ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

5-րդ դասարանի Մայրենիի դասագրքում ադրբեջանցի հեղինակ ներառված չէ․ Ֆեյսբուքյան գրառումների հետքերով

13:20, 2 Փտր, 2024

Սոցիալական մեդիայում տարածվում են մի շարք օգտատերերի գրառումներ, որոնք պնդում են, թե ՀՀ հանրակրթական դպրոցի 5-րդ դասարանի «Մայրենի» առարկայի դասագրքում ադրբեջանցի հեղինակի պատմվածք է ներառված։ 

Սոցցանցերում հրապարակումներից հետո լուրը շարունակեց տարածվել՝ հայտնվելով մամուլում․ այն տարածեցին PastInfo-ն, Aysor.am-ը և այլ կայքեր։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրեց «Մայրենի» առարկայի 5-րդ դասարանի դասագիրքն ու պարզեց, որ այնտեղ ադրբեջանցի հեղինակի ստեղծագործություն չկա։ 

FIP.am-ն ուսումնասիրեց նաև, ֆեյսբուքյան Zona Postive էջի հրապարակված տեսանյութն և գրառումը: Առաջինում երևում է «Մանկական պատմվածքների ժողովածու» գիրքը, որում ներառված է նաև պատմվածք, որը էջը վերագրել է ադրբեջանցի հեղինակի։ 

Էջը հաջորդ գրառման մեջ նկատել է, որ գրքի նույն շարադրանքով պատմվածքներից մեկը ներառվել է 2023 թվականին տպագրված 5-րդ դասարանի «Մայրենի» առարկայի դասագրքում։  

Այսպես, գիրքը տպագրվել է 2008 թվականին Save the Children հիմնադրամի կողմից և այն ժամանակ երաշխավորվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից։ Ժողովածուի պատմվածքները մշակվել են Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի հեղինակների կողմից ռուսերեն գրված սցենարների հիման վրա, և դրանք մշակել ու ավարտուն տեսքի է բերել Բերնարդինե Սարգսյանը։ 

FIP.am-ի հետ զրույցում գրքի թարգմանիչ Նունե Թորոսյանը պատմեց, որ Save the Children հիմնադրամի դրամաշնորհի շրջանակում հայ, ադրբեջանցի և վրացի սցենարիստները մանկական ֆիլմի ռուսալեզու սցենար են մշակել, և ամեն սցենարիստի հանձնարարված է եղել ֆիլմի թեմատիկ հատվածներից մեկը։ 

Թորոսյանը նշում է, որ հետագայում հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ գործակցությամբ որոշվել է ֆիլմի սցենարը վերածել պատմվածքների՝ տեղայնացնելով դրանք հայկական միջավայրին․ թարգմանիչը նշել է, որ հայ հեղինակ Բերնարիդինե Սարգսյանն է ֆիլմի սցենարի թեմատիկ դրվագները մշակել՝ համապատասխանեցնելով դրանք հայկական միջավայրին ու անձնանուններին։ 

FIP.am-ը ևս նկատեց, որ պատմվածքի հերոսները հայկական անձնանուններով երեխաներ են։ 

Հատկանշական է, որ Թորոսյանը տեղյակ չէ, թե ով է արդեն 5-րդ դասարանի դասագրքում պատմվածքի հեղինակ ներկայացվող Արթուր Մանուկյանը և ինչու է պատմվածքը նրան վերագրվել։ 

Aravot.am-ի զրույցում դասագրքի համահեղինակներից, բանասիրական գիտությունների դոկտոր Աշոտ Գալստյանն ասել է, որ տարբեր էլեկտրոնային հարթակներում բազմաթիվ ստեղծագործություններ կան, որոնք արժի, որ քննության նյութ դառնան: «Սա նաև ժամանակի և չափորոշչի պահանջ է: Այս դասագիրքը ոչ թե գրականության, այլ մայրենիի դասագիրք է, որի հիմնական նպատակներից է կարծիք և դիրքորոշում արտահայտելու կարողության, ինչպես նաև լեզվական մշակույթի զարգացումը»,- նշել է դասագրքի հեղինակը։ 

Փաստացի, ֆեյսբուքյան էջը հայ, վրացի ու ադրբեջանցի սցենարիստների գործակցությամբ ստեղծված մանկական ֆիլմի սցենարի մոտիվներով հայ հեղինակի մշակած ու տեղայնացրած պատմվածքը վերագրել է ադրբեջանցի հեղինակի։

Նանե Մանասյան 

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` դասագիրքկեղծ հրապարակումկրթություն

Հարակից հոդվածներ

Տեղեկատվական պատերազմ՝ հանրահավաքից առաջ. ինչ տեղեկություններ են տարածվել ու հերքվել
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Տեղեկատվական պատերազմ՝ հանրահավաքից առաջ. ինչ տեղեկություններ են տարածվել ու հերքվել

15:49, 26 Մյս, 2024

Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից կազմակերպված հանրահավաքին ընդառաջ տեղեկատվական պատերազմ է. որոշ լրատվամիջոցներ հանդես են եկել այնպիսի հրապարակումներով,...

Որքան է ՀՀ տարածքը ըստ դասագրքերի, ատլասների և Պետրոս Ղազարյանի
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Որքան է ՀՀ տարածքը ըստ դասագրքերի, ատլասների և Պետրոս Ղազարյանի

16:45, 21 Մյս, 2024

Մայիսի 15-ին Պետրոս Ղազարյանը հրապարակում էր արել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ նշում էր, թե 2014 թվականին հրապարակված դպրոցական ծրագրի «Աշխարհագրություն»...

Ե՞րբ են կրթօջախների աշխատողներին կանչել ոստիկանություն. Դավթաշենի նախկին թաղապետ Ռուսլան Բաղդասարյանը կեղծում է
Ֆեյք

Ե՞րբ են կրթօջախների աշխատողներին կանչել ոստիկանություն. Դավթաշենի նախկին թաղապետ Ռուսլան Բաղդասարյանը կեղծում է

17:44, 28 Ապր, 2021

Լրատվամիջոցները ապրիլի 26-ից տարածում են Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը, որում վերջինս նշում է, թե...

Բուհերը խոշորացնելու որոշում կա, բայց Թատերականը Մանկավարժականին միավորելու որոշում դեռևս չկա
Առանց վճռի

Բուհերը խոշորացնելու որոշում կա, բայց Թատերականը Մանկավարժականին միավորելու որոշում դեռևս չկա

13:53, 12 Փտր, 2021

Փետրվարի 12-ին Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ուսանողները բողոքի ակցիա էին իրականացրել՝ հայտարարելով, որ օդում կախված լուրերի համաձայն՝ իրենց ինստիտուտը...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens