ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Նուբարաշենի նոր աղբավայրի կառուցման խոստումը՝ ընտրություններից ընտրություն

18:10, 7 Հլս, 2023

«Նուբարաշենի աղբավայրի փոխարեն նորը կկառուցվի»՝ առնվազն տասնամյա խոստումը կրկին Երևանի քաղաքապետարանի օրակարգում է։ 

Հունիսի 12-ի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին քննարկվել է նաև նոր աղբավայրի կառուցման հարցը։ Ըստ նիստի արդյունքներում քաղաքապետարանի լրատվական ծառայության տարածած հաղորդագրության, առկա աղբավայրի հարակից շուրջ 29 հա տարածքում կնախագծվի ու կկառուցվի եվրոպական չափանիշներին համապատասխանող նոր աղբավայր։ Զեկուցվում է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ տեխնիկատնտեսական ուսումնասիրությունն արդեն իրականացվել է, նախագիծը հնարավորին շուտ կյանքի կոչելու նպատակով ընտրվել է ամենանպատակահարմար տարբերակը: Հաշվետվությունը ներկայացվել է կառավարություն. հավանության արժանանալուց հետո համայնքը կդիմի ՎԶԵԲ-ին, որից հետո կմեկնարկի նախագծման փուլը: 

Նիստի ընթացում նիստը վարող Տիգրան Ավինյանին տեղեկացնում են, որ 26 մլն եվրո գումար ունեն հասանելի, ևս 5-ը պետք է, որի համար դիմել են կառավարությանը։ 

Տեղեկանք․ Նուբարաշենի քաղաքային աղբավայրը ձևավորվել է 1950-ականներից։ Այն գտնվում է Երևանի կենտրոնից 9-10 կմ հեռավորության վրա, մակերեսը 52․3 հեկտար է։ Տարեկան այս աղբավայր է տեղափոխվում 300-360,000 տոննա ծավալով թափոն: 

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է, թե ինչ փուլերով է անցել Նուբարաշենի նոր աղբավայրի կառուցման խոստումների՝ առնվազն մեկ տասնամյակ տևած պատմությունը։  

Նոր աղբավայրի կառուցման խոստումը «նախկինների» օրոք

2013 թ. Երևանի ավագանու ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր նախընտրական ծրագրով խոստացել էր աղբի տեսակավորման, վերամշակման ձեռնարկություն հիմնել։ 

2017 թ․ ընտրություններին արդեն, քաղաքապետ Տարոն Մարգարյանը քարոզարշավին նուբարաշենցիների հետ հանդիպմանը կրկին խոստացել էր՝ Երևանում կկառուցվի միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր աղբավայր, որտեղ կլինի նաև վերամշակման գործարան, իսկ հնի տեղում կլինի կանաչ գոտի։ 

Ի տարբերություն նախորդ նախընտրական խոստմանը, այս անգամ նոր աղբավայր կառուցելու փաստաթղթային որոշ հիմքեր կային։

2015-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Երևանի քաղաքապետարանի միջև ստորագրվել էր վարկային պայմանագիր, որով բանկը տրամադրում էր €8 միլիոնի վարկ՝ Նուբարաշենի գործող աղբավայրի կողքին նոր աղբավայր կառուցելու համար: Լրացուցիչ €8 միլիոն վարկ տրամադրում էր նաև Եվրոպական ներդրումային բանկը, ևս €10 միլիոն դրամաշնորհի տեսքով Եվրոպական միությունը և Արևելյան Եվրոպայի էներգետիկ արդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) հիմնադրամը: Նպատակն էր` Նուբարաշենի չկարգավորվող աղբատեղին «տեխնիկական և բնապահպանական անթույլատրելի ստանդարտներից վերածել նոր սանիտարական աղբավայրի, որը կհամապատասխանի ԵՄ ստանդարտներին»: Ըստ այդմ, աղբավայրը տարեկան ընդունելու էր 300,000 տոննա ծավալով թափոն, շահագործվելու էր 28 տարի: Պայմանագրով աղբի վերամշակման գործընթաց, այդուհանդերձ, նախատեսված չէր: 

Վարկային համաձայնագրին զուգահեռ, նույն տարում ստեղծվում է «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ-ն, որի միակ բաժնետերը Երևան համայնքն է։ Ստեղծման նպատակը նոր աղբավայրի շահագործման աշխատանքների համակարգումն էր։  

2016 թ․-ին արդեն կառավարությունը Երևանի համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 24.42 հա հողամասը «Հայանտառ» ՊՈԱԿ-ից վերցրեց և նվիրեց Երևան համայնքին՝ Նուբարաշենի նոր աղբավայրի կառուցման համար։ 

Հատկանշական է, որ կառավարությունը Նուբարաշենի նոր աղբավայրը որոշել էր կառուցել այն անտառային հողերի վրա, որի վերականգնման համար դեռևս 2011 թ․ ֏59 միլիոն էր տրամադրվել։ «Էկոլուրը» դեռևս 2018 թ․-ին պարզել էր, որ չնայած հատկացված գումարին, նշված տարածքում որևէ շինարարական աշխատանք չէր կատարվել, ոռոգման ջրի բացակայության պատճառով տնկիները գրեթե չէին կպել։

Նուբարաշենի նոր աղբավայրի կառուցման խոստումը՝ «նոր նախկինների» և «ներկաների» օրոք

Վարկային համաձայնագրի հասանելիության վերջնաժամկետը լրանում էր 2018-ին, և արդեն նոր քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման շրջանում՝ նույն տարում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը՝ համաձայնագրի ժամկետը երկարաձգելու որոշում է ընդունում։ Հայտարարվում է, որ աղբավայրը պատրաստ կլինի 2021 թ․-ին:

2019 թ․-ին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը տեղեկացնում է, որ Երևանում աղբավայր կառուցող կազմակերպության անունը հայտնի կդառնա 2019 թվականի վերջին, ըստ նրա` մրցույթը կայացել էր։ 2021-ին, սակայն, Հրաչյա Սարգսյանը ստիպված է լինում տեղեկացնել, որ աղբավայրի կառուցման ժամկետները փոխվել են։ 

2022-ին ծրագրի ընթացքից հետաքրքրվում է նախկին քաղաքապետ, արդեն ԱԺ պատգամավոր Տարոն Մարգարյանը, թե ինչո՞ւ դեռևս արդյունքներ չկան։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը պատասխանում է, որ կարծես թե հասել են այն փուլին, որ ընկերություն ընտրեն։ 

2023 թ․ մայիսին արդեն Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ առաջիկա պլանների մեջ է գործող աղբավայրի փակումը և այլ վայրում նոր աղբավայրի կառուցումը, որի համար կպահանջվի 5 տարի։ 

Այս տարվա մայիսին, երբ աղբավայրում հերթական անգամ հրդեհ էր բռնկվել, Ավինյանը տեղում լրագրողների հետ զրույցում պարզաբանել էր, թե ինչու է նոր աղբավայրի կառուցման ծրագիրն այդքան ձգձգվում։ Ըստ նրա, ծրագիրը չի իրականացվել տարբեր պատճառներով, իսկ հիմնական պատճառը  ծրագրի բարդ լինելն է եղել։ «Որովհետև նախագծումը, կառուցումը և հետագա սպասարկումը մեկ ընդհանուր փաթեթով է դրված եղել, հիմա մասնատել ենք նախագիծը, առանձին նախագծման աշխատանքներն են, առաջին փուլերն են առաջիկայում լինելու, հետո կառուցելու ենք աղբավայրը, հետո արդեն մեր համապատասխան հիմնարկը զբաղվելու է աղբավայրի սպասարկմամբ, նոր ֆորմատի աղբավայր է լինելու․․․»,- ասել է նա։

Նելլի Լազարյան 

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` աղբավայրԵրևանի քաղաքապետարանՆուբարաշեն

Հարակից հոդվածներ

«Թել-Սել» – Երևանի քաղաքապետարան համագործակցության մանրամասները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Թել-Սել» – Երևանի քաղաքապետարան համագործակցության մանրամասները

15:10, 12 Սպտ, 2024

Երևանում տրանսպորտի միասնական տոմսային համակարգ ներդնելու ժամկետների մասին քաղաքային իշխանությունների հայտարարությունները մի քանի անգամ փոփոխվել են։  Նախ, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը...

1.3 մլն դոլար՝ հիմնանորոգման համար․ երկու տարի է՝ թիվ 61 մանկապարտեզը փակ է ու դեռ հայտնի չէ, թե երբ կբացվի
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

1.3 մլն դոլար՝ հիմնանորոգման համար․ երկու տարի է՝ թիվ 61 մանկապարտեզը փակ է ու դեռ հայտնի չէ, թե երբ կբացվի

12:20, 21 Օգս, 2024

Երևանի Դավթաշեն վարչական շրջանի թիվ 61 մանկապարտեզը փակ է՝ հիմնանորոգման աշխատանքների պատճառով: Արդյունքում, տարբեր տարիներից հերթագրված 248 երեխա առայժմ հնարավորություն...

Oragir.News-ը սխալ է․ Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված գնման մրցույթն օրենքի խախտումով չի անցել
Սխալ

Oragir.News-ը սխալ է․ Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված գնման մրցույթն օրենքի խախտումով չի անցել

15:10, 13 Օգս, 2024

Օգոստոսի 8-ին Oragir.News-ը գրել էր, որ Երևանի քաղաքապետարանի կողմից «Երեխայի իրավունքների և շահերի պաշտպանություն» ծրագրի շրջանակներում անհրաժեշտ պարագաներ գնելու համար...

Քարոզչական էջերը խախտել են «լռության օրվա» կարգը — 2
Տվյալների լրագրություն

Քարոզչական էջերը խախտել են «լռության օրվա» կարգը — 2

15:31, 18 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» շարունակում է անդրադառնալ Երևանի ավագանու ընտրության «լռության օրը»՝ սեպտեմբերի 16-ին, սոցիալական մեդիայում գովազդի միջոցով քարոզչություն իրականացրած էջերին։ ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens