ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՆԳՆ-ն տվյալներ է կեղծում. վարչապետի շարասյան կողմից հետիոտնային անցման վրա կնոջ վրաերթի դեպքը դուրս է մնացել վիճակագրությունից

16:54, 7 Դկտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» նոյեմբերի 27-ին հարցում էր ուղարկել ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ խնդրելով տրամադրել 2018-ից մինչև 2023 թվականի հոկտեմբեր ամիսը ներառյալ Երևան քաղաքում վրաերթի դեպքերի վիճակագրությունը։ 

Նախարարությունը սահմանված ժամկետում պատասխանել է հարցմանը՝ տրամադրելով վերոհիշյալ ժամանակահատվածում վրաերթերի վիճակագրությունը։ Ըստ այդմ՝ 2018-ին գրանցվել է հետիոտնի վրաերթի 695 դեպք․ մահացու ելքով և հետիոտնային անցման վրա դեպքերի վերաբերյալ թիվ նշված չէ։ 

Ըստ ՆԳՆ տվյալների՝ 2019 թվականին գրանցվել է վրաերթի 775 դեպք․ դրանցից 61-ը՝ մահացու ելքով, և 6-ը՝ հետիոտնային անցման վրա։ 2020-ին գրանցվել է 490 դեպք, որից մահվան ելքով՝ 33-ը, և հետիոտնային անցման վրա՝ 6-ը։ 2021-ին գրանցվել է վրաերթի 684 դեպք, որից 44-ը՝ մահվան ելքով, և 2-ը՝ հետիոտնային անցման վրա։ 

Նախարարության տրամադրած տվյալների համաձայն, 2022 թվականին վրաերթի 626 դեպք է գրանցվել, այդ դեպքերից 36-ն ունեցել են մահվան ելք։ Նախարարությունը, սակայն, հարցման պատասխանի մեջ 2022-ին հետիոտնային անցման վրա վրաերթի դեպքերի թիվը 0 է ներկայացրել։ 

FIP.am-ը նկատեց, որ նախորդ տարի հետիոտնային անցման վրա վրաերթի առնվազն մեկ դեպք հայտնի է հասարակությանը․ 2022 թվականի ապրիլի 26-ի երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան առաջին մեքենան Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկեց 28-ամյա հղի կնոջը։   

Հրապարակված տեսագրությունում երևում է, որ կինը վրաերթի է ենթարկվել հենց հետիոտնային անցման վրա։ 

Ուշադրություն․ զգայուն բովանդակություն։ 

Փաստացի, ՀՀ ներքին գործերի նախարարությունը 2022 թվականի վիճակագրության մեջ չի ներառել հետիոտնային անցման վրա գրանցված վրաերթի այդ դեպքը՝ պնդելով, որ առհասարակ նման հանգամանքներում վրաերթի դեպքեր այդ տարի չեն եղել։ 

Ավելի վաղ FIP.am-ը ներկայացրել էր նաև հանցավորության դեմ պայքարի վերաբերյալ ոստիկանության ներկայացրած վիճակագրության և իրական պատկերի միջև եղած խզումը․ բացահայտված հանցագործությունները մի քանի անգամ ավելի քիչ են, քան ներկայացնում է ոստիկանության վիճակագրությունը։

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ՀՀ ՆԳՆՀՀ ոստիկանությունվիճակագրությունվրաերթ

Հարակից հոդվածներ

Հայաստանում արտագաղթը դադարե՞լ է․ ինչ է իրականում ասել Արփինե Սարգսյանը, և ինչ են ցույց տալիս թվերը
Մանիպուլյատիվ

Հայաստանում արտագաղթը դադարե՞լ է․ ինչ է իրականում ասել Արփինե Սարգսյանը, և ինչ են ցույց տալիս թվերը

12:01, 22 Հկտ, 2026

TikTok սոցիալական ցանցի «Իրական օրակարգ» էջում հրապարակված տեսանյութում Հայաստանից արտագաղթի վերաբերյալ մի շարք պնդումներ են արվում՝ կասկածի տակ դնելով Ներքին...

Զինվորական ծառայության փոխարեն՝ ոստիկանական ծառայություն․ ի՞նչ նախագիծ է քննարկվում
Բացատրական

Զինվորական ծառայության փոխարեն՝ ոստիկանական ծառայություն․ ի՞նչ նախագիծ է քննարկվում

12:50, 9 Հկտ, 2026

Հայաստանում կարող է ներդրվել պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու նոր մեխանիզմ․ երիտասարդներին առաջարկվում է սովորել Ներքին գործերի նախարարության ուսումնական հաստատությունում, ապա...

Պապոյանի պնդումն ու Հայաստանի ինովացիոն վարկանիշը՝ կարճաժամկետ ու երկարաժամկետ համատեքստում
Տվյալների լրագրություն

Պապոյանի պնդումն ու Հայաստանի ինովացիոն վարկանիշը՝ կարճաժամկետ ու երկարաժամկետ համատեքստում

16:09, 3 Հկտ, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 30-ին իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) 2026 թվականի «Գլոբալ...

Ոստիկանությունում ծառայում է 887 կին․ ի՞նչ են փոխել ծրագրերն ու ընդունելության նոր պայմանները
Բացատրական

Ոստիկանությունում ծառայում է 887 կին․ ի՞նչ են փոխել ծրագրերն ու ընդունելության նոր պայմանները

10:54, 18 Սպտ, 2026

Տարիներ շարունակ ոստիկանական ծառայությունը Հայաստանում, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներում, ընկալվել է հիմնականում որպես տղամարդկանց մասնագիտություն։ Այդ պատկերն աստիճանաբար փոխվում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens