Մարտի 30-ին ռուսական ու ադրբեջանական տելեգրամյան ալիքները տարածում էին հայկական զորքի ու զինտեխնիկայի տեղաշարժի մասին լուրեր ու տեսանյութեր։ Գրառումներում հայկական կողմին մեղադրում էին հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը մեծացնելու և սադրանքներ հրահրելու մեջ։ Այս լուրերը հերքեցին ինչպես հայկական կողմը, այնպես էլ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը՝ նշելով, որ սահմանին ամեն ինչ հանգիստ է և արտասովոր տեղաշարժ չի նկատվել։
Բռնի տեղահանվածների աջակցության համար ՀՀ կառավարությունն այս տարի նախատեսել է 35 մլրդ դրամ
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների բողոքի ակցիաների համատեքստում, երբ կառավարությանը ներկայացվում էին նաև սոցիալական պահանջներ, մասնավորապես՝ չդադարեցնել 40,000+10,000 դրամական աջակցությունը,...