ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Տիգրան Ավինյանի բազմակի խախտումներն ու պետության անգործությունը

18:27, 15 Օգս, 2023

Օգոստոսի 11-ին Երևանի քաղաքապետարանը տեղեկացրեց, որ Երևան քաղաքում այլևս «Գազելներ» չեն լինի։ Այս տեղեկությունն ուղեկցվեց, ըստ էության, նախընտրական կարճ տեսանյութով, որտեղ վերջին «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը վարում է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Տեսանյութում կարող ենք նկատել օրենքի բազմաթիվ խախտումներ, որոնք թույլ է տալիս ինչպես Ավինյանը, այնպես էլ երթևեկության անվտանգության համար պատասխանատու պետական գերատեսչությունները։

1․ Համացանցում ամենից շատ քննարկված թեման հենց Ավինյանի՝ համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական ունենալու հարցն էր։ Բանն այն է, որ Հայաստանի օրենսդրությամբ, ուղևորներ փոխադրելու համար նախատեսված և բացի վարորդի նստատեղից` ավելի քան 8 նստատեղ ունեցող ավտոմոբիլ վարելու, այլ կերպ ասած՝ «Գազել» միկրոավտոբուս վարելու համար պետք է ունենալ D կարգի վարորդական իրավունք։

Այս հարցի պատասխանը տվեց Civilnet-ը, որը, հղում անելով ոստիկանության իր աղբյուրներին, ցույց տվեց, որ Ավինյանը չունի D կարգի վարորդական իրավունքի վկայական։

Մինչդեռ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 128 հոդվածի համաձայն՝ տրանսպորտային միջոցը վարելու իրավունք չունեցող անձի կողմից ՏՄ-ն վարելն առաջացնում է տուգանք՝ 25,000 դրամի չափով։

Իսկ ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենքի 18-րդ հոդվածն արգելում է մեքենայի վարումը, եթե վարորդը տրանսպորտային միջոցը վարում է առանց տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի։

2․ Միևնույն ժամանակ, վարչական տույժ պետք է նշանակվի Ավինյանին միկրոավտոբուսը վստահած կազմակերպության նկատմամբ, քանի որ ըստ ՎԻՎ օրենսգրքի 132 հոդվածի՝ կազմակերպությունների ղեկավարների կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար պատասխանատու անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց տրանսպորտային միջոցներ վարել թույլ տալը առաջացնում է տուգանքի նշանակում` 29,000 դրամի չափով։

*Լուսանկարը՝ Civilnet.am-ի

3․ Հաջորդ խախտումը, որը թույլ է տալիս Ավինյանը, առանց ամրակապվելու մեքենան վարելն է։ Մինչդեռ ՎԻՎ օրենսգրքով՝ առանց ամրակապվելու երթևեկելն առաջացնում է տուգանքի նշանակում 10,000 դրամի չափով և 1 տուգանային միավորի կիրառում։

4․ Հաջորդ խախտումը կանգնած ուղևորների փոխադրումն է։ Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքով սահմանվում է, որ միկրոավտոբուսներում ուղևորների նստեցումը թույլատրվում է ազատ նստատեղերի առկայության դեպքում, մինչդեռ տեսանյութում տեսնում ենք, որ Ավինյանի վարած գազելում սկզբում միայն նստած ուղևորներ են, այնուհետև կա մեկ կանգնած ուղևոր, իսկ վերջում արդեն կանգնած ուղևորները մի քանիսն են։

5․ Իհարկե, այս ամենից բացի, կան նաև այլ խախտումներ, ինչպիսիք են երթուղին սպասարկող ընկերության՝ «Մինի բաս» ՍՊԸ-ի աշխատակիցը չլինելով, վերջինիս պատկանող միկրոավտոբուսը վարելը, երթուղի դուրս գալուց առաջ բժշկական զննության վերաբերյալ երթակարգավարի որևէ փաստաթուղթ չտրամադրելը և այլն։ Նշենք, որ այս փաստաթղթերի առկայության համար հարցում կատարելը իմաստ չունի, որովհետև վարորդական իրավունքի բացակայությունը բացառում է այս փաստաթղթերի տրամադրումը, կամ դրանք պետք է տրամադրված լինեին խախտմամբ։ 

Տիգրան Ավինյանի՝ հիշատակված խախտումների պարագայում անգործություն են ցուցաբերել և ցուցաբերում համապատասխան պետական գերատեսչությունները, որոնք այս ամենը չեն նկատել կամ նկատելուց հետո որևէ իրավական գործընթաց չի սկսվել։

Օրինակ, Ներքին գործերի նախարարությունը, ի դեմս ոստիկանության, թույլ է տվել Ավինյանին առանց համապատասխան վարորդական իրավունքի վկայականի վարել երթուղային տրանսպորտ։

Երթուղին սպասարկող ընկերությունը, որը պատասխանատու է երթուղի դուրս եկող երթուղային տրանսպորտի տեխնիկական վիճակի ու վարորդի առողջական վիճակի համար, սակայն թույլ է տվել ընկերության աշխատակիցը չհամարվող անձին առանց համապատասխան փաստաթղթերի վարել իրեն պատկանող միկրոավտոբուսը։ 

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, որը վերահսկում է ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերության գործունեությունը և պարտավոր էր կանխել այդ ապօրինությունները։ Այս գերատեսչությունները կամ կազմակերպությունները, հանրային կարևորություն ունեցող այս խախտումներն արձանագրող հայտարարություններ մինչ այժմ չեն արել։ 

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Երևանի քաղաքապետարանհանրային տրանսպորտՏիգրան Ավինյան

Հարակից հոդվածներ

«Ռուսաստանից ամսական 150-180 մլն դոլար տրանսֆեր է գալիս․․․»․ Գագիկ Ծառուկյանի այս պնդումը սխալ է
Սխալ

Տիգրան Ավինյանի պնդումը վարորդների արտաժամյա վճարումների մասին հակասում է Հայաստանի օրենսդրությանը

12:32, 21 Ապր, 2026

Ապրիլի 6-ին տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դժգոհել էր վարորդների՝ ուղեվճարների հավաքագրման գործընթացին ներգրավված չլինելու համար։...

«Բարեգործական» այգի՝ քաղաքային միլիոններով. ինչո՞ւ չի ավարտվում Դավիթ Անհաղթի զբոսայգու շինարարությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Բարեգործական» այգի՝ քաղաքային միլիոններով. ինչո՞ւ չի ավարտվում Դավիթ Անհաղթի զբոսայգու շինարարությունը

15:13, 14 Ապր, 2026

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Դավիթ Անհաղթի անվան զբոսայգին արդեն երեք տարի է՝ բարեկարգվում է, սակայն այն դեռ շահագործման չի...

Ավտոկայանատեղիների վճարն ավելի կարևոր է, քան անվտանգ երթևեկությունը․ Ինչպես է քաղաքապետարանն իրականացնում փողոցների գծանշումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ավտոկայանատեղիների վճարն ավելի կարևոր է, քան անվտանգ երթևեկությունը․ Ինչպես է քաղաքապետարանն իրականացնում փողոցների գծանշումները

10:38, 17 Մրտ, 2026

Երևանի քաղաքապետարանը FIP.am-ին հայտնել է, որ Հրաչյա Քոչարի փողոցում ավտոկայանատեղիների կապույտ գծանշումները կատարվել են հոկտեմբերի 15-20-ին։ Սակայն հոկտեմբերի 8-ին հրապարակված...

Անիմաստ ծա՞խս, թե՞ քաղաքային դիվանագիտություն․ որքան է արժեցել Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների այցը Նիցցա
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Անիմաստ ծա՞խս, թե՞ քաղաքային դիվանագիտություն․ որքան է արժեցել Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների այցը Նիցցա

15:24, 18 Փտր, 2026

Սոցիալական ցանցերում և մի շարք լրատվական հարթակներում տարածվել էր պնդում, թե Վալենտինի օրը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի բյուջեի հաշվին...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens