապատվել է շաբաթներ առաջ)։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գծանշումները կիսատ են, երբեմն էլ ընդհանրապես բացակայում են Դրոյի, Ուլնեցու փողոցներում։ Որոշ հատվածներում նույնիսկ փողոցի ինչ-որ կետից դադարել են գծանշել։

Մալաթիա-Սեբաստիայում ընդհանրապես գծանշումներ արված չեն նոր ասֆալտապատված Առնո Բաբաջանյան և Տիչինա փողոցներում։

Ավանում էլ գծանշված չեն Նվեր Սաֆարյան փողոցը, Սաֆարյան-Խուդյակով խաչմերուկը, Վախթանգով-Թամրուչի խաչմերուկը և այլն։

Այս ամենից բացի, գրեթե չենք հանդիպել թարմացված հետիոտնային անցումների, իսկ որոշ տեղերում նույնիսկ անցումների գծանշումը տեսանելի չէ։

Գրեթե բոլոր դիտարկված տեղերում ընդհանրապես բացակայում են փողոցների եզրային գծանշումները։ Մի շարք այլ տեղերում, որտեղ հավանաբար այս գարնանը գծանշում է արվել, արդեն նկատվում է դրանց մաշվածությունը կամ վատ տեսանելիությունը: 

Կրկին հիշեցնենք, որ այս ամենը «բացահայտել ենք» ընդամենը այս տարածքներում մի քանի ժամ շրջելու արդյունքում՝ առանց խորը ուսումնասիրության։

Այպիսով փաստենք, որ քաղաքապետարանի պաշտոնյայի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը. այն վարչական շրջաններում, որոնց մասին զեկուցվում է, որ «գծանշման աշխատանքներն ամբողջովին ավարտված չեն», ոչ բոլոր փողոցներն են գծանշված։

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` գծանշումԵրևանի քաղաքապետարանՏիգրան Ավինյան

Հարակից հոդվածներ

Երևանի ստորգետնյա անցումները՝ չլուծված խնդիրների տակ. 2026-ին նոր ծրագրեր չեն նախատեսվում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Երևանի ստորգետնյա անցումները՝ չլուծված խնդիրների տակ. 2026-ին նոր ծրագրեր չեն նախատեսվում

10:48, 24 Հնս, 2026

Երևանի ստորգետնյա անցումները շարունակում են մնալ մայրաքաղաքի ամենախնդրահարույց հատվածներից մեկը, որոնցից օգտվելը հանրության համար բազմաթիվ անհարմարություններ է պատճառում։ Թեև վերջին...

«Ռուսաստանից ամսական 150-180 մլն դոլար տրանսֆեր է գալիս․․․»․ Գագիկ Ծառուկյանի այս պնդումը սխալ է
Սխալ

Տիգրան Ավինյանի պնդումը վարորդների արտաժամյա վճարումների մասին հակասում է Հայաստանի օրենսդրությանը

12:32, 21 Ապր, 2026

Ապրիլի 6-ին տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դժգոհել էր վարորդների՝ ուղեվճարների հավաքագրման գործընթացին ներգրավված չլինելու համար։...

«Բարեգործական» այգի՝ քաղաքային միլիոններով. ինչո՞ւ չի ավարտվում Դավիթ Անհաղթի զբոսայգու շինարարությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Բարեգործական» այգի՝ քաղաքային միլիոններով. ինչո՞ւ չի ավարտվում Դավիթ Անհաղթի զբոսայգու շինարարությունը

15:13, 14 Ապր, 2026

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Դավիթ Անհաղթի անվան զբոսայգին արդեն երեք տարի է՝ բարեկարգվում է, սակայն այն դեռ շահագործման չի...

Ավտոկայանատեղիների վճարն ավելի կարևոր է, քան անվտանգ երթևեկությունը․ Ինչպես է քաղաքապետարանն իրականացնում փողոցների գծանշումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ավտոկայանատեղիների վճարն ավելի կարևոր է, քան անվտանգ երթևեկությունը․ Ինչպես է քաղաքապետարանն իրականացնում փողոցների գծանշումները

10:38, 17 Մրտ, 2026

Երևանի քաղաքապետարանը FIP.am-ին հայտնել է, որ Հրաչյա Քոչարի փողոցում ավտոկայանատեղիների կապույտ գծանշումները կատարվել են հոկտեմբերի 15-20-ին։ Սակայն հոկտեմբերի 8-ին հրապարակված...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens