ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Նոր տեսակի կենսաչափական անձնագրերը կառավարության անգործության ու անպատասխանատու վարքագծի ապացույց

18:45, 14 Նյմ, 2023

2017 թ. հունվարի 1-ին ավարտվել էր Հայաստանի Հանրապետության կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը սպասարկող և բլանկներ մատակարարող Լեհական PWPW ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը։ Դրանից հետո մինչ օրս կառավարությունը շարունակաբար հետաձգում է նոր տեսակի կենսաչափական անձնագրերի տրամադրումը:

Նախորդ տարի կառավարության առաջարկած նախագծով նախկինում գործող կենսաչափական անձնագրերի գործողության ժամկետը ևս մեկ տարով հետաձգվեց՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։

Ազգային ժողովում այդ հարցի քննարկման ժամանակ նախագծի համազեկուցող ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը խնդրեց կողմ քվեարկել կառավարությանը ևս մեկ տարի ժամանակ տալուն՝ նոր տեսակի կենսաչափական անձնագրերի համակարգը ներդնելու համար․ «Այն կեսնաչափական անձնագիրը, որը որ տրվել է 2012 թվականից առ այսօր, համարվում է ոչ բավարար տեխնիկական պայմաններին և մշակվելու է նոր անձնագրի և փաստաթղթերի ձև, ինչի համար կառավարությանը պետք է ևս մեկ տարի այդ աշխատանքները ավարտելու համար և խնդրում եմ կողմ քվեարկել այս նախագծին»,- հորդորեց պատգամավորը։

Պատգամավոր Արսեն Թորոսյանը հարցրեց․ «Մենք կարո՞ղ ենք հիմա, այստեղ, բոլորով պայմանավորվել, որ այլևս երբեք չենք երկարացնելու նախորդ անձնագրերի գործողության ժամկետը և մեր լիազոր մարմինը չի բերելու նոր նախագիծ, օրինակ՝ մի տարի հետո էս նույն հարցը էստեղ քննարկելու համար»։

Հարցին ի պատասխան Արմեն Խաչատրյանը «հույս հայտնեց», որ այդպես չի լինի․ «Լիահույս եմ, որ երբևէ այլևս անձնագրերի հետ կապված հետաձգումներ չեն լինելու։ […] Լիահույս եմ, որ այս մեկ տարվա ընթացքում բոլոր աշխատանքները կավարտվեն և մենք վերջապես կունենանք այն անձնագիրը և այն փաստաթղթերը […] ինչը որ մենք պետք է ունենանք»:

Սրան ի պատասխան, նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը պահանջեց, որ ոչ թե լիահույս լինեն, այլ հետևեն, որ դա ի կատար ածվի․ «Եկեք բայց ամեն դեպքում ոչ թե լիահույս լինենք, այլ հետևենք, որ էդպես էլ լինի, որովհետև սա ոչ թե հույսերի տեղ է, այլ քաղաքականության իրագործման և վերահսկման։ Եվ կարծում եմ մեր ոստիկանության գործընկերները Ազգային ժողովի դիրքորոշումը լսեցին»։

Սա նշանակում էր, որ արդեն 2024 թվականից քաղաքացիները պետք է հնարավորություն ստանային նոր տեսակի կենսաչափական անձնագրեր ստանալու։

Սակայն պարզվում է՝ այս անգամ ևս կառավարությունը, ի դեմս Ներքին գործերի նախարարության, չկարողացավ խոստացված ժամանակում ներդնել նոր կենսաչափական անձնագրերի համակարգը։

Այս տարվա ընթացքում Ներքին գործերի նախարարությունը կատարել է երկու խոշոր գնում: Մեկը՝ «Լեհական արժեթղթերի արտադրամաս» ԲԸ-ից այս տարվա փետրվարին «մեկ անձ» գնման ընթացակարգով գնել է 200 հազար հատ նույնականացման քարտ՝ 144,4 մլն դրամով (պայմանագրի ծածկագիր՝ ՀՀ Ո ՄԱԱՊՁԲ-ԱՆՁՆԱԳԻՐ/2023/Հ-29), և մեկ անգամ էլ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին «հրատապ մեկ անձ» ընթացակարգով «Պեռվի պեչատնի դվոր» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրով ստացել է 700 հազար հատ հին նմուշի անձնագիր՝ 945 մլն դրամով (պայմանագրի ծածկագիրը՝ ՀՀ Ո ՀՄԱԱՊՁԲ-2023-ԱՆՁՆԱԳԻՐ)։ Նոր նմուշի անձնագրերի որևէ գնում, փաստացի, չի արել:

Այսինքն ակնհայտ է, որ կառավարությունը ոչ միայն չի կարող այս տարվա հունվարից սկսել նոր տեսակի կենսաչափական անձնագրերի տրամադրման գործընթացը, այլ նաև դեռևս չի գնել դրանք։

Սա է պատճառը, որ հերթական անգամ որոշվեց հետաձգել նոր համակարգի ներդնումը: Այս հարցի քննարկումը տեղի ունեցավ օրեր առաջ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ Սակայն ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ նախագիծն Ազգային ժողով բերած Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը չկարողացավ հստակ նշել, թե երբ է ի վերջո նախատեսվում գործարկել նոր տեսակի կենսաչափական անձնագրերի տրամադրման գործընթացը։

ՀՀ տեղեկատվական համակարգերի խորհրդի անդամ Ներսես Երիցյանն էլ հայտնեց, որ նոր կենսաչափական անձնագրերի տրամադրումը կարող է սկսվել 2025 թվականի երկրորդ կեսից ոչ շուտ, քանի որ նախ պետք է հասկանալ, թե ինչ բնութագիր պետք է ունենան անձնագրերը, այնուհետև մրցույթ հայտարարվի և լավագույն դեպքում 2024 թվականի երկրորդ կեսին կունենանք հաղթող մասնակցին, իսկ համակարգի ներդնումը կտևի մեկ տարի։

Այսպիսով փաստենք, որ նախորդ տարի տրված խոստումը, թե հին անձնագրերի տրամադրման ժամկետի երկարաձգումը ևս մեկ տարով կլինի վերջինը, կեղծ էր։ ՀՀ քաղաքացիները դեռևս կշարունակեն ստանալ հին նմուշի անձնագրեր, քանի որ կառավարությունը նույնիսկ չի կողմնորոշվել, թե ինչպիսին է լինելու նոր անձնագիրը։ Այս պահին հայտնի է միայն, որ առայժմ ընտրվել են միջազգային խորհրդատուներ, որոնք սկսել են ուսումնասիրությունները՝ Հայաստանի կարիքներին համահունչ առաջարկություններ ներկայացնելու ուղղությամբ։ Իսկ նոր տեսակի կենսաչափական անձնագրերի տրամադրումը կարող է սկսվել լավագույն դեպքում 2025 թվականի երկրորդ կեսից։

Այս նյութը պատրաստվել է ՄԹ կառավարության ֆինանսավորմամբ՝ ՄԹ Միջազգային զարգացման աջակցության շրջանակում։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը:

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Թրամփը չի անդրադարձել ԱԺ ծեծկռտուքին․ միջադեպի մասին հրապարակած ոչ պաշտոնական էջը պատկանում է նրա աջակցին
Սխալ

Թրամփը չի անդրադարձել ԱԺ ծեծկռտուքին․ միջադեպի մասին հրապարակած ոչ պաշտոնական էջը պատկանում է նրա աջակցին

15:19, 30 Հկտ, 2026

ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 29-ին իշխող ու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի կադրերը հայտնվել են նաև ԱՄՆ նախագահ...

350 հազար դրամի խոստում․ ի՞նչ է թաքնված դրա հետևում
Տեսանյութեր

350 հազար դրամի խոստում․ ի՞նչ է թաքնված դրա հետևում

14:40, 30 Հկտ, 2026

Խոստանում են 350 հազար դրամ, բայց կարող եք կորցնել ձեր Telegram հաշիվը TikTok-ում տարածվող տեսանյութը քաղաքացիներին առաջարկում է ստանալ իբր...

Անվճար ուղևորափոխադրում դեպի Գորիս
Տեսանյութեր

Անվճար ուղևորափոխադրում դեպի Գորիս

12:39, 29 Հկտ, 2026

Գորիսի ՏԻՄ ընտրություններից առաջ Երևան-Գորիս երթուղով ուղևորափոխադրումներն իրականացվել են անվճար, իսկ ուղևորներին տրամադրվել են քարոզչական բուկլետներ։ Ի՞նչ կապ ունի ուղևորափոխադրողը...

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի
Տվյալների լրագրություն

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի

17:25, 28 Հկտ, 2026

Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, անդրադառնալով երկրում գյուղատնտեսության ոլորտի վիճակին, հայտարարել է․  «Մեր երկրում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens