ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Նոյեմբերի 9-ով Ադրբեջանի ու Նախիջևանի տրասնպորտային հաղորդակցության վերահսկողությունը տրվել է ՌԴ-ին․ ՔՊ-ականի մանիպուլյացիան

20:38, 16 Հնվ, 2024
ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

ԱԺ «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Գևորգ Պապոյանը լրագրողների հետ ճեպազրույցում պնդել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության վերահսկողություն Ռուսաստանի Դաշնության սահմանապահ ծառայությանը տրված չէ։ 

Պապոյանը, մասնավորապես, պատասխանելով Ադրբեջանի՝ Սյունիքով միջանցք պահանջելու մասին հարցին, պնդել է, թե հայտարարության մեջ «կետ չկա, որ ռուսները պետք է գան այդտեղ (նկատի ունի՝ Սյունիք, -խմբ․) ու ինչ-որ բան վերահսկեն»։

Լրագրողի հարցին, թե ինչի մասին է հայտարարության 9-րդ կետը, Պապոյանը պատասխանել է․ «Այդ կետը նրա մասին է, որ Հայաստանն ընդամենը պետք է ճանապարհ տրամադրի, և Հայաստանը պատրաստ է դա տրամադրել»։

Ինչ է գրված հայտարարության 9-րդ կետում 

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում նշվում է․ 

Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:

Այսպես, հայտարարության 9-րդ կետում չի հիշատակվում Ադրբեջանի արևմտյան շրջանների ու Նախիջևանի հետ տրանսպորտային կապի  որևէ հստակ տարածք, այդ թվում՝ նաև Սյունիքը, որտեղով անցնող տրանսպորտային հաղորդակցությունը պետք է վերահսկվի ՌԴ սահմանապահ մարմինների կողմից։ 

Միևնույն ժամանակ, հայտարարության 9-րդ կետը ենթադրում է, որ ՀՀ-ով Ադրբեջանի արևմտյան շրջանների ու Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը, անկախ նրանից, թե այն ՀՀ-ի որ ճանապարհով կամ մարզով կանցնի, տրված է ՌԴ սահմանապահների վերահսկողությանը։ 

Չնայած՝ Պապոյանը ճիշտ է, երբ ասում է, որ հայտարարության 9-րդ կետում հիշատակված չէ Սյունիքով անցնող տրանսպորտային հաղորդակցության վրա ռուսական վերահսկողությունը, սակայն հայտարարության համապատասխան կետում հստակ նշված է, որ Ադրբեջանի՝ ՀՀ տարածքով Նախիջևանի հետ հաղորդակցությունը, անկախ դրա աշխարհագրությունից, պետք է վերահսկեն ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները։ Հետևաբար, Պապոյանի պնդումը մանիպուլյատիվ է։ 

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Գևորգ Պապոյանեռակողմ հայտարարությունՍյունիք

Հարակից հոդվածներ

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի
Տվյալների լրագրություն

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի

17:25, 28 Հկտ, 2026

Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, անդրադառնալով երկրում գյուղատնտեսության ոլորտի վիճակին, հայտարարել է․  «Մեր երկրում...

Պապոյանի պնդումն ու Հայաստանի ինովացիոն վարկանիշը՝ կարճաժամկետ ու երկարաժամկետ համատեքստում
Տվյալների լրագրություն

Պապոյանի պնդումն ու Հայաստանի ինովացիոն վարկանիշը՝ կարճաժամկետ ու երկարաժամկետ համատեքստում

16:09, 3 Հկտ, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 30-ին իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) 2026 թվականի «Գլոբալ...

Գևորգ Պապոյանի հայտարարությունը մոլորեցնող է․ Հայաստանից ԱՄԷ ծաղիկներ արտահանվել են նաև նախկինում
Մանիպուլյատիվ

Գևորգ Պապոյանի հայտարարությունը մոլորեցնող է․ Հայաստանից ԱՄԷ ծաղիկներ արտահանվել են նաև նախկինում

14:47, 20 Հլս, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 19-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես Դուբայ»։ Գրառման...

Պապոյանի պնդումը սխալ է. Հայաստանից ՌԴ արտահանումը «ավելի լավ վիճակում» չէ
Սխալ

Պապոյանի պնդումը սխալ է. Հայաստանից ՌԴ արտահանումը «ավելի լավ վիճակում» չէ

17:44, 21 Մյս, 2026

«Ես առավոտյան իմ տեղակալին հանձնարարել եմ, որպեսզի ինձ ուղարկի տվյալներ, թե որքա՞ն ապրանք ենք արտահանել Ռուսաստանի Դաշնություն անցած տարի ու...

  • Մեր մասին
  • Գործընկերներ
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens