ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ուսանողների առաջ «դռներ փակող ռեկտոր՝ Նոր Հայաստանում». Բրյուսովի միջադեպն ու Փաշինյանի խոստումը

16:48, 10 Մյս, 2024

Այսօր՝ մայիսի 10-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության բողոքի ակցիայի ժամանակ Վ. Բրյուսովի անվան համալսարանի մի շարք ուսանողներ, ըստ մամուլում տարածված տեսանյութերի, ցանկացել են միանալ համալսարանի մոտ հավաքված ակցիայի մասնակիցներին։

Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես են ոստիկանները համալսարանի մուտքը փակել: Մեկ այլ տեսանյութում Բրյուսովի համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը և ևս մեկ աշխատակից կանգնած են համալսարանի ներսում՝ մուտքի մոտ, նրանց կողքին հավաքված են ուսանողներ: Լրագրողներից մեկը տեսանյութում պնդում է՝ պատուհաններից ուսանողներն ասում էին՝ «ուզում ենք միանալ ցույցին, բայց դռները փակ են»: 

Ի պատասխան սրան՝ համալսարանի աշխատակիցը պատասխանում է․ «Դուք հայտարարե՞լ եք՝ որ ով ուզում է կարող է միանալ ցույցին: Ով ուզում էր գալ՝ իր կամքն էր: Պետական քննություն է գնում, դուք իրավունք չունեք ներս մտնելու և իրենց հրահրել, դուրս տանել: Ուսանողներին հայտարարել եք՝ վաղը դասադուլ է: Ինչո՞ւ է եկել և պատուհանից ասում, որ ուզում եմ գալ: Կարո՞ղ եք ինձ այդ անտրամաբանական դիրքորոշման պատասխանը տալ: Այդ ուսանողը կարող էր առավոտյան չգալ համալսարան: Ովքեր որ եկել են դասի, մենք պատասխանատու ենք այդ ուսանողների համար, որովհետև նրանց ծնողները ուղարկել են նրանց այստեղ դասի: Եվ խնդրում եմ, մի՛ հրահրեք ուսանողներին: Նրանք, ովքեր դրսում են, իրենց գործն է»:

Դավիթ Գյուրջինյանը սրան ավելացնում է․ «Մենք դռները փակել ենք, որ պետական քննությունը չխանգարվի: Հիմա ով ուզում է՝ դուրս է գալիս, ով ուզում է՝ ներս է մտնում»: 

Իսկ ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ Գյուրջինյանին ուղղած հարցին, թե ինչո՞ւ են փակել դռները, համալսարանի մյուս աշխատակիցը պատասխանում է․ «Մենք ենք, մեր համալսարանի շենքն է… Պետական քննություններ են, եթե ուսանողները ուզում էին գնալ ցույցի, պետք է առավոտյան չգային դասի»: 

«Փաստերի ստուգման հարթակը» հիշեց, որ 2019 թվականի մարտի 25-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ամբողջ կրթական համակարգը պետք է ապաքաղաքականացվի։

«Մենք պետք է շատ հստակ ասենք՝ օրինակ էն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են կուսակցական բջիջներ, էն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, էդ ռեկտորները Նոր Հայաստանում անելիք չունեն»,— ասել էր նա։

Նա հավելել էր նաև, որ Հայաստանի Հանրապետությունում ուսանողի առաջ դուռ փակած ռեկտորը և ղեկավարությունը «չի կարող շարունակել աշխատանքը Հայաստանում»։

Այսպիսով, չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում էր, որ «Նոր Հայաստանում չպետք է լինեն ուսանողների առաջ դռներ փակող ռեկտորներ», այնուամենայնիվ, այսօրվա ակցիայի ընթացքում փակ է եղել Վ․ Բրյուսովի անվան համալսարանի դուռը, և ըստ մամուլի հրապարակումների, համալսարանում գտնվող ուսանողները չեն կարողացել միանալ բողոքի ակցիային:

Ալյոնա Հայրապետյան 

Հրապարակումը պատրաստվել է «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այս հրապարակման մեջ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։
  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումԲրյուսովի համալսարանՆիկոլ Փաշինյանուսանողներ

Հարակից հոդվածներ

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ
Տվյալների լրագրություն

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ

22:21, 18 Նյմ, 2024

Նոյեմբերի 18-ին պաշտոնապես հաստատվեց Հայաստանի կառավարության առանցքային մի շարք անդամների պաշտոնանկությունների մասին լուրը․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ազատման դիմում...

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան

14:43, 17 Սպտ, 2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ին տեղի ունեցած ասուլիսում անդրադարձել էր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» (ԱՆԻՖ/ANIF-Armenian National Interests Fund) լուծարմանը...

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից
Սխալ

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից

17:11, 2 Սպտ, 2024

Օգոստոսի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին, թե իբր ՀՀ Սահմանադրությունն...

Մեկ անձից գնում՝ հեծանվարշավի կազմակերպման համար
Չդասակարգված

Մեկ անձից գնում՝ հեծանվարշավի կազմակերպման համար

15:26, 19 Օգս, 2024

Կառավարության որոշմամբ հավելյալ 3․160 մլն դրամ է հատկացվել վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ «Tour de Sevan 2024»...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens