ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՆԳՆ աշխատանքի իմիտացիան․ FIP-ը 17 րոպեում ավելի շատ խախտում հայտնաբերեց, քան պարեկները՝ 1 շաբաթում (տեսանյութ)

15:06, 22 Օգս, 2023

Օգոստոսի 14-ին Գյումրի-Երևան մայրուղու վրա տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով 11 մարդ զոհվեց։ Դեպքը երթևեկության անվտանգության հարցերի վերաբերյալ հանրային բուռն քննարկման առիթ դարձավ։ Հայտնի է, որ Հայաստանը մահացու ելքով վթարների վիճակագրությամբ աշխարհում «առաջատարներից» է, տարեկան մեր երկրում շուրջ 350 մարդ է մահանում ճանապարհներին։ Այս տարի արդեն երկրում ճանապարհային պատահարներից 217 մարդ է մահացել։ 

Շատերը Հայաստանում մահացու ելքով վթարների առատությունը պետության ոչ արդյունավետ աշխատանքի հետևանք են համարում։ Գծանշումների որակը, ճանապարհների լուսավորությունը, ավտոմեքենաների տեխնիկական վիճակը, ինչպես նաև վարորդների վարքագծի հանդեպ հսկողության պակաս․ այս ամենը մահացու ելքով վթարերի պատճառ կարող են լինել։ Մասնավորապես, մահացու ավտովթարների պատճառ է առանց ամրակապվելու երթևեկելը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, ամրագոտիներն ամենամեծ թվով կյանքներ փրկած միջոցներից են, և այն երկրներում, որտեղ դրանք խիստ կիրառվում են, վթարներից զոհերի թիվը նվազել է մոտ 50%-ով, իսկ երեխաների դեպքում՝ մոտ 70%-ով։

Մինչդեռ Հայաստանում չկա վիճակագրություն, թե մահացու ավտովթարներից քանիսի դեպքում է մահվան պատճառը եղել ամրակապված չլինելը։ Ամեն դեպքում, «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել, թե որքանով է Ներքին գործերի նախարարությունն ու դրա ծառայությունները պատշաճ հսկողություն սահմանում ամրակապված երթևեկելու պահանջի նկատմամբ։

Շաբաթներ առաջ մենք հարցում էինք ուղարկել Ներքին գործերի նախարարություն՝ խնդրելով տրամադրել առանց ամրակապվելու տրանսպորտային միջոց վարելու համար կազմված արձանագրությունների վիճակագրությունը՝ ըստ շաբաթների։

Ըստ այդմ, առանց ամրագոտու վարելու համար (ՎԻՎ 123․3 հոդված) հունիսի 1-ից մինչև հուլիսի 23-ը՝ 8 շաբաթվա ընթացքում, Երևանի տարածքում 1131 վարչական արձանագրություն է կազմվել, միջինը՝ շաբաթական շուրջ 141 արձանագրություն։ Այլ կերպ ասած, Պարեկային ծառայությունը Երևանում կարողացել է շաբաթական չամրակապված երթևեկող 141 վարորդ հայտնաբերել։ 

Մենք ձեռքի տակ եղած պարզ միջոցներով հաշվեցինք, թե որքանով է արդյունավետ առանց ամրակապվելու երթևեկության դեմ ՆԳՆ պայքարը։ Երևանի ամենաբանուկ հատվածներից մեկում՝ Հանրապետության հրապարակում, տեղադրեցինք տեսախցիկ և այն միացրած պահեցինք։ Շեշտենք՝ սա մայրաքաղաքի ամենակենտրոնն է, որտեղ գտնվում են կառավարական մի քանի շենքեր։ Սա մի վայր է, որտեղ անընդհատ հերթապահություն են իրականացնում Պարեկային ծառայության մի քանի մեքենաներ։ 

Եվ այսպես, մեր դիտարկումների արդյունքում, ընդամենը մեկ կետում առանց ամրակապվելու վարման 141 դեպք արձանագրեցինք 17 րոպեի ընթացքում։ Կարևոր է ընդգծել, որ մեր տվյալները վերաբերում են միայն ակնադիտական զննությամբ հաստատված դեպքերին, այսինքն, 141 խախտում 17 րոպեում՝ սա այն տվյալն է, որը հնարավոր է եղել հաստատել առավելագույն ճշգրտությամբ, մնացած դեպքերում խախտման փաստը կասկածելի է կամ դժվար է արձանագրել։ Առանց ամրագոտու վարելու դեպքերն իրականում շատ ավելին են։ Այլ կերպ ասած, տեսախցիկով «զինված» ցանկացած պարեկ կարող է ժամում առնվազն մի քանի հարյուր նման խախտում հայտնաբերել, արձանագրել, տուգանել և կանխել հետագա խախտումները, որոնք կարող են մահացու ելքով վթարի պատճառ դառնալ։  

Ի դեպ,  մեր դիտարկման ընթացքում հայտնաբերել ենք նաև բազմաթիվ այլ խախտումներ, որոնցից ամենահաճախակիներն են՝ վարելու ընթացքում ծխելը և հեռախոսով խոսելը։ Արձանագրվել են նաև առերևույթ թույլատրելիից ավելի մգացված ապակիներով երթևեկելու դեպքեր, ինչպես նաև հետիոտնային անցման վրա արգելող նշանի (կարմիր լույսի) տակ երթևեկելու դեպքեր։ Պատրաստ ենք ոստիկանությանը տրամադրել տեսախցիկի արձանագրած բոլոր նյութերը՝ խախտումների հստակ ժամերը ֆիքսելու և  դրանց իրավական հետևանք տալու համար։ 

Հակոբ Կարապետյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` երթևեկության խախտումներՆԳՆՊարեկային ծառայություն

Հարակից հոդվածներ

Կիրանցում քվեարկության առեղծվածային պատկերը և ԿԸՀ-ի լռությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կիրանցում քվեարկության առեղծվածային պատկերը և ԿԸՀ-ի լռությունը

14:19, 10 Հնս, 2026

Տավուշի մարզի Կիրանց համայնքում անցկացված ընտրությունների վերաբերյալ սոցիալական ցանցերում քննարկումներ են ծավալվել ընտրողների թվի և քվեարկության արդյունքների շուրջ։ Ֆեյսբուքյան օգտատեր...

«Թուրքիայից բերված 100 հազար անձնագրեր»․ ընտրությունների համատեքստում վերաշրջանառվող հին կեղծիք
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Թուրքիայից բերված 100 հազար անձնագրեր»․ ընտրությունների համատեքստում վերաշրջանառվող հին կեղծիք

14:22, 9 Հնս, 2026

Hayq News կոչվող յութուբյան ալիքը «Թուրքիայից Հայաստան են ներմուծվել կեղծ անձնագրե՞ր, գուցե դրանց հաշվի՞ն է ավելացել Փաշինյանի ձայները» վերտառությամբ տեսանյութ...

Մեկ տարում 5450 վարորդ զրկվել է վարորդական իրավունքից․ խստացված վերահսկողությո՞ւն, թե՞ ճանապարհային անվտանգության նոր մոտեցում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Մեկ տարում 5450 վարորդ զրկվել է վարորդական իրավունքից․ խստացված վերահսկողությո՞ւն, թե՞ ճանապարհային անվտանգության նոր մոտեցում

11:20, 14 Մյս, 2026

Հայաստանում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հարցը մշտապես հանրային քննարկումների առանցքային թեմա է։ Հատկապես ուշադրության կենտրոնում են վարորդական իրավունքից զրկելու դեպքերի...

Հայաստանում զենքի ապօրինի շրջանառությունը կտրուկ աճել է․ պատերազմի հետևա՞նք, թե՞ իրավապահների աշխատանքի արդյունք
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանում զենքի ապօրինի շրջանառությունը կտրուկ աճել է․ պատերազմի հետևա՞նք, թե՞ իրավապահների աշխատանքի արդյունք

14:12, 6 Մյս, 2026

2020 թվականի պատերազմից հետո Հայաստանում հազարավոր միավոր զենք է դուրս եկել վերահսկողությունից։  Արդյունքում երկրում կտրուկ աճել են ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens