ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • Գլխավոր
  • Պաշտոնական
  • Լրատվական
  • Մանիպուլյատիվ
  • Ընտրություններ
  • Բոլորը
  • Հայերեն (hy)Հայերեն
  • English (en)English
  • Русский (ru)Русский
    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    fip.am
    • Գլխավոր
    • Պաշտոնական
    • Լրատվական
    • Մանիպուլյատիվ
    • Ընտրություններ
    • Բոլորը
    • Հայերեն (hy)Հայերեն
    • English (en)English
    • Русский (ru)Русский
      Արդյունքներ չեն գտնվել
      Դիտել բոլոր արդյունքները
      ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
      fip.am
      Արդյունքներ չեն գտնվել
      Դիտել բոլոր արդյունքները
      Գլխավոր Մանիպուլյատիվ

      Հ1-ը լռում է զինծառայողի վիրավորման հանգամանքների մասին

      19:24, 22 Հունվարի, 2018
      Հ1-ը  լռում է զինծառայողի վիրավորման հանգամանքների մասին

      Վերջին օրերին հայկական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում հայտնվեց նախկին զինծառայող Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար անհրաժեշտ գումարի հանգանակության կազմակերպումը։ Դրամահավաքին միանալու կոչ էր արել էր նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Սարգսյանի կոչից հետո դրամահավաքին պարբերաբար անդրադարձ է կատարել նաև Հանրային հեռուստաընկերությունը՝ հիմնականում իր լուսաբանման ընթացքում ընդգծելով պաշտպանության նախարարի ունեցած ներդրումն այդ գործում և չներկայացնելով զինծառայողի՝ ծառայակից սպայի կողմից հրազենային վնասվածք ստանալու հանգամանքը։

      «19 տարեկանում գլխից հրազենով վիրավորված զինվորն ուշքի էր եկել արդեն 20-ում»,— հունվարի 21-ի թողարկման մեջ պատմում է հեռուստաընկերության լրատվական ծառայության «360 աստիճան» հաղորդումը՝ չասելով, թե ում կողմից էր Ալբերտը ստացել այդ վնասվածքը։

      Կարդացեք նաև

      0038 հրամանով հղում է արվում ընտրությունների արդյունքներին, որոնք դեռ չկային

      «Տուշոնկաները» ՊՆ-ին կրկնակի թանկ չեն մատակարարվել

      «Չեմ տեսել, որ զինվորի հաց գողացողները կրակի մեջ չընկնեն» (տեսանյութ)

      Զինծառայողի՝ սպայի կողմից վիրավորվելու հանգամանքների մասին Հանրայինը լռել է նաև հունվարի 20-ին «Օրակարգ» լրատվականի հիմնական թողարկման ժամանակ անդրադարձի ընթացքում։ Փոխարենը լրատվականն առաջին հերթին պատմել է այն մասին, որ իր Ֆեյսբքուի էջում հանգանակությանը մասնակցելու կոչ էր արել ՊՆ Վիգեն Սարգսյանը։  Հունվարի 13-ի հրապարակած տեսանյութում ևս հիմնական շեշտը դրված է Վիգեն Սարգսյանի գրառման և դրամահավաքին նախարարի անձնապես մասնակցության վրա։

      Ուստի հարկ ենք համարում հիշեցնել, որ, համաձայն ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, ժամկետային զինծառայող Ալբերտ Դալլաքյանը հրազենային վիրավորումը ստացել է 2016 թվականի հունիսի 4-ին՝ «N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի գետնատնակում՝ դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով»։ Սպային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Նախաքննությունը շարունակվում է մինչ այժմ։ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» իրավական լրատվական կայքի դեկտեմբերի 26-ի հրապարակման համաձայն, կասկածվող սպան շարունակում է ծառայությունը` նույն զորամասում։

      Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ հասարակության վճարած հարկերից ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» հաղորդաշարը լռում է հասարակությանը հուզող աղմկահարույց հարցերի մասին։ Ավելի վաղ ՍՈՒՏ.am-ը պատմել էր, թե ինչպես է «Օրակարգ»-ը լուսաբանել ՀՀ ԱԺ պատվիրակության այցը ՌԴ Պետդումա՝ լռելով Հայաստանում ռուսաց լեզվի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ ռուսական կողմի առաջարկի մասին, որն այդ օրերին բացասական արձագանքի արժանացավ հասրակության լայն շրջանակի կողմից։

      • Total: 0
      • 0
      • 0
      Թեգեր` Vigen SargsyanԶՈՒհ1ՀՀ ԶՈւՀՀ ՊՆվիգեն սարգսյանՕրակարգ
      Նախորդ հոդվածը

      Լավրովը ստում է Բուդապեշտի հուշագրի մասին

      Հաջորդ հոդվածը

      Արմեն Սարգսյան՝ գործարար, դիվանագետ թե՞ բարերար

      Հարակից հոդվածներ

      McDonald’s բացելու խոստումները չեն համապատասխանում իրականությանը
      Մանիպուլյատիվ

      McDonald’s բացելու խոստումները չեն համապատասխանում իրականությանը

      18:41, 18 Փետրվարի, 2019

      2011 թվականին Mediamax.am-ին տված հարցազրույցում «Դալմա Ինվեստ» ընկերության տնօրեն Էդգար Խաչատրյանը հայտնել էր, որ շուտով Հայաստանում կբացվեն McDonald’s-ի սննդի կետեր։...

      Փաշինյանը խոսել է դատարանների և կոռուպցիայի մասին․ երկու նկատառում
      Մանիպուլյատիվ

      Փաշինյանը խոսել է դատարանների և կոռուպցիայի մասին․ երկու նկատառում

      20:30, 12 Փետրվարի, 2019

      Փետրվարի 12-ին Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ հարցերի, խոսել է դատական իշխանության անկախության և...

      EADaily-ն ՀՔԾ քննիչներին ներկայացնում է որպես «Սորոսի մարդիկ»
      Մանիպուլյատիվ

      EADaily-ն ՀՔԾ քննիչներին ներկայացնում է որպես «Սորոսի մարդիկ»

      15:56, 10 Փետրվարի, 2019

      Մոսկվայում տեղակայված Eurasia Daily-ի հոդվածում, մասնավորապես, անդրադարձ է արվում Մարտի 1-ի գործով ՀՀ առաջին և երրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի և...

      Հայաստան ժամանածները մեկնածներից շատ են, բայց պարզ չէ, թե ինչքան
      Մանիպուլյատիվ

      Հայաստան ժամանածները մեկնածներից շատ են, բայց պարզ չէ, թե ինչքան

      19:38, 5 Փետրվարի, 2019

      2019 թվականի հունվարի մեկին՝ նոր տարվա առաջին օրը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Հայաստան ժամանածների և Հայաստանից մեկնածների դրական տարբերության...

      Հաջորդ հոդվածը
      Արմեն Սարգսյան՝ գործարար, դիվանագետ թե՞ բարերար

      Արմեն Սարգսյան՝ գործարար, դիվանագետ թե՞ բարերար

      Բաց մի թողեք

      Վարչապետը Ալավերդիով չէր կարող գնալ Դսեղ․ Politik.am-ը մանիպուլացնում է
      Լրատվական

      Վարչապետը Ալավերդիով չէր կարող գնալ Դսեղ․ Politik.am-ը մանիպուլացնում է

      15:12, 20 Փետրվարի, 2019
      McDonald’s բացելու խոստումները չեն համապատասխանում իրականությանը
      Մանիպուլյատիվ

      McDonald’s բացելու խոստումները չեն համապատասխանում իրականությանը

      18:41, 18 Փետրվարի, 2019
      «Հեղափոխություն չի եղել»-ը կոնտեքստից կտրված է տարածվում
      Լրատվական

      «Հեղափոխություն չի եղել»-ը կոնտեքստից կտրված է տարածվում

      17:41, 18 Փետրվարի, 2019
      Ռուսական պետական ԶԼՄ-ների կեղծ «հետաքննությունը» Հայաստանի մասին
      Լրատվական

      Ռուսական պետական ԶԼՄ-ների կեղծ «հետաքննությունը» Հայաստանի մասին

      16:45, 15 Փետրվարի, 2019
      Իշխանությունները հղում են անում մի համաձայնագրի, որը կապ չունի հումանիտար առաքելության հետ
      Պաշտոնական

      Իշխանությունները հղում են անում մի համաձայնագրի, որը կապ չունի հումանիտար առաքելության հետ

      22:30, 14 Փետրվարի, 2019
      Լրատվամիջոցների կեղծիքների հետքերով
      Լրատվական

      Լրատվամիջոցների կեղծիքների հետքերով

      17:49, 13 Փետրվարի, 2019
      fip.am

      • Մեր մասին
      • Հետադարձ կապ
      • Օգտագործման կանոններ




      Copyright © 2018 Union of Informed Citizens

      Արդյունքներ չեն գտնվել
      Դիտել բոլոր արդյունքները
      • Գլխավոր
      • Պաշտոնական
      • Լրատվական
      • Մանիպուլյատիվ
      • Ընտրություններ
      • Բոլորը
      • Հայերեն (hy)
      • English (en)
      • Русский (ru)

      Copyright © 2018 Union of Informed Citizens